Երևան
12 °C
Ավետման տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, որը հանրության շրջանում ընդունված է որպես Մայրության և գեղեցկության տոն, «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի հետ:
- Տիկին Գալյան, Դուք տարբեր պաշտոններ եք զբաղեցրել պետական համակարգում, այժմ էլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն եք: Հայ հասարակության գերակշիռ մասը, համարելով, որ կանայք առավել էմոցիոնալ են, հիմնականում սովոր է նման բարձր պաշտոններում տեսնել տղամարդ գործիչների: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ձևավորված նման կարծրատիպ, արդարացվա՞ծ է այդ մոտեցումը, թե՞ ոչ: Երբևէ բախվե՞լ եք այնպիսի հարցերի, որ ինքներդ էլ մտածեք՝ հակառակ սեռի ներկայացուցիչն առավել արագ լուծում կտա այդ հարցին:
- Այո, հասարակությունը սովոր է բարձր պաշտոններում տեսնել տղամարդկանց, բայց կարծում եմ՝ դրա հիմքում ոչ այնքան այն միտքն է, որ կինն ավելի էմոցիոնալ է, այլ միտքը, որ կինն ուղղակի կին է, կամ որ նույնն է՝ կինը տղամարդ չէ։ Ինձ համար այս մտքերը որևէ տրամաբանական բացատրություն չունեն։ Նման կարծրատիպային մտածելակերպի պատճառը գուցե կնոջ դերի վերաբերյալ դարեր շարունակ սովորութային մակարդակում ձևավորված պատկերացումներն են. «կինը պետք է լինի լավ տնտեսուհի, լավ մայր և ամուսնու համար լավ զուգընկեր»։ Իհարկե, մեր հասարակությունը դժվար է հրաժարվում որոշակի գաղափարներից, բայց ժամանակը ստիպում է վերամոդելավորել որոշները։ Հիմա, օրինակ, ինձ հանդիպած մտքերն ավելի շատ այն մասին են, որ կինը պետք է լինի լավ տնտեսուհի, լավ մայր, լավ զուգընկեր ամուսնու համար, իսկ եթե ունի ունակություններ և կարող է համատեղել աշխատանքն ընտանիքի հետ, ընդունելի է, որ լինի նաև լավ մասնագետ։ Մեր հասարակությունում կին լինելը բավականին բարդ է՝ պայմանավորված կնոջն ուղղված պահանջների մեծաքանակությամբ։
Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ յուրաքանչյուրն ինքն ընտրի հասարակությունում իր դերը՝ սեփական կարողություններին համահունչ։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ ինձ հանդիպած կանայք, լինեն ուսանողներ, թե պետական գործիչներ, աշխատասեր են, իրենց համոզմունքներում՝ հաստատակամ, ցանկալի արդյունքին հասնելու ճանապարհին՝ անշեղելի համառ։
Թող ինձ ներեն տղամարդիկ, բայց կանայք և՛ կենցաղում, և՛ աշխատանքում ավելի կազմակերպված են, խոհեմ, ճկուն և արագ։ Մի շատ կարևոր հանգամանք ևս. մեր հասարակությունում կանայք տղամարդկանց համեմատ շատ ավելի քիչ են կաշկանդված սոցիալական կապերով, ինչը լրացուցիչ երաշխիք է արագ և ճիշտ որոշումների կայացման և խնդիրների լուծման։ Ինքս երբևէ չեմ զգացել, որ որևէ հարցի լուծման ընթացքը դանդաղում է՝ պայմանավորված իմ կին լինելու հանգամանքով։
- Գլխավոր դատախազությունը մի համակարգ է, որում ներգրավված անձնակազմի գերակշիռ մասը տղամարդիկ են: Բա՞րդ է կնոջ համար նման պարագայում աշխատելը, թե՞ հակառակը:
- Բարդ չէ, եթե ինքդ չես կենտրոնանում քո կին լինելու հանգամանքի վրա։ Աշխատանքում բոլորն են հավասար։ Մասնագետը կա՛մ ընդունվում է, կա՛մ ոչ, կարծում եմ՝ այս պարագայում խնդիրը սեռը չէ։ Գուցե երիտասարդ կնոջ համար փոքր-ինչ բարդ է մասնագիտական ճանաչման և ընդունման ճանապարհն անցնելը, բայց անհնարին ոչինչ չկա։
- Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կինը հասցնում միաժամանակ և՛ պետական գործիչ լինել՝ ծանր աշխատանքային գրաֆիկով, և՛ հոգատար կին՝ ընտանիքի համար: Լինո՞ւմ է այնպես, որ ընտանիքը շատ հարցերում տուժի աշխատանքի պատճառով:
- Եթե բնույթով առավելապաշտ ես, փորձում ես հաջողել ամենուր։ Անկեղծ ասած՝ բավականին բարդ գործ է։ Ժամանակը սահմանափակ ռեսուրս է, մշտապես չի հերիքում, ընդ որում՝ չի հերիքում և՛ աշխատանքի կազմակերպման, և՛ ընտանիքի հետ ժամանցի պլանավորման տեսանկյունից։ Միշտ էլ անելու շատ բան կա։
Գուցե չեմ հասցնում ընտանիքիս այնքան ժամանակ տրամադրել, որքան իրապես կցանկանայի, բայց փորձում եմ տրամադրածս ժամանակն անցկացնել հնարավորինս որակյալ։ Երբեմն ինձ սփոփում եմ, որ մենք՝ կին պաշտոնյաներս, մեր աշխատանքով ծառայում ենք մեր սեփական և բոլոր ընտանիքներին։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը
- Պետական համակարգում կանանց ներգրավվածությունը գնալով մեծանում է, դա նկատելի է բոլոր ոլորտներում, ընդ որում՝ այնպիսի, որ հայ հասարակության մեծ մասի ընկալմամբ դա միայն ու միայն տղամարդու աշխատանք է: Ձեզ համարո՞ւմ եք այս առումով կարծրատիպեր կոտրող անձնավորություն:
- Նախկինում երբեք չեմ մտածել այս մասին, քանի որ մշտապես առաջ եմ շարժվել այն գիտակցմամբ, որ ուղղակի անում եմ այն, ինչ պետք է անել և այն, ինչ կարող եմ անել։ Հիմա, երբ տեսնում եմ իմ գործընկեր կանանց, փորձում եմ չափել մեր կատարած աշխատանքը, հասկանում եմ, որ՝ այո, մենք մեր ժամանակների կարծրատիպեր կոտրողներն ենք, ինչպես նաև, օրինակ, այն բանի, որ եթե կա հանրային շահին գիտելիքներդ ծառայեցնելու ցանկություն և կամք, ապա դա հնարավոր է՝ անկախ նրանից, թե հասարակության լայն շերտերն ինչ ակնկալիքներ ունեն քեզանից՝ որպես իրենց պատկերացրած կին։
- Ձեր համակարգում կին աշխատակիցները հիմնականում ի՞նչ խնդիրների են բախվում, որոնց մասին Դուք անձնապես տեղյակ եք: Այդ խնդիրների շարքում սեռով պայմանավորված հարցեր կա՞ն:
- Ուրախությամբ պետք է նշեմ, որ սեռով պայմանավորված խնդիրների երբևէ չենք բախվել։ Հավասարության սկզբունքը շատ լավ պահպանվում է, եթե խոսքը հավասար հնարավորությունների համատեքստում է։ Կենցաղային մակարդակում այս սկզբունքից ընդունելի շեղումներ երբեմն լինում են՝ հօգուտ կանանց, իհարկե։ Օրինակ՝ տղամարդիկ իրենց վրա են վերցնում մեր գործերի ծանր հատորները տեղափոխելու բեռը։
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք դեռ վախենում են քայլ կատարել որևէ ոլորտում և ինչ կհորդորեք այն տղամարդկանց, որոնք շարունակում են կարծել, թե «կնոջ տեղը միայն ու միայն խոհանոցն է»:
- Բոլոր մարդկանց, անկախ սեռից, խորհուրդ կտամ մշտապես սովորել, ունենալ սեփական կարծիք, շատ աշխատել, լինել համբերատար, հանդուրժել այլակարծությունը, չհանդուրժել վատ վերաբերմունքը, երբևէ ոչնչից չվախենալ, մտածել ոչ թե այն մասին, թե ինչ են ուզում դառնալ, այլ այն մասին, թե ինչ բարիք են ուզում ստեղծել և ամեն բան լավ կլինի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար
Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի
«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի
Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ
Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները
Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան
Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին
Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները
Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին
Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր
ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի
Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ
Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր
Սիսիանի շինություններից մեկում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ
Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալ
Ես իմ երկրում նախաձեռնեցի «Կրթվելը նորաձև է» շարժումը, իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է․ Հակոբյան
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ
«Զվարթնոց»-ի օդանավակայանի բաժնի ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի
Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային․ լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT