Հղիության ընթացքում գրիպով վարակվելը վնասակար է ոչ միայն հղի կնոջ, այլև պտղի համար. Արմեն Մուրադյան

25/01/2024 schedule15:00

Գրիպը սուր վիրուսային շնչառական վարակ է, որը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Այն ավելին է, քան պարզապես հոսող քիթը և կոկորդի ցավը: Գրիպով կարող են հիվանդանալ բոլոր մարդիկ, որոշ մարդկանց մոտ այն կարող է թեթև ընթացք ունենալ, իսկ ոմանց մոտ այն բարդություններով է ուղեկցվում: Վերջինը համարվում է ռիսկային խումբ, որը ներառում է 65-ից բարձր տարիք ունեցող անձանց, մինչև 5 տարեկան երեխաներին, ուղեկցող, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին և հղի կանանց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հղիության ընթացքում գրիպը լուրջ, բայց բուժելի հիվանդություն է: Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի վիճակագրության հղի կանայք ավելի հավանական է, որ գրիպի բարդությունների պատճառով հոսպիտալացման կարիք ունենան, քան ոչ հղիները: Վաղ ախտորոշման դեպքում հղի կանանց համար անվտանգ բուժումները կարող են օգնել մեղմել ախտանիշները և նվազեցնել հիվանդության տևողությունը:

Հղիության ընթացքում օրգանիզմը, բնականաբար, նվազեցնում է օրգանիզմի` հիվանդություններից պաշտպանելու ունակությունը, որպեսզի կանանց իմունային համակարգը երեխային չդիտարկի որպես սպառնալիք օրգանիզմի համար: Սիրտն ու թոքերը նույնպես ավելի ծանրաբեռնված են աշխատում` երկու հոգու արյուն և թթվածին մատակարարելու համար: Ավելին, թոքերը գործում են ավելի փոքր տարածության մեջ՝ աճող երեխայի ճնշման պատճառով: Այս ամենը ծանրաբեռնում է օրգանիզմը՝ հղիներին ավելի խոցելի դարձնելով վիրուսների և ընդհանուր առմամբ տարբեր հիվանդությունների` ներառյալ գրիպի նկատմամբ:

Հղիության ընթացքում գրիպով վարակվելը կարող է վնասակար լինել ոչ միայն հղի կնոջ, այլև նրա դեռևս չծնված երեխայի համար: Հղիության ընթացքում գրիպի հետ կապված խնդիրները կարող են պատճառ հանդիսանալ վաղաժամ ծննդաբերության, ներարգանդային թոքաբորբի, երեխայի նվազ քաշի, նույնիսկ մեռելածնության:

Լուրջ բարդություններից է, օրինակ, բրոնխիտը, որն այնուհետև կարող է վերածվել թոքաբորբի, որը լինելով կյանքին սպառնացող պոտենցիալ թոքային հիվանդություն, ամենամեծ մտահոգությունն է: Հղիները նաև ավելի խոցելի են դառնում ականջի /օտիտ/ և սեպսիսի առումով, ինչպես նաև մենինգիտի կամ էնցեֆալիտի (ուղեղի բորբոքում):

Ըստ միջազգային հետազոտությունների` հղիների մոտ, հատկապես երկրորդ կամ երրորդ եռամսյակում, գրիպով լուրջ հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան ոչ հղիների մոտ, և ավելի հավանական է, որ այն ընթանա ծանր ախտանիշներով և բարդություններով, որոնք կարող են հոսպիտալացում պահանջել, և հավանականությունը նույնիսկ ավելի է մեծանում, եթե լինում են այլ ուղեկցող հիվանդություններ:

Գրիպը կանխելու լավագույն միջոցը գրիպի տարեկան պատվաստումն է, որն անվտանգ է հղիության ընթացքում:

Հղիության ընթացքում գրիպի պատվաստումը կարող է հղի կնոջը պաշտպանել գրիպից, դրա բարդ ընթացքից և հնարավոր հոսպիտալացումներից:

Հղիության ընթացքում գրիպի դեմ պատվաստումը կարող է պաշտպանել գրիպից նաև երեխաներին` ծնվելուց հետո մի քանի ամսվա ընթացքում, քանի որ մայրը հղիության ընթացքում պատվաստվելիս հակամարմինները փոխանցում է ընկերքի միջոցով զարգացող երեխային: Կրծքով կերակրման ժամանակ գրիպի պատվաստանյութ ստացած կնոջ օրգանիզմում ձևավորված հակամարմինները փոխանցվում են երեխաներին կաթի միջոցով»,- ասված է գրառման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6228 դիտում

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է

Դոնալդ Թրամփը հյուրընկալել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին. Սպիտակ տունը լուսանկար և գրառում է հրապարակել

Վարչապետը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրի տեքստը

Վաշինգտոնյան համաձայնագրերով ամրապնդեցինք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. ԱԽ քարտուղար

Փոխադարձության սկզբունքը ենթադրում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը օգտագործելու են միմյանց ճանապարհները. Հովհաննիսյան

Ապագան այսօր է. փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան

Ապագա կա Հայաստանում, և ստորագրված փաստաթղթերն այդ ապագան դարձնում են կանխատեսելի, խաղաղ, անվտանգ. Ղազարյան

Դու արեցիր այն, ինչը մյուսները չկարողացան, չուզեցան, չփորձեցին, վախեցան. Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Գուցե վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրենք. Ալիև

Ինչ փաստաթղթեր են ստորագրել Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները

Սա լրջագույն գործարք է, որ կնքեցինք, սա հաջողություն է մեր երկրների, տարածաշրջանի և աշխարհի համար. վարչապետ

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կբացի նոր դարաշրջան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ. Թրամփ

Հայաստանը ունենալու է նոր ատոմակայան, և ԱՄՆ-ն մեզ օգնելու է այդ հարցում. Իոաննիսյան

Թրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել. Խանդանյանը մանրամասնել է

Կհարգվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, նախագիծը կիրականացվի ՀՀ օրենսդրության շրջանակում

Գիտե՞ք՝ ինչ օր է Օգոստոսի 8-ը՝ «միջանցք»-ի վրա գերեզմանաքար դնելու օր. Հակոբյան

Վաշինգտոնում ամրագրվեց տարածաշրջանի պատմական շրջադարձի ելակետը. Բաբաջանյան

Փաշինյան-Թրամփ հանդիպումն ավարտվել է. տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում

Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել. Մինասյան

Սպիտակ տանը մեկնարկեց վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սպիտակ տուն. տեսանյութ

Անդրադարձ է եղել նաև ամերիկյան նոր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ՀՀ հնարավոր դարձնել. նախարար

«Թրամփի ուղու» նույնականացումը Նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթի հետ անհեթեթ է. Գայանե Աբրահամյան

Ամեն օր մեր պետությունն է՛լ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու. կեցցե խաղաղությունը. Ալեն Սիմոնյան

Հիմա. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տնից

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն. տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի հետ

Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի դրոշները տեղափոխվում են Սպիտակ տուն․ պատրաստվում են հանդիպումներին. տեսանյութ

Ալագյազ-Արթիկ ճանապարհին մեքենա է կողաշրջվել. 4 վիրավորներից մեկը անչափահաս է

Սպիտակ տունը հայտնել է՝ Ադրբեջանը և Հայաստանը կնախաստորագրեն խաղաղության համաձայնագիր. Reuters

Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվել է

Չգնալ լողափ, մնալ ապահով վայրում. Սոչիում ԱԹՍ-ների հարձակման սպառնալիք է հայտարարվել, փակվել է օդանավակայանը

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը. լուսանկարներ

Լուկաշենկոն հաստատել է Պուտին-Թրամփ-Զելենսկի բանակցությունները Մինսկում կազմակերպելու իր պատրաստակամությունը

5% քեշբեք՝ արտերկրում կատարած վճարումների համար

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները տարհանել են 50 քաղաքացու

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Այսօր Հայաստանի Հանրապետությունը մոտ է խաղաղությանը, քան երբևէ. Չախոյան

Ռուսաստանը ծախել է մեզ. Պուտինից պետք է սպասենք նոր ահաբեկչության. ինչ սպասել Թրամփից. Ստեփանյան. տեսանյութ