Երևան
12 °C
«Նառա, դու սո՛ւս»․ այս կոչ-հորդոր-պահանջով պետք է դիմել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, երբ վերջինս իր՝ խոսքի համար պատասխանատու օրգանը բացում է՝ մարդկանց մասին կարծիք, տեսակետ, դիրքորոշում հայտնելու համար։
Զոհրաբյանը, հիշեցնենք, եղել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, եւ, ենթադրվում էր, որ կոմպետենտության բարձր մակարդակ եւ առանձնակի բծախնդրություն պետք է ցուցաբերեր մարդու իրավունքներին առնչվող հարցեր արծարծելիս, առավել եւս՝ այդ իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես գալիս։
Սա այն պաշտոնյան է, որը, հիշեցնենք, 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո «Հայրենիքի փրկության» տխրահռչակ շարժման հարթակներից «փայլում էր» իր «վեյելչախոսությամբ»՝ ժողովրդին անվանելով «ժեխ»։ Սա այն նախկին պաշտոնյան է, որը 2020-ի դեկտեմբերին զրկվեց իրեն վերապահված առաքելությունից, քանի որ ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլեւս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչեւ կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որեւէ կարգի որոշում կայացնելու եւ առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլեւս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։
Թե ի՞նչ «տեսակի» կրող է Զոհրաբյանը եւ որ տեսակի պաշտպանությամբ է զբաղվում, հասկանալի է դառնում գրեթե ամենօրյա ռեժիմով՝ նրա մասնակցությամբ ասուլիսներին ու հանրային միջոցառումներին հետեւելով։
Նկատենք՝ նա՝ ԶԼՄ-ներից մեկի հարցին՝ ընդունո՞ւմ է, որ վիրավորել է մարդկանց, ժողովրդին, պատասխանել էր՝ ոչ եւ ընդգծել՝ իրեն պաշտոնից զրկելը «քաղաքական հետապնդում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից»։
Ահա այս արժեհամակարգային տրամաբանությամբ մարդը, բնական է, որ կփորձի արդարացնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի՝ Հակոբ Ասլանյանի նկատմամբ հանրային տրանսպորտում տեղի ունեցած խուլիգանական արարքը։
Ասլանյանը, ի դեպ, Ղարաբաղյան երեք պատերազմների մասնակից է։ Հատկանշական է, որ Զոհրաբյանը շարքային քաղակտիվիստ չէ, այլ իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում՝ 2021-ին գրանցել եւ «աշխատացնում է» «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» անունով իրավապաշտպան ՀԿ-ն եւ, դատելով նրա գործունեությունից, ստանձնել է «հանրապետության գլխավոր քաղբանտարկյալի»՝ Արմեն Աշոտյանի պաշտպանությունը՝ դատական նիստերից հետո (մեկումեջ էլ՝ նիստերի ժամանակ) հանդես գալով «ահեղադղորդ» հայտարարություններով։
Եվ ուրեմն, որպես Աշոտյանի հետ «աֆիլացված» իրավապաշտպան՝ Զոհրաբյանը «օքե՛յ»՝ նորմալ, եթե կուզեք՝ բնական եւ բարոյական է համարում Սամվել Վարդանյան անունով քաղաքացու ցուցաբերած վարքագիծը։
«Ես մանրամասն նայել եմ կադրերը, չկա որեւէ բռնություն, որեւէ բռնության կոչ, կա մարդու տեսակետ՝ այս իշխանության ներկայացուցչի հանդեպ»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, թե՝ տեսանյութից երեւում է, որ ՔՊ-ական պատգամավորն է փորձում հարվածել քաղաքացուն, որը փորձում է իր տեսակետը հայտնել: (Քիչ էր մնում նախկին ԲՀԿ-ականը հայտարարեր, որ Ասլանյանն իրավունք չուներ տնից դուրս գալ, աշխատանքի գնալ՝ օգտվելով հանրային տրանսպորտից։ Նա իր այդ արարքով, ավտոբուսում իր ներկայությամբ սադրել է նման միջադեպ, դրդել է, որ ինչ-որ քաղաքացի դիմի խուլիգանության։ Եթե տնից դուրս չգար, դեպքը տեղի չէր ունենա)։
Կասկածներ կան, որ Զոհրաբյանը, ինքնամոռաց ու իրեն անհեթեթ վիճակի մեջ դնելով, նետվել է սույն քաղաքացու պաշտպանությանը, քանի որ նրան եւս համարում է իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրող՝ ի վերջո, «ժեխ» տերմինը, ինչպես հիշատակվեց, շրջանառության մեջ է դրել հենց Զոհրաբյանը։
ՀՀ-ն միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում ներկայացրած նախկին պատգամավորը չի բավարարվել ասվածով եւ անհատական «լայֆով» դիմել է նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։
Հղում անելով փաստաբան Ռուբեն Մելիքյանին, ըստ որի՝ Սամվել Վարդանյանը ՁԱՊՀ տեղափոխվելիս դիմակավորված անձանց կողմից բռնության է ենթարկվել (արդյոք նման արարք թո՞ւյլ է տրվել Վարդանյանի հանդեպ, թե՞ ոչ՝ նախաքննության կողմից դեռեւս տեղեկություն չի հաղորդվել), Զոհրաբյանը «վստահաբար պնդել» է՝ «սա կազմակերպված է եղել հենց իշխանության կողմից»։ «Բավական չէ՞ լռեք, եվրո՛ յոնջաներ»,- ասելիքն այսպես է եզրափակել եվրոպական կառույցներում աշխատած Զոհրաբյանը։
Մինչ ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ներկայացուցիչներն ու դեսպանները կարձագանքեն նրան՝ նկատենք՝ Զոհրաբյանը հատուկ շեշտել է, որ խուլիգանական արարք թույլ տված անձը 44-օրյա պատերազմի մասնակից է, «նրա հայրը նույնպես մասնակցել է նախորդ պատերազմներին եւ վիրավորում ստացել, ում մայրը Ադրբեջանում հայերի հանդեպ ցեղասպան գործողություններից մազապուրծ կարողացել էր փրկվել», ապա բխեցրել՝ «երթուղայինում ՔՊ-ական պատգամավորին վերբալ, առանց որեւէ բռնության, ընդամենը խոսքով հայտնել է իր կարծիքը»։
Ասվածից հետո չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս իրավապաշտպան Զոհրաբյանի կոմպետենտության խիստ ցածր եւ վուլգարության խիստ բարձր մակարդակի վրա․ փաստորեն, հանրային տրանսպորտում կամ մեկ այլ հանրային վայրում կարելի է խուլիգանական արարք թույլ տալ եւ որպես «մեղմացուցիչ դեպք հանցանաց» երեսով տալ պատերազմի մասնակից լինե՞լը, պատերազմում վիրավորում ստացածի, ցեղասպանությունից մազապուրծ եղածի որդի լինե՞լը ․․․Եթե այդպես է, ուրեմն պատերազմի մասնակից ցանկացած անձ կարող է ցանկացած պահի ցանկացած ձեւով հայտնել իր կարծիքը ցանկացած անձի, այդ թվում՝ Զոհրաբյանի վերաբերյալ։
Այս համատեքստում հատկանշական է մեջբերել մի դիպված․ 44-օրյա պատերազմի ավարտից հետո համացանցում տեսանյութ հայտնվեց, որում պատերազմի մասնակից, զինվորական հագուստ կրող մի քանի անձինք, դիմելով Երեւանի կենտրոնում «հայրենիքի փրկությանը» լծված ընդդիմադիրներին, նրանց «քաղցր» խոսքեր էին շռայլում, մեկն էլ, դիմելով կոնկրետ Նաիրա Զոհրաբյանին, նրան «կոչ էր անում»՝ «տռուսիկս ուտես»։
Ի դեպ, տիկին Զոհրաբյանը, ակներեւաբար, մինչեւ հոգու խորքը խոցվել էր այդ տեսանյութից եւ, կարելի է ասել․․․, տեղը չէր գտնում։ Հիմք ընդունելով Զոհրաբյանի՝ վերաբերյալ խոսքերը կարծիք արտահայտելու մասին՝ հետին թվով կարելի է արձանագրել՝ իզուր էլ նեղվել էր. այդ մարդիկ ընդամենը «վերբալ, առանց բռնություն գործադրելու, խոսքի մակարդակում» հայտնել էին իրենց տեսակետը, կարծիքը։ Եվ բացի այս, եթե վաղը կամ մյուս օրը կամ երբեւէ փողոցում կամ հանրային այլ վայրում որեւէ քաղաքացի մոտենա Զոհրաբյանին, խոչընդոտի նրա տեղաշարժն ու հընթացս անվանի, օրինակ, «ծախված», «անառակ», «անինքնասեր», «քսու անձնավորություն» եւ վերջապես․․․ «ժեխ», նա թող արտահայտման այս դրսեւորմանը նորմալ վերաբերվի, համարի կարծիքի արտահայտում, չվիրավորվի եւ չդիմի իրավապահներին՝ առաջնորդվելով դասականի հայտնի հորդորով՝ «Նա՛ռա, դու սո՛ւս»։
Հ․Գ․ Իշխանության ներկայացուցիչներին թիրախավորողների հակաօրինական վարքագիծը, խուլիգանական արարքները ոչ թե դատապարտելու, ավելին՝ հերոսացնելու, նրանց՝ պատերազմի մասնակից լինելը շահարկելով արդարացնելու այս մերժելի պրակտիկան չափազանց մտահոգիչ է, քանի որ կարող է հակաօրինական վարքագծի խրախուսման, նման գործողությունների ռեցիդիվի հանգեցնել՝ ունենալով վտանգավոր, ընդհուպ ազգային անվտանգությանը սպառնացող հետեւանքներ։
Ցավալի է արձանագրել, որ խրախուսողների թվում են իրավապաշտպանի դիմակի տակ ծպտվածներն ու ժողովրդավարության եւ անվտանգության մասին ամենօրյա ռեժիմով բարբաջողները։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍենատը հաստատել է Մեթ Ուիթաքերին ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում
Երևանում բախվել են «Ֆորդ»-ն ու շտապօգնության մեքենան. տուժել է բժիշկը
ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
Գյումրիի ընտրության պատկերով ուրախ եմ, քաղաքացին կհասկանա՝ ինչ խաղեր են տալիս՝ լափամանի գալու համար. տեսանյութ
Փամփուշտներ, սվին-դանակներ, զինվորական ռադիոհեռախոսներ. Լոռիում ապօրինի զենք-զինամթերք է առգրավվել
Արդյունավետ և կառուցողական. Բոլատ Իմանբաևը՝ ՀՀ-Ղազախստան ոլորտային համագործակցության մասին
Դադարեցնել քաղաքական հետապնդումները. Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա
Բախվել են «ԳԱԶել»-ը և «Մերսեդես»-ը, կա 4 տուժած, այդ թվում՝ անչափահաս
Դավիթ Խուդաթյանը KFW պաշտոնյայի հետ քննարկել է Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի խնդիրները
«Ես ձեզ նման չեմ, ձեզնից մեկն եմ»․ «Իմ ուղին» կենտրոնում նշել են Աուտիզմի իրազեկման օրը
Գյումրու և Փարաքարի ԸԸՀ-ներում վերահաշվարկի արդյունքում որևէ ուժի քվեների էական փոփոխություն չի եղել
Վարչապետը ներկա է գտնվել Ուռուցքաբանության կենտրոնի նոր Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Աուտիզմ ազգային հիմնադրամի» կազմակերպած ցուցահանդեսին և համերգին. տեսանյութ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները
Պարզաբանումներ և վիճաբանություն «Յանս» ակումբի մոտ. կա վիրավոր
Միլիարդների գույք և դրամական միջոց. Գագիկ Խաչատրյանը ապօրինի գույքի գործով հաշտության առաջարկ է արել. Լուրեր
Ադրբեջանը շարունակում է ամենօրյա ապատեղեկատվությունների շարքը. ՊՆ-ն հերթականն է հերքել
Երևանում պարեկները ծառայություն կիրականացնեն տեխնիկապես հագեցած, նոր էլեկտրամոբիլներով. վարչապետ
Մհեր Գրիգորյանը Վիետնամի գործընկերոջ հետ քննարկել է ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման հնարավորությունը
2024-ին դատարաններում քննվել և ավարտվել է 2023-ի համեմատ գրեթե 93,5 տոկոսով ավելի քրեական գործ
Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կազմված է 17 պարբերությունից. Ալիևը նշել է այն կնքելու պայմանները
Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում
Երկու երկրի միջև հարաբերությունները պատմական և բարեկամական են. Կիպրոսի դեսպանը՝ Խանդանյանին
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն
Քույրը դանակով հարվածել է տնակը հրկիզելու փորձ կատարած եղբորը
Հասարակությունը պետք է մերժի կանանց նկատմամբ ատելության խոսքը․ ՀԿ-ները՝ Վարդան Ղուկասյանի խոսքերի մասին
Մեքենան բախվել է եզրաքարին, հողաթմբին և գլխիվայր ընկել մայթին. վարորդն ու անչափահաս ուղևորը հիվանդանոցում են
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
Ինձ համար պրոբլեմ չէ լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղությանը, սարսափելի բառ չէ, չվախենանք. Խանդանյան
Ընդգծվել է ՀՀ-ի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը. Ղազարյանն ընդունել է Իլզե Յակոբսենին
Վիլեն Գաբրիելյանը դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին
Հանրապետության հրապարակից տեսանյութ տարածած թnւրք բլոգերի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Մուտքի թույլտվություն, լեզվի թեստավորում, և ոչ միայն. փոփոխություններ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան
Մինչ օրս ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ընդամենը 8437 անձ է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
2024-ին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս
Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 30-ը. այրվում են նաև տներ ու տաճարներ
Հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը. նախագիծ
Հայտնի է՝ ով կիրականացնի արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում անձրև կտեղա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT