Երևան
12 °C
Հայկական կարմիր խաչի ընկերությունը կառավարման ճգնաժամի մեջ է:
Չնայած նրան, որ երեկ հասարակական կազմակերպությունը մեծ համագումար էր հրավիրել և նախագահ ընտրել ընկերության նախկին գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին, սակայն պարզվում է՝ այս փաստը հեղինակավոր կազմակերպության նախագահողների սրտով չէ։
Տեղի ունեցած համագումարից ընդամենը ժամեր անց redcross.am կայքում ընկերության նախագահությունը ընտրությունները որակեց անօրինական՝ ընդգծելով, որ Եղիազարյանը թույլ է տվել քրեորեն հետապնդելի արարքներ։
ՀԿԽԸ նախագահությունը դիմել էր իրավապահ մարմիններին՝ անհապաղ ձեռնարկելու քրեական վարույթ և պատժելու իրավախախտներին։
Այսօր էլ նախագահող անդամները՝ ի դեմս ընկերության նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի, հրավիրել էին մամուլի ասուլիս՝ իրենց տեսանկյունից պարզաբանելու տեղի ունեցած։
Այսպիսով՝ ըստ նրանց՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Եղիազարյանը, լինելով գլխավոր քարտուղար, ընկերության նախագահության՝ փետրվարի 8-ին հրավիրած նիստի ժամանակ չի պարզաբանել, թե որն է պատճառը տարեկան հաշվետվությունը, 2024 թվականի բյուջեի նախագիծը չներկայացնելու։ Չստանալով իրենց անհրաժեշտ տեղեկությունը՝ որոշել են Եղիազարյանին հեռացնել պաշտոնից, և նրա փոխարեն գլխավոր քարտուղար նշանակել Արթուր Արիստակեսյանին։
«Նախագահությունը ստացել է դիմում՝ թվագրված նախաձեռնող խումբ անվամբ, ընդ որում՝ առանց ստորագրությունների, որտեղ նշված էր, որ 1/3-րդի ուժով ցանկանում են համագումար անցկացնել։ Նախագահությունը որոշել է մերժել դիմումը ու հերթական համագումարի օր նշանակել ապրիլի 8-ը։ Շահագրգռված անձինք, որոնք ցանկացել են անցկացնել համագումարը, բայց մերժում են ստացել մեր կողմից, կարող էին բողոքարկել որոշումը, ինչը չեն արել, փոխարենը անցկացրել են արտահերթ նիստ ու նախագահ ընտրել»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Կարմիր խաչ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ նախագահության որոշումները անհապաղ ենթակա են կատարման, ընտրություններ անցկացվե՞ն, թե՞ ոչ, նույնպես որոշում է նախագահությունը, դրա անցկացման վայրն ու ժամը՝ ևս։
Այս դեպքում, եթե նախագահության որոշումները հեղինակավոր են, ինչո՞ւ է նույնքան հեղինակավոր կառույցը հայտնվել այս իրավիճակում, «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանը նկատեց․ «Ցանկացած ճգնաժամ ես տեսնում եմ աշխատանքային։ Այո՛, այդպես էլ կարող էր լինել, խնդիրները կարող էին լուծվել թե՛ բարոյական, թե՛ իրավական հարթակում։ Ես ընդունում եմ Ձեր ասածը, Եղիազարյանը կարող էր դիմել դատարան, բայց չի բողոքել։ Նոր ընտրված գլխավոր քարտուղարին անվանում է անօրինական։ Եթե իր կողմից ցանկություն կա քաղաքակիրթ քննարկում անելու, բոլորն էլ պատրաստակամ են։ Նախագահությունը բարձր մարմին է։ Բարձր դուռը՝ ի դեմս նախագահության, ի՞նչ պետք է աներ, եթե նա չի արել բյուջեի նախագծի հաշվետվություն, պետք է ասեինք՝ գնա բեր։ Ո՞րն է պատճառը, որ դու արտահերթ ես արել, որոշում ես կայացնում։ Այս հարգելի մարդկանց դու անտեսում ես, ինչո՞ւ»։
Ըստ Բաղդասարյանի՝ իրենց հայտարարության մեջ Եղիազարյանին հասցեագրված՝ «քրեորեն հետապնդելի արարքներ» եզրույթը դեռ մեղադրանք չէ, ընդամենը նշում են, որ ընտրությունները ոչ իրավաչափ են։ Սակայն այս հարցով 4 օր առաջ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն։ 46 անդամներին էլ, որոնք մասնակցել են համագումարի քվեարկությանը, անվանում են ինքնակոչներ:
«Այնպես չէ, որ նախագահությունը ինչ ուզում, անում է, բայց եթե գտնում ենք, որ շահագրգիռ անձը կամ անձինք իրավաչափ չեն, ուստի նիստը համարում ենք առ ոչինչ։ Իրավական նորմատիվ ակտով նիստ անելու համար պետք է հավաքվի անհրաժեշտ մարդկանց 1/3-րդ կազմը, մեզ ներկայացրել են նախաձեռնող անձանց դիմում, սակայն բացակայել են նրանց անձնագրային տվյալները, անուն-ազգանուները, հետևաբար իրավաչափորեն մերժել ենք։ Դատախազությունից այս պահին պատասխան չունենք, բայց լիահույս ենք՝ կտեսնենք իրավական գործընթացը»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա։
Եղիազարյանը չի կարող մուտք գործել շենք, քանի որ ազատված է աշխատանքից, եթե համարում են, որ ընտրությունները անօրինական է եղել, ապա նա կազմակերպության նախագահն էլ չէ, նշեց Բաղդասարյանը։
Ընկերության նախկին նախագահ Մխիթար Մնացականն էլ ստեղծված իրավիճակում նկատեց՝ կարմիրխաչականները կարող են գնահատել իր աշխատանքն ու ներդրումները։ Նրա խոսքով՝ Եղիազարյանի հետ միասին աշխատել են 20 տարուց ավելի, այժմ նրա ցուցաբերած արարքը որակեց ոչ բարոյական:
«Նրա խոսքով՝ նախագահության անդամները չգիտես ինչու ոչ օրինական են, բայց այդ նույն նախագահության անդամների ընտրության ժամանակ ինքն էլ է քվեարկել, հունվար ամսին բոլորին պարգևավճար տվել։ Եղել են աշխատանքայի դիտողություններ, որոնց ես ուշադրություն եմ դարձրել աշխատանքային ռեժիմում։ Գրել էր, թե հաջորդ նախագահ լինելու ձեռնոց է նետում, միգուցե դա իրավական դաշտում նորմալ է, բայց բարոյականում՝ ոչ։ Սա կազմակերպություն է, որը ոչ մեկի սեփականությունը չէ, կարող է մեկ այլ երիտասարդ լինել, որը մեծ ներդրումներ ունի, ինչո՞ւ ես նրա դուռը փակում»,- ասաց նա:
Համագումարին մասնակցած 40-ից ավելի անդամների մասին Մնացականյանը նույնպես առարկություններ ուներ․ «Ոչ մի համագումար այդպես չէր անցել՝ ծանոթ, բարեկամ, հարազատ։ 40 հոգով որոշում էին կայացնում, մնում էր՝ թրցնեին ձեռքերով այդ որոշումը, դա հարիր չէ ընկերությանը։ Երևանը չկար, Գյումրին չկար, Գեղարքունիքը չէր մասնակցել»։
Վերջինիս խոսքով՝ մարդիկ ուղղորդվել են, շփոթության մեջ են, և ինքը խնդրեց հիշել, որ իրենց հանդեպ ոչ ոք չարությամբ չի լցվել, կարող են հանգիստ գալ գրասենյակ աշխատանքի։
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ կա՞ թեկնածու Եղիազարյանի փոխարեն, Մնացականյանը նկատեց․ «Կան այլ զարտուղի զրույցներ՝ Պողոսն է, Պետրոսնն է, նույնիսկ իմ բարեկամն է, բայց օրը կգա, բարին հետը, բաց է դուռը, ովքեր ունեն ցանկություն, թող դնեն իրենց թեկնածությունը։ Ես ավարտել եմ իմ աշխատանքը»։
Այնուամենայնիվ, «Կարմիր խաչ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը առաջարկեց Մխիթար Մնացականյանին շնորհել պատվավոր նախագահի կոչում՝ ցմահ, որը հասարակական կոչում է, այսինքն՝ քվեարկել չի կարող, բայց կարող է խորհուրդներ տալ․ «Բավական է փողոցում ասեք՝ Կարմիր խաչ, պետք է պատասխանեն՝ «Կարմիր խաչի Մխիթար»։
Նախագահողներից Էդիկ Ավետիսյանն էլ ասաց․ «Իր թոռներն էլ են այդպես դիմում իրեն»։
Ասուլիս հրավիրած նախագահության անդամների խոսքով՝ ընկերությունը աշխատում է բնականոն հունով, նոր գլխավոր քարտուղարը կատարում է իր պարտականությունները։ Վերջիններս հորդորեցին հետևել միայն կազմակերպության redcross.am կայքէջին, քանի որ ֆեյսբուքյան էջը իրենց հսկողության տակ չէ։
Հայկական ընկերության լրատվական բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով այսօր հնչած հակառակ կողմի փաստարկներին, ընդգծեց. «Հնչեցված բոլոր փաստերը իրականությանը չեն համապատասխանում, մերկապարանոց հայտարարություններ են։ Շուտով հանդես կգանք լրացուցիչ մեկնաբանությամբ։ Համագումարը անցկացվել է օրինական ճանապարհով։ Բոլոր մարզերից եկել են պատվիրակները։ Այսքան տարի այդ ոլորտում աշխատելով՝ հնարավոր չէր ինքնակոչի պես հրավիրել նիստը։ Տեղյակ չենք իրենց նշած՝ Դատախազության դիմած նյութերի մասին։ Այլ մեկնաբանություն այս պահին չեմ կարող անել»։
Ըստ Գրիգորյանի՝ Եղիազարյանը այժմ զբաղվում է թղթաբանությամբ, ամեն ինչ գնալու է իր բնականոն հունով, կլինի փաստաթուղթը, որը կփաստի նրա նախագահ լինելը։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍեպտեմբերից հղիության և անաշխատունակության նպաստի համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի
Երևանում «Ֆոլկսվագեն»-ը բախվել է մայթեզրի եզրաքարին, այնուհետ՝ երկաթյա սյանը, մեկ այլ մեքենայի ու ծառին
Սարգսյանն ու Քոչարյանը Գյումրիում հնարավորություն ունեն միանալու, սակայն մի խնդիր կա. Դալլաքյան
Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ
Ի՞նչ է սպասվում Գյումրիում, ամեն ինչ նոր է սկսվում. Ռոբերտ Ղևոնդյանը ներկայացրել է ամենահավանական 3 տարբերակ
Հաստատվել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների քննության ժամանակացույցը
Զելենսկին ցանկանում է չեղարկել հանքային գործարքը, բայց դա մեծ հետևանքներ կունենա. Թրամփ
Սպանությունների թիվը նվազել է Երևանում, սակայն հանրապետությունում ընդհանուր աճ կա
«Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են 2 ոսկյա վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս
Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհի՝ երթևեկության համար բաց հատվածները կահավորվել են
Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. Գյուլնազարյան
Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Հատուկ օպերացիա Երևանում. վնասազերծվել են օտարերկրացիներ
Իրանը կբախվի ռազմական հարձակման և երկրորդային մաքսատուրքերի, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով
Պետության սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ. դատախազ
Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրամփ
Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ հաղթած բոլոր ուժերին. վարչապետ
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ «Չոոռնի Անո»-ին, տեղափոխել են ՁՊՎ
Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին
Հրապարակվել են Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը
Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է
ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան
Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը
Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում
Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը
Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից
Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ
Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները
Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT