Երևան
12 °C
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող, Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նպատակով ձևավորված մասնագիտական խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ առնվազն 2019 թվականից հասարակությունը պահանջում է սահմանադրական բարեփոխումներ:
«Ինչ վերաբերում է այս քայլին գնալու վարչապետի մոտիվացիային, ապա ես այստեղ երկու բան եմ տեսնում: Առաջինն այն է, որ, ի վերջո, այս երկրի ժողովուրդը պետք է գնա ընտրատեղամասեր, և մենք ունենանք ամբողջությամբ ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն, որովհետև այժմյան Սահմանադրությունը կեղծված հանրաքվեով է ընդունված, անկախ նրանից՝ լավն է, թե վատը: Եվ երկրորդը, իհարկե, այն է, որ Սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, և այն իր հերթին Արցախի վերաբերյալ դրույթներ է պարունակում, և ադրբեջանական դիվանագիտությունը սա երբեմն օգտագործում է մեր դեմ՝ աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանը ռևանշիստական մտադրություններով պետություն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա:
Ըստ Իոաննիսյանի՝ սրանով Ալիևը զրկվելու է այդ հնարավորությունից. «Ադրբեջանը ցույց է տալիս, որ Հայաստանը ռևանշիստական մտադրություններ ունի և դրանով փորձում է լեգիտիմ հող ստեղծել Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի: Ենթադրում եմ, որ վարչապետը փորձում է թուլացնել ադրբեջանական այդ թեզը և դելեգիտիմացնել Ադրբեջանի հնարավոր նոր ռազմական ագրեսիաները ՀՀ տարածքի նկատմամբ»:
Զրուցակցի խոսքով՝ այն, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանը չի հարձակվել Հայաստանի վրա, օրինակ՝ Սյունիքի ուղղությամբ, ոչ թե նրա արդյունքն է, որ շատ խաղաղասեր երկիր է կամ չի ուզում Սյունիքը, այլ զուտ նման հարձակումը լեգիտիմ չի ընկալվի. «Ադրբեջանն աշխատում է լեգիտիմացնել և աշխարհին ապացուցել, որ Հայաստանն ագրեսոր է, և ինքը կանխարգելիչ հարված է հասցնում, և, բնականաբար, ՀՀ իշխանություններն այստեղ պետք է ջանք ու եռանդ գործադրեն՝ Ադրբեջանի այդ գիծը թուլացնելու համար»:
Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների այն պնդումներին, թե Հայաստանի Սահմանադրություն փոխելը Ադրբեջանի ու Թուրքիայի թելադրանքով է՝ Իոաննիսյանը նշում է՝ իր ունեցած տեղեկություններով՝ բանակցային գործընթացում այժմ նման պահանջ Ադրբեջանի, կամ Թուրքիայի կողմից չկա:
«Եկեք արձանագրենք, որ Ալիևը Արցախը վերցրել է՝ անկախ նրանից, թե ինչ է գրված մեր Սահմանադրության նախաբանում. Ալիևը Արցախը վերցրել է, որովհետև այս երկրում տասնամյակներ շարունակ ընտրություններ էին կեղծում, ժողովրդավարություն չկար, պետական արդյունավետ կառավարում չկար, կոռուպցիան խլում էր այս պետության բոլոր ռեսուրսները, և դրա հետևանքով մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ Ադրբեջանը ռազմական ճանապարհով, նաև դիվանագիտորեն շատ լավ լեգիտիմացնում էր իր արածը»,- նկատում է նա:
Ըստ զրուցակցի՝ պետություն փորձառու դիվանագետ նշանակելու փոխարեն խնամի, ծանոթ, բարեկամներին ուղարկում էին տարբեր երկրներ հանգստի. «Երբ որ բանակում գնդի հրամանատարի համար առաջնահերթ էին իր խոզերը պահելը, քան իր գնդի մարտունակությունը բարձրացնելը, այդ ընթացքում Ադրբեջանը զարգանում էր: Այո, նրանք էլ ունեին կոռուպցիա և այժմ էլ ունեն, բայց նաև ունեն նավթ»:
Իոաննիսյանի կարծիքով՝ մենք մեզ թույլ ենք տվել մի բան, որը չէինք կարող, և որի պատճառով Ադրբեջանը թե՛ դիվանագիտական կորպուսի արդյունավետությամբ, թե՛ բանակի մարտունակությամբ այնքան է մեզ գերազանցել, որ մեր ձեռքից ԼՂ-ն վերցրել է:
«Սա է իրականությունը, և այս առումով շատ կարևոր է ոչ թե Սահմանադրության նախաբանը, և թե դրանում ինչի վրա է հղում կատարվում, այլ շատ ավելի կարևոր է, որ մեր Սահմանադրությունը երաշխավորի, որ մենք այլևս միշտ լինենք արդյունավետ պետություն, որտեղ երբեք կոռուպցիան չի զավթի իշխանությունը. սրանք շատ ավելի կարևոր բաներ են, քան նախաբանում գրված կենացները»,- համոզված է նա:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT