Երևան
12 °C
Ալգորիթմային մտածողություն, տեխնոլոգիական լուծումներ գտնելու կարողություն, ժամանակը կառավարելու հմտություն և վերջապես գիտելիք, որը կարող է ճանապարհ հարթել դեպի տեխնոլոգիական մեծ աշխարհ․ հենց այսպես են Yandex ծրագրավորման դպրոցի սաները բնութագրում այն, ինչ ձեռք են բերել դպրոցում։
«Դպրոցը, տեխնոլոգիական ոլորտում համակարգված և կայուն գիտելիքից բացի, կյանքի համար կարևորագույն հմտություններից մեկն է փոխանցել՝ ժամանակը կառավարելու հմտությունը»,-ասում է Yandex ծրագրավորման դպրոցի Վանաձորի մասնաճյուղի սան Մելս Մարտիրոսյանը։
Մելսի դասընկերը՝ Ալեն Գևորգյանն էլ հավելում է․ «Դպրոցը շատ առավելություններ ունի․ քանի որ խմբերը մեծ չեն, ամեն աշակերտի անհատական մոտեցում է ցուցաբերվում, ինչն ավելի հեշտ ու ըմբռնելի է դարձնում մատուցվող նյութը»։
«Յանդեքս ծրագրավորման դպրոց» նախագիծը Հայաստանում մեկնարկել է 2017 թ․ հունվարին՝ Yandex Go-ի (նախկինում ՝ Yandex Taxi) աջակցությամբ: Երեխաների ուսումն անվճար է, լեզուն՝ հայերեն։ Դպրոց ընդունվել կարող են 9-11-րդ դասարանի աշակերտները՝ անգամ զրոյական գիտելիքով։
Ծրագիրն իրականացվում է ENTERPRISE INCUBATOR FOUNDATION հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ՝ Վանաձորում և Գյումրիում հիմնադրամի ներքո գործող տեխնոլոգիական կենտրոնների հիման վրա:
Յանդեքս ծրագրավորման դպրոցի Վանաձորի և Գյումրիի մասնաճյուղերի սաներն այս օրերին հնարավորություն ստացան տեսնել, թե ինչ թիմ ունի Յանդեքսը Երևանում, աշխատանքային ինչ մշակույթ ու հնարավորություններ կան գրասենյակում, որի պատուհաններից բացվում է Երևանի ամենաշքեղ տեսարաններից մեկը՝ Արարատ լեռան համայնապատկերը, և ինչ գիտելիքներ են անհրաժեշտ՝ Յանդեքսում արդեն որպես աշխատակից հայտնվելու համար․ չէ՞ որ քիչ չեն այն պատանիները, որոնք դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի են անցնում թե՛ Յանդեքսում, թե՛ ՏՏ ոլորտի հայտնի ընկերություններում։
Անի Ղարագյոզյանն ու Արփինե Մարտիրոսյանը Յանդեքսի երևանյան գրասենյակից Վանաձոր են վերադարձել ոգևորված և մոտիվացված։ Անին ասում է՝ ամենակարևորը՝ պատկերացում կազմեցին ծրագրավորողների աշխարհի մասին և դրեցին նպատակ՝ այնքան կատարելագործվել, որ մի օր իրենք էլ աշխատանքի անցնեն այդ նույն գրասենյակում։
«Շատ կարևոր էր խորհուրդներ լսել այն մարդկանցից, որոնք ունեն աշխատանքային փորձ և իրենց կրթությունը ՏՏ ոլորտում սկսել են հենց մեր տարիքից։ Շատ մոտիվացնող էր նաև գիտակցումը, թե ինչ հնարավորություններ կարող ես ունենալ, եթե շարունակես աշխատել ինքդ քո վրա»,-ասում է Արփինեն։
Երևանյան այցին մասնակցում էին նաև դպրոցի դասընթացավարները։ Դպրոցի Գյումրիի մասնաճյուղի դասընթացավար Քրիստինա Մարտիրոսյանը Python ծրագրավորման լեզուն է սովորեցնում սաներին։ Ասում է՝ դպրոցը մեծ դերակատարում ունի ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ Շիրակի մարզի կրթական կյանքում և շրջանավարտների մասնագիտական կողմնորոշման հարցում։
Դպրոցի համակարգող Լիլիթ Միքայելյանը կարևորում է հանգամանքը, որ արդի տեխնոլոգիական գիտելիքները Յանդեքսը կարողանում է փոխանցել ամբողջ մարզին․ սաները Շիրակի մարզի տարբեր բնակավայրերից են։
Յանդեքս ծրագրավորման դպրոցի Վանաձորի մասնաճյուղը ներկայացնող դասընթացավար Լուսինե Կոտինյանն ասում է՝ ուսումնական ծրագիրն ինտենսիվ է, սանից պահանջում է կանոնավոր հաճախել դասերին և որոշակի ժամանակ տրամադրել՝ ուսումնական նյութը յուրացնելու և առաջադրանքները կատարելու համար, ինչն էլ ապահովում է նրանց առաջադիմությունը։
«Առցանց հարթակում տեղադրված են ուսումնական բոլոր նյութերը՝ մշակված բարձրակարգ մասնագետների կողմից։ Այդ հարթակի միջոցով սանը և դասավանդողը կարող են կապի մեջ լինել 24/7 ռեժիմով, ինչն էլ ավելի արդյունավետ է դարձնում դպրոցի աշխատանքը» ,-ասում է Լուսինեն։
Յանդեքս ծրագրավորման դպրոցի տարածքային համակարգող Եղիշե Սաֆարյանը դպրոցին միացել է հենց հիմնադրման օրվանից։ Խորապես գիտի՝ ինչ կշիռ ունի դպրոցը մարզային բնակավայրերի համար։
«Մարզերում շատ չեն նման հնարավորությունները, որ երեխաները անվճար որակյալ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան գիտելիք ստանան։ Այդ իմաստով Yandex-ը հրաշալի հնարավորություն է Շիրակի և Լոռու մարզերի համար։ Դպրոցն, ասես, ցատկահարթակ լինի․ այստեղ ստացած գիտելիքի հիման վրա շրջանավարտները կարողանում են ավելի մեծ հորիզոններ նվաճել»,-ասում է Եղիշեն՝ ընդգծելով, որ դպրոցն արդեն ավելի քան 350 շրջանավարտ ունի Հայաստանում։
Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Եղոյան
Գարեգինն ուր գնա, պիտի ասեն՝ ուխտադրուժ Կտրիճը եկավ. մեզնից խլածը իրավունք ունենք հետ բերելու. Արշակյան
Մարգարիտա Սիմոնյանը Ալեն Սիմոնյանի մասին գրառում է արել, դժգոհել, հետո գրածը ջնջել
Կձևավորվի մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա
Քիչ է մնում ասեն՝ Նաիրի Հունանյանն էլ է քաղբանտարկյալ. չարաշահումների դեպքում ՀԷՑ-ի պետականացումը լեգիտիմ է
Բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում
Կստեղծվի «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ. այն կնպաստի ոլորտի համակարգված զարգացմանը
Նախագահն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին. ինչ է քննարկվել
Չվնասել եզակի բուսատեսակը. «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանն է. ՇՄՆ. տեսանյութ
Մահացել է ամերիկացի դերասան և ըմբիշ Հալկ Հոգանը
«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել
Հարցվածների 85%-ը դրական է գնահատել մատուցվող ծառայությունների որակը. ՆԳՆ. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել
Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների ընդլայնումը. վարչապետը շնորհավորել է Սվիրիդենկոյին
Կործանված Ան-24 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին. տեսանյութ
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Սամվել Կարապետյանը եթե ուզենա, Բիյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ. Բաբաջանյան
Կադրային փոփոխություններ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում. Ռոմանոս Պետրոսյանը նշանակումներ է արել
Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում
Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել
Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում
Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները
Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան
Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ
Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան
Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին
Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել
Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ
Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել
Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին
Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա
Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր ՔԿՀ բերված սննդի տարաներում
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մատը ծակելու պրոցեսը կավարտվի. չափիչ սարքերը կփոխվեն․ Ավանեսյան
Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան
Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT