Երևան
12 °C
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ, որը ներկայացնում ենք՝ ստորև.
«Բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ:
Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել են թյուրընկալումներ, աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն խնդրի առնչությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես, նշվում է. դեռևս 2023 թվականի հուլիսին ԿԳՄՍ նախարարի հրավերով ՀՀ-ում գործող բուհերին և պետական գիտական կազմակերպություններին առաջարկվել էր քննարկել և մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Հրավերով ներկայացվել էին նաև այն 6 ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է կազմակերպել խոշորացման գործընթացը:
Ժամկետի ավարտին ստացվել են համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա նախապես հայտարարված 6 ուղղություններով ձևավորվել են աշխատանքային խմբերի նախնական կազմերը:
Շահառու կազմակերպությունները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ նախապես առաջադրել են ներկայացուցիչներ, որոնց մասնակցությամբ աշխատանքային խմբերի ձևաչափով առաջիկայում քննարկվելու են խոշորացման գործընթացին, ինչպես նաև կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցեր:
2023 թ. մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կողմից շահառու բուհերին և կազմակերպություններին ուղարկվել է ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվող վերոնշյալ աշխատանքային խմբերի կազմը: Բուհերը միաժամանակ տեղեկացվել են, որ աշխատանքային խմբերի կազմերի վերաբերյալ հնարավոր բոլոր դիտարկումները ենթակա են քննարկման աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպման ժամանակ:
Կլաստերների կառուցվածքը մշակվելու է աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ քննարկվելու և դիտարկվելու են նաև այդ խմբերի ցանկերում ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական:
Սպայական կլաստերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձևաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները»:
Նշենք, որ լրատվամիջոցները ցանկ են հրապարակել, ըստ որի՝ իրականացվելու է բուհերի օպտիմալացման կամ խոշորացման ծրագիրը: Դրանիցից մեկը վերաբերում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, որի շուրջ աղմուկ է բարձրացել:
Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով
Դա հենց այն է, ինչին ձգտում էր Պուտինը․ Զելենսկին քննադատել է Շոլցին
Խոշոր վթար Գեղարքունիքում․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ
Ուրախ էի լսել, որ նա կրկնեց լեհական դիրքորոշումը․ Տուսկը՝ Պուտինի և Շոլցի զրույցի մասին
Կիբեռանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկականը. նախագահը՝ «Կրան Մոնտանա» ֆորումի բացմանը
Աբխազիայի նախագահը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը
Արտաշիսյան փողոցում ավտոմեքենա է այրվել
Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
Արդարադատությունը չի գործում, քանի որ ՀՀ կողոպտված անցյալի հետ կապվածները տեղավորված են համակարգում. քաղաքագետ
Քննարկվել են Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի մայրաքաղաքի որոշ փողոցների երթևեկությունը
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից
Կոչ եմ անում այցելել հայ գերիներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը. Գրետա Թումբերգ (տեսանյութ)
Սպանություն «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում հարկադիր բուժման մեջ է եղել
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
Պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը․ զրուցել են Շոլցն ու Պուտինը
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին
Ինչպե՞ս քվեարկել ՀՀ-ից Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին
Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
«Կիլիկիա ավտոկայան»-ում «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր են հայտնաբերվել. կան կուտակումներ
Պետականության խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի մարումը դրա լավագույն ցուցիչներից է․ Հարությունյան
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել
Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. մեքենաներից մեկը կողաշրջվել է
Վարչապետի թրաշն ավելի լավ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը, մի թրաշի չափ էլ չկան. Չախոյան
Հանրային տրանսպորտից օգտվող հատուկ խմբերի համար կներկայացվի արտոնությունների փաթեթ
ՀՅԴ-ն խասյաթ ունի պատերազմի ընթացքում Կառավարության շենքի մոտ միտինգ անել․ Արշակյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր նախագահ ունի
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի․ հայտնի է նորը
Տղամարդը ծեծել է ՍՊԸ-ի սեփականատիրոջը, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ
Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է
Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ
Բաքվում COP29-ի ժամանակ էկոակտիվիստները ակցիա են անցկացրել
Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. համառոտ ուղեցույց
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT