ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

15/04/2024 schedule20:14

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում պաշտպանն ընդգծել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, ներկայացրել է անձամբ պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող քայլերի մասին:

Վեսա Հակկինենն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
603 դիտում

Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար

Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ

Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք

Հացահատիկ Ուկրաինայից. Զելենսկին հայտնել է Սիրիային օգնելու ծրագրի մասին

Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը

18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ

Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին

Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել

Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները

Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն

Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը

Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին

Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը

Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել

Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման

Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա

Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին

Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր

Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ

Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում

Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ

Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել

Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված

Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ

Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին

Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար