Վահան Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբանը հայտնել է՝ ինչ գործի շրջանակներում է նա հարցաքննվել

15/02/2024 schedule22:28

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը  չի ընդունում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են: Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», - ասաց Եգորյանը՝ նշելով, որ նախաքննական մարմինը արգելել է հրապարակել նախաքննության այն փաստական տվյալները, որոնք իրենց հայտնի կլինեն:

Տիգրան Եգորյանն ասաց, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Ըստ փաստաբանի, Քերոբյանն այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:

Քիչ առաջ հայտնել էինք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել:

Վահան Քերոբյանը երեկ էր ազատվել նախարարի պաշտոնից։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը:

Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ էր ձերբակալվել, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակից։

Քննչական կոմիտեն նշել էր՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1335 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 28-ին

Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանգրքույկի առկայությունը պարտադիր է

Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի

Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան

Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբոր ծեծի ենթարկվելու դեպքին և թեմայի շուրջ քննադատություններին

Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, մի՛ վախեցեք. Աննա Հակոբյան

Ճապոնիայի Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն

Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան

ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի

Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով

ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վախենում էի հաշմանդամ դառնալուց. 77-ամյա Ալլա Պուգաչովան պատմել է՝ ինչու 4 ամիս չի կարողացել քայլել

Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ. մրցումային հերթական օրը Հայաստանը 5 մասնակից ունի

Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար ընդհանուր արժեքով ճանապարհաշինական ծրագիր է մեկնարկել

Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները

Վանաձորի Բուլղարական թաղամասում աղջիկը հայտնաբերել է իր 6-ամյա քրոջ մարմինը

Համայնքներին է վերադարձվում հանրային բարիքը՝ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիները

Իշխանություն և առաջընթաց․ վարչապետն ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը

ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որից հետո նորակիչներին տրվում է արձակուրդ

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր