Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի անդամակցությունը ՄՔԴ-ին չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա. Պեսկով

01/02/2024 schedule15:41

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, Մոսկվան գնահատում է դրանք:

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք՝ Հայաստանն այսօրվանից պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ։

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա, դա ընդհանուր առմամբ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց մյուս կողմից մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չազդեն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, ինչը մենք գնահատում ենք և հույս ունենք, որ հետագայում կզարգանան»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը մեկնաբանելու խնդրանքին։

2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտարարել էր, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։ 

Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրեց անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին։ Այնուհետև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 60 պատգամավոր քվեարկեց ՄՔԴ-ին միանալու օգտին։ Հայաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը դեմ էին քվեարկել փաստաթղթի վավերացմանը։

Մոսկվան ավելի վաղ անընդունելի էր անվանել Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատարանի «անօրինական օրդերների» ֆոնին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ ՄՔԴ-ին միանալու համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված խնդրահարույց հարցերը կարող են լուծվել երկկողմ պայմանագրերի կնքմամբ։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում ասել էր, թե Մոսկվան չի կարող լուրջ վերաբերվել Երևանի գաղափարին՝ Հռոմի ստատուտի վավերացումից հետո հարցերը լուծելու համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակնկալում էր, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից, քանի որ ՄՔԴ կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, հնարավորություններ կան դիմելու այս դատարանի ծառայություններին նույնիսկ առանց Հռոմի ստատուտի կանոնադրության վավերացման:

Հայաստանն էլ, ի պատասխան, բազմաթիվ անգամներ նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումն ադրբեջանական ռեժիմի գործողությունների սանձման տեսանկյունից է ՀՀ-ի համար կարևոր:

Տպել
820 դիտում

Բելառուսի վրա հարձակումը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը. Լուկաշենկո

Ադրբեջանը կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը

Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել Պուտինի ուղերձը

Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները

Վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ 2 աշխատակից է տեղափոխվել հիվանդանոց

Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը հրապարակել է իր և որդու երկխոսությունը

Ինչպես Նորակերտի նախկին բուժամբուլատորիան հնարավոր եղավ դարձնել «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել

Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա տղայի դին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի հատվածում

Այսօր կա մեկ ճանապարհ, որը կարող է ստիպել Ադրբեջանին գնալ խաղաղության. Ստեփանյանը մանրամասնել է՝ որն է դա

Հրդեհ է բռնկվել Հունաստանի նավթավերամշակման գործարանում. մարման աշխատանքում նաև ուղղաթիռներ են ներգրավվել

Նորակերտում «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն է բացվել. ԱՍՀ նախարարն ու Արմավիրի մարզպետը ևս մասնակցել են արարողությանը

Նոր ձևավորվող ՆԳՆ ուսումնական հաստատության կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող հարցեր են քննարկվել

Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ը գլխիվայր շրջվել է

Ֆինլանդիայից Հայաստան ժամանած մասնագետը նպատակ ունի նպաստել Հայհիդրոմետի նոր կառուցվածքի մշակմանը

Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ

Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ. Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր նոր թիմի անդամներին

Ինչ հիվանդություններ է առաջացնում ծխելը. դրա հետևանքով ՀՀ-ում ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում

Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը

ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուներին ներկայացվել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակը

Լիբանանում փեյջերների պայթյունի հետևանքով մահացածների թվում երեխաներ կան. տուժածների թիվը հասել է 2800-ի (տեսանյութ)

Սերգեյ Շոյգուն չհայտարարված այց է կատարել Իրան (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի. Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին

Իսրայելը պայթեցրել է Լիբանանում «Հըզբոլլահի» անդամների կապի սարքավորումները. վիրավորների թվում է Իրանի դեսպանը

Բասկետբոլի ԱԱ. մեկնարկել է Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը

Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափով

Համաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian

Երևան. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ բժիշկները վերապատրաստվում են Ֆրանսիայում. Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur-ի ներկայացուցիչների հետ

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել Մակրոնի իմպիչմենտի մասին բանաձևի նախագծին

Լոռիում հարկադիր քարաթափում կիրականացվի

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ. քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարությունների միջև

Արտակարգ դեպք «Ջրաշխարհ»-ի մոտ. հրդեհ է բռնկվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայում

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 17-ին

Կրեմլը բացասաբար է վերաբերվում «Meta»-ի կողմից ռուսական լրատվամիջոցների արգելափակմանը. Պեսկով

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն ու սեռափոխությունն արգելող օրինագիծը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը արգանդի՝ 10կգ կշռող միոմա է հեռացվել

Էջմիածնի Մայր տաճարի բակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի, ներսում մոմավառություն չի լինի

Վարչապետը հանձնարարել է 2025 թվականի պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի. խորհրդակցություն է տեղի ունեցել