Երևան
12 °C
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկից ի վեր Տավուշի մարզում և Հայաստանի այլ բնակավայրերում տեղի ունեցող ակցիաների մղումը ամենևին էլ հայրենասիրությունը չէ, այլ իշխանության հասնելու ձգտումը:
Այս կարծիքին է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, որը, սակայն, համոզված է՝ փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու, ինչպես չեն հասել բազմաթիվ անգամներ, երբ կրկին նույն նպատակով դուրս են եկել փողոց:
«Տեսնում ենք, որ տարբեր խմբեր կան, այդ թվում՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Իրենց գործողությունները հռչակել են հայրենիքի պաշտպանություն, փրկություն, բայց նախևառաջ թող պատասխանեն՝ Կըզըլ Հաջիլին, Խեյրիմլին երբվանի՞ց դարձավ իրենց հայրենիքը, հատկապես վերը նշվածների համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Քաղաքագետի խոսքով՝ այս ուժերը փորձում են Հայաստանում ստեղծել անհանդուրժողականության մթնոլորտ, առաջացնել խժդժություններ՝ միայն թե իշխանության հասնեն. «Անգամ ձեռնարկվող գործողություններում ոչ մի բանի առջև կանգ չեն առնի։ Երբ սքեմավոր հոգևորականը կարողանում է մեկ ժամվա ընթացքում երկուսից երեք անգամ Աստծո տաս պատվիրանները ոտնահարել ու խախտել, ամեն ինչ պարզ է դառնում»։
Վերջինս ևս մեկ անգամ պնդում է, որ այս օրերին փողոց դուրս եկած որոշ խմբերի նպատակները Հայաստանի կենսական շահերի հետ կապված չեն, ինչպես նաև՝ Տավուշի և նրա բնակչության:
Քաղաքագետը համոզված է, որ ակցիաների մասնակիցներից յուրաքանչյուրը ունի իր առջև դրված առաջադրանքը, որից մեկը միջպետական ճանապարհները փակելն է:
«Արանք Լավրովի վկաներն են, որովհետև Լարսի փակման մասին սպառնալից խոսում է Լավրովը։ Փորձում են Հայաստանը կտրել Վրաստանի հետ կապից, Իրանի հետ հաղորդակցությունից, այսինքն՝ շրջափակել արտաքին միջավայրից։ Հետևաբար պարզ է, որ ամեն խումբ ունի իր առջև դրված առաջադրանքը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից։ Նրանք բոլորը սպասարկում են մեկ երկրի կամ գուցե մի քանի երկրների շահերը»,- ասում է զրուցակիցը:
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կատարվող գործողությունները չեն ստանում հասարակության լայն շերտերի աջակցությունը:
«Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում։ Կարծո՞ւմ եք՝ ՀՀ համբերության բաժակը այդքան մեծ է, որ երկար շարունակեն սա։ Ժողովուրդն էլ չի հանդուրժի, իրավապահները ինչ-որ մի պահ կանցնեն աշխատանքի. միջպետական ճանապարհների փակումը որևէ պարագայում արդարացում չունի։ Ինչո՞ւ չեն գալիս Երևան, քանի որ վստահ են՝ այստեղ չունեն աջակցություն, ինչպես՝ Տավուշում»,- նկատում է նա:
Մկրտչյանն ասում է՝ Ադրբեջանի հետ սահմանազատումը բխում է Հայաստանի և նրա բնակչության կենսական շահերից. «Արդեն խոսք կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի 16 կմ տարածքը սահմանագծված է։ Սա բխում է հենց ՀՀ-ի և նրա քաղաքացիների կենսական շահերից, առավել ևս՝ Տավուշի: ՀՀ-ն պետք է ունենա սահմանազատում, ու դրա արդյունքում որևէ պարագայում Հայաստանի 29․800-ը չպետք է ոտնահարվի»:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT