Երևան
12 °C
Ըստ «Հանրակրթության մասին» օրենքի»՝ սահմանված է, որ Հայաստանում երեխաները պետք է դպրոց հաճախեն 6 տարեկանից, սակայն որոշ երեխաներ տարբեր պատճառներով են հաճախում մեկ տարի ուշացած:
ԿԳՄՍ նախարարությունը, սակայն, որոշել է վերանայել սահմանված կարգը և փոխել այն. այժմ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ տարիքին համապատասխան դասարանում էլ սովորելու է։ Այսինքն՝ 7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է միանգամից երկրորդ դասարանում:
Գերատեսչության ներկայացուցիչները կարծում են, որ սա զսպող մեխանիզմ կլինի, որպեսզի ծնողները գիտակցեն և երեխաներին դպրոց տանեն օրենքով սահմանված կարգով: Ուսումնասիրություններն արվել են՝ դիտարկելով նաև միջազգային տեսանկյունը:
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այն ծրագիրը, որն անցնում են 6 տարեկան սովորողները, փոխվել է, հարմարեցվել՝ ըստ նրանց տարիքի և հնարավորությունների. երեխան չի սովորում այն, ինչը կարող է սովորել 7 տարեկանում։
Թորոսյանը նշում է՝ երեխան, որն իր տարիքից ավելի փոքրերի կողքին է գտնվում, շատ ավելի վատ հոգեբանական վիճակում է հայտնվում, քան, երբ իր տարեկիցների հետ է։
«Ծնողները սխալ են անում, որ 6-ի փոխարեն երեխային 7 տարեկանում են տանում դպրոց, որովհետև դա նրանք անում են ոչ թե երեխայի շահից ելնելով, այլ՝ իրենց։ Վեց տարեկանին առավոտյան արթնացնելը, դասին նախապատրաստելը և այլն ցանկանում են մեկ տարով հետաձգել՝ մտածելով, թե երեխային չտանջենն: Սակայն երբ ուշացած են տանում, ու երեխան սովորում է իրենից փոքրերի հետ, այդ դեպքում, կարելի է ասել, նրան պատժում են»,- նկատում է փորձագետը:
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նոր որոշմամբ՝ եթե մեկ տարի ուշ երեխային տանեն, առաջարկվում է ժամանակ չկորցնել, հետ մնալ զարգացման ընթացքից:
«Մենք պետք է սովորենք սիրել ու հոգատար լինել մեր երեխաների նկատմամբ, հարգենք նրանց՝ ճիշտ ժամանակին կրթության ստանալու իրավունքը, որպեսզի բոլորս միասին հասնենք հաջողության և միշտ նայենք ցանկացած կարգավորմանը դրական տեսանկյունից։ Ծնողների այն հարցադրումները, թե «ինչո՞ւ պետք է իմ երեխայի կողքին նստի մի երեխա, որն առաջին դասարան չի հաճախել», սխալ մոտեցում է։ Եթե մեկ այլ երեխա առաջին դասարանը գերազանց սովորել է, ապա պետք է նրա մոտ ձևավորել այն միտքը, որ ինքը կարող է իր գիտելիքը փոխանցել ուսման մեջ հետ մնացող որևէ աշակերտի, և այս մոտեցումն ավելի մեծ օգուտ կբերի նրան»,- ասում է նա:
Միաժամանակ Թորոսյանը նկատում է, որ սա կարևոր մարտահրավեր է թե՛ դպրոցի, թե՛ ուսուցիչների համար։ Ջանքեր են պետք գործադրել, որ երեխան կարճ ժամանակահատվածում բաց թողածը լրացնի:
«Այս պարագայում գլխավոր դերը ուսուցիչներին է, ծնողները ևս պետք է պատրաստ լինեն։ Կան տարբեր մեթոդներ ու ռազմավարություն, երբ ուսուցիչը, դրանք կիրառելով, կարող է երեխային երկու դասարանների նյութերը հանձնարարել և բացատրել։ Կարևոր է, որ լրացուցիչ աշխատանքի համար մանկավարժը վարձատրվելու է։ Օգնության համար կարող է դիմել նաև մանկավարժական համալսարան։ Կարող են երեխայի հետ այլ տեխնոլոգիաների միջոցով էլ կապ հաստատել ու դասավանդել»,- նշում է նա։
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե երեխան, գտնվելով արդեն առաջին դասարանը ավարտածների շարքում, գիտելիքի առումով կարող է կաշկանդված զգալ իրեն, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենն ասում է՝ երեխան կաշկանդված կզգա իրեն միայն այն միջավայրում, որը կաշկանդող կլինի․ «Մենք ձգտում ենք, որ դասարանը լինի հարմար սովորելու համար։ Այդ իրավիճակը ստեղծում է դպրոցն ու ուսուցիչը։ Այո՛, կլինեն ուսուցիչներ, որոնք գուցե կաշկանդեն, կխանգարեն, բայց դրա համար դպրոցն ունի այլ մասնագետներ ևս, որոնք շատ ավելի փորձառու են, կօգնեն»։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ. դրանք արտառոց չեն. ՊՆ
Օլիվիե Դըկոտինյին ընդունել է հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին
Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև
Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»
Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Լեքսուս»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել
Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան
Ես հրաժարական չեմ ներկայացնելու․ Դավիթ Առուշանյան
ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները
Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում
«Նիսսան Մարչ»-ը կոտրել է գազատարն ու հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է
Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի «մնացել» եմ նույն դասարանում. Փաշինյան
Նոր Գեղիի ու Բյուրեղավանի քոլեջները կմիավորվեն. սպասվում է օպտիմալացման գործընթաց
Էջմիածնում հիմնանորոգվում են մի շարք շենքերի բակային տարածքներ. տեանյութ
Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք
Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին
Դատախազությունը պահանջում է վառելիք ներկրող ընկերության սեփականատիրոջից բռնագանձել 14 գույք, 59 մլն դրամ
Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձ կստանան
Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայր
Թրամփը հայտարարել է՝ անհրաժեշտ դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 6 մլրդ դրամ
Լիբանանում ծեծի են ենթարկել հայ արվեստագետի. «Արևելք»
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Շենգավիթի դատարանում նիստի ժամանակ մահացել է 51-ամյա դատական կարգադրիչը. նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրան-Հայաստան զnրավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է. ԻՀՊԿ պաշտոնյա
Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները
Շրջանների մեծ մասում տեղացել են «ցեխային անձրևներ». ի՞նչն է պատճառը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Երևանում գողություն կատարելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել
ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար
Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ
Եզակի առաքելությամբ ուղեծիր դուրս կբերվի Biomass արբանյակը. հայտնի է՝ որ տիեզերակայանից այն կարձակվի
Քոչարյան-Սարգսյան «սիամական զույգը» արցախցիների պրոբլեմների «սոուսի տակ» փորձում է Երևանը Ստեփանակերտ դարձնել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT