Նորատուսցի ձկնորսների մասնակցությամբ միջադեպի փաստով հանրային քրեական հետապնդում է հարուցել 4 քաղաքացու նկատմամբ

20/01/2024 schedule14:48

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ խուլիգանություն կատարելու, բռնություն գործադրելու, «Սևան» ազգային պարկ»-ի աշխատակիցների և ջրային պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Դատախազը 2024 թվականի հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական վարույթով պարզվել է, որ Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման ժամանակահատվածում որսի ապօրինի դեպքերը կանխելու և հայտնաբերելու նպատակով, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին նավով և մոտորանավակով կազմակերպվել է հերթական ստուգայց: Հերթափոխում ընդգրկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 17 աշխատակից, որոնց ուղեկցել են Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության՝ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 8 պարեկները:

Գեղարքունիքի մարզի Նորատուսի և հարակից այլ բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ և ձկնորսներ, տեղեկանալով Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման ժամանակահատվածում որսի ապօրինի դեպքերը կանխելու և հայտնաբերելու նպատակով նախաձեռնված շրջայցի, իրենց կողմից Սևանա լճում տեղադրված ձկնորսական ցանցերի դուրսբերման մասին, հավաքագրել են տարբեր առարկաններով զինված՝ հարյուրից ավելի անձանց: Վերոնշյալ անձինք նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում շրջապատել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նավը և Ոստիկանության ջրային պարեկների նավակները՝ պահանջելով, որ չհեռացնեն ձկնորսական ցանցերն ու չխոչընդոտեն իրենց ձկնորսությանը:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և Ոստիկանության ջրային պարեկները հայտնել են, որ չմիջամտեն իրենց օրինական ծառայողական գործունեությանը:

Վերոնշյալ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, ստանալով մերժում, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել, նախապես իրենց հետ վերցրած՝ ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշերը, փայտերը, երկաթյա առարկաները, մուրճերը նետել են նավի վրա գտնվող աշխատակիցների և Ոստիկանության ջրային պարեկների ուղղությամբ:

Մասնակիցներից ոմանք մոտորանավակները մոտեցրել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նավին կապված մոտորանավակին, հանել են թիերն ու այդ թիերով և առարկաներով վնասել մոտորանավակը՝ պոկելով դրա շարժիչն ու այլ մեխանիզմները. մասնակիցներից մեկը դանակով կտրել է մոտորանավակը պահող ճոպանն ու հափշտակել այն:

Խուլիգանության մասնակիցներից մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, հարձակվել են ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա, ձեռքերով, ոտքերով, թիերով, փայտերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին: Արդյունքում՝ աշխատակիցներից 5-ին պատճառվել են առողջության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանական հատուկ օպերացիա էր իրականացվել, որի շրջանակներում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու համար բերման էր ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացի, որոնց մեծ մասը նորատուսցիներ:

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել հրկիզել նրանց և նավերը, վերջիններիս ուղղությամբ նետել բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2090 դիտում

Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը