Երևան
12 °C
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, հայտարարել է, որ տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և ժամանակն է մի կողմ դնել անհիմն կլիշեները։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով նրա այս հայտարարությունը՝ քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ կլիշեներից, միարժեք է, որ պետք է հրաժարվել, սակայն դա չի նշանակում պատմական իրականությունից կամ պատմական արդարությունից հրաժարվել:
«Ես մտահոգություն ունեմ, որ թուրքական կողմում որոշ պաշտոնյաներ, հնարավոր է՝ նաև Թուրքիայի նախագահը հայկական կողմի կառուցողական մոտեցումը և հարաբերությունները կարգավորելու մեծ պատրաստակամությունը շփոթում են, ըստ էության, կապիտուլյացիայի և ամեն ինչ հանձնելու պատրաստակամության հետ: Չեմ կարծում, որ հայկական կողմն ունի նման պատրաստակամություն կամ երբևէ կունենա: Պետք է չակերտների մեջ պահել բոլոր այն թեմաները, որոնց շուրջ կա հստակ տարաձայնություն և գնալ հարաբերությունների կարգավորման»,- ասում է նա:
Քոչինյանի կարծիքով՝ նման հայտարարություններն այս օրերին հարաբերությունների կարգավորմանը որևէ կերպ չեն նպաստում:
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այն միտքը, թե Հայաստանը պետք է ընտրի այն ուղին, որը թույլ կտա դուրս գալ խավարից, որում, Էրդողանի խոսքով, «Հայաստանին թակարդել է սփյուռքը»՝ Քոչինյանն ասում է՝ Թուրքիայում կա բավականին կուռ պատկերացում, որ հայկական սփյուռքը շատ ավելի ռադիկալ է, քան Հայաստանը, և որ հայկական պահանջատիրությունը կամ Հայ դատը ավելի շատ կենդանի է պահում սփյուռքը:
«Կարծես թե կա նաև տպավորություն, որ թուրքական կողմը կարող է ՀՀ-ի և սփյուռքի միջև առաջացած վերջին ճգնաժամը դարձնել անջրպետ և այդտեղից քաղաքական դիվիդենտներ շահել: Նորից մեր արձագանքը սրան բավականին հստակ և կասեցնող պետք է լինի. Թուրքիան չի կարող դիրքորոշում հայտնել, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ի հարաբերությունները սեփական սփյուռքի հետ, Թուրքիան չի կարող դիրքորոշում հայտնել այն թեմայով, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ վերաբերմունքը ցեղասպանության վերաբերյալ: Մեր գործը մեր դիմադրողականությունն ավելացնելն է, հասկացնելն է թուրք գործընկերներին, որ այստեղ իրենք անելիք չունեն»,- նկատում է նա:
Ըստ զրուցակցի՝ հարաբերությունների կարգավորման գնալը ինքնանպատակ գործողություն չէ, դա տարածաշրջանում համակեցությունն է, խաղաղությունը. «Հնարավոր չէ տարածաշրջանում խաղաղություն և համակեցություն ունենալ, եթե թուրքական կողմի պահանջը նրանում է, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության ճանաչումից կամ ցեղասպանության մասին հիշողություններից: Դա բարոյապես անհնար է, և կարծում եմ՝ սա հասկանում են նաև Թուրքիայում»:
Այնուամենայնիվ, ըստ նրա, պետք է շարունակել ձգտել Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները. «Ես չգիտեմ՝ Էրդողանի այդ պահանջը բանակցային գործընթացում ձևակերպվա՞ծ է, թե՞ զուտ հանրային էլեմենտ է, հուսով եմ՝ հանրային է: Բոլոր պարագաներում բանակցային գործընթացում եղած պահանջը մեկն է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, և այդ ուղղությամբ Հայաստանն աշխատում է ոչ միայն Թուրքիայի պահանջով, այլ նաև սեփական շահերից ու կարիքներից ելնելով: Այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատել, ինչպես նաև պետք է շարունակել աշխատել սեփական տնտեսական, անվտանգային, ենթակառուցվածքային կարողությունների ավելացման ուղղությամբ: Ինչպես նշեցի, միակ ճանապարհն այն է, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ավելի կարևոր լինի, քան վերոնշյալ պահանջները»:
Հարցին, թե ո՞ր պարագայում դա կարող է ավելի կարևոր լինել, քան պահանջները, քաղաքագետը արձագանքում է.
«Մի կողմից, եթե կարգավորման որոշակի մակարդակի հասնի հայ-ադրբեջանական գործընթացը, օրինակ, եթե ստորագրվի «Խաղաղության պայմանագիր»-ը: Մյուս կողմից, եթե բավականաչափ մակարդակի հասնեն Հայաստան-Արևմուտք հարաբերությունները, այսինքն, օրինակ, Հայաստանը դառնա Եվրոպայի հետ ասոցացված համաձայնագրի անդամ՝ խոր համապարփակ առևտրի շրջանակային պայմանագրի պետություն, որի անդամ է նաև Թուրքիան: Այդ պարագայում այդ նույն միության անդամի հետ փակ սահման ունենալը Թուրքիայի համար բավականին ավելի բարձր քաղաքական գին կունենա, ինչպես նաև՝ տնտեսական: Միևնույն ժամանակ պատրաստակամություն ցուցաբերելը Թուրքիայի հետ աշխատելու՝ տնտեսական, քաղաքական ենթակառուցվածքային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ միաժամանակ նշելով և պաշտպանելով սեփական կարմիր գծերը ու հասկացնելով թուրքական կողմին, որ պատրաստ ենք կարգավորման համար գնալ շատ քայլերի, բայց չկա նման հնարավորություն այդ թեմայով (-խմբ. նկատի ունի ցեղասպանության) մեզանից որևէ բան կորզելու»,- ասում է Քոչինյանը:
Քաղաքագետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը առաջին հերթին դիտարկում է անվտանգային համատեքստում. «Այսինքն՝ ունենալ Թուրքիայի հետ ավելի կառավարելի, բարվոք հարաբերություններ նշանակում է ունենալ կայուն անվտանգային իրավիճակ և ավելի քիչ կախվածություն ՌԴ-ից: Սա նաև ենթակառուցվածքային առումով Հայաստանին դուրս կբերի փակուղու կարգավիճակից, երբ, ըստ էության, մեր սահմանների 80 տոկոսը փակ են Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, հնարավորություն կլինի այդ վիճակից դուրս գալու: Եվ վերջապես, հնարավորություն կլինի տարածաշրջանում համակեցության ավելի կայուն իրավիճակ ստեղծել»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT