Երևան
12 °C
Երեկ Բագրատ Գալստանյանը հանրահավաքի ժամանակ հավաքված բազմությանը կոչ արեց զանգվածային գործադուլներ և դասադուլներ իրականացնել՝ դրանք զուգորդելով Երևանի փողոցներում և Հանրապետության տարբեր մարզերում անհնազանդության գործողություններով:
Այսօր առավոտյան արդեն վերջինիս համակիրները, որոնք իրականում Հանրապետական, Դաշնակցություն և մի քանի այլ ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներն են, փոքր խմբերով ցրվելով Երևանի որոշ հատվածներում, փորձեցին իրականացնել իրենց առաջնորդի հանձնարարությունը:
Այն, որ ընդդիմադիրների այս անպտուղ գործողությունները սովորական են դարձել հանրության լայն շերտի համար, երկար-բարակ գրելու կարիք չկա. պատերազմից հետո նրանց հիմնական զբաղմունքը դարձել է սեզոնային անբովանդակ հանրահավաքները, որոշ ժամանակ փողոցները չափչփելը, հետո հանրության վրա մեղադրանքներ և լուտանքներ շաղ տալը, թե «չի ուզում փրկվել»:
Վերջիններիս գործողությունների մասին բովանդակային խոսելը պարապ զբաղմունք կդառնա, քանի որ դրանք նույնն են բոլոր ժամանակներում: Միակ բանը, որ ընդդիմությունը հաճախակի փոփոխում է, առաջնորդի դեմքն է՝ հույս ունենալով, թե այս «մեկով» կհաջողի:
Այժմ այդ մեկը Բագրատ Գալստանյանն է, Տավուշի հոգևոր առաջնորդը, Հայ առաքելական եկեղեցու բարձր ներկայացուցիչը, որը իր օրակարգում առանցքային կարևորություն է տալիս սիրուն և հանդուրժողականությանը, հոգիների մաքրմանը, ստից, կեղծիքից, ատելությունից ազատմանը:
Ինչ խոսք, առաջին հայացքից թվում է, որ հոգևորականի համար, անշուշտ, այս կարևորագույն արժեքները պետք է լինեն ուղենիշ, և դրանում երկբայություն ու տարակարծություն չի կարող լինել: Սակայն իրականում Բագրատ Գալստանյանի գործողությունները, երբեմն նաև խոսույթը այլ բանի մասին են վկայում, որն էլ արտահայտվում է նրա համակիրների խոսքում և գործողություններում: Եվ որքան էլ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած հոգևորականը պնդի, թե ինքը առաջնորդ չէ, այլ մարդիկ ինքնաբուխ են իրենց դժգոհությունը արտահայտում, բնավ այդպես չէ, քանի որ Գալստանյանն ինքն էլ հասկանում է, որ հրապարակի բազմության արարքների անմիջական պատասխանատուն ինքն է:
Որպես ասվածի հավաստիացում՝ հարկ է մեջբերել շարժման ակտիվիստների այսօրվա որոշ խոսույթ և գործողություններ, որոնց անմիջական իրականացնողներից մեկը շարժման քաղաքական առաջնորդ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր: Վերջինս իրենց գործողություններին ընդդիմացող և դժգոհող վարորդներից մեկի վրա բղավում էր, հայհոյում՝ ասելով՝ «չաթ…ախ»: Դանիելյանի այս հայտարարությունը լսելով՝ անմիջապես տարիներ առաջ դաշնակցական Արմեն Ռուստամյանի հայտարարությունն ես հիշում, երբ վերջինս այդ ժամանակվա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին անվանել էր նույն բառով՝ «չաթ…ախ»: Տպավորություն է, որ դաշնակցականների շրջանում այս կերպ անձանց վիրավորելը ընդունված պրակտիկա է, և, անկախ իրավիճակից ու ժամանակներից, կիրառում են:
Առավել ուշագրավ է Գալստանյանի մեկ այլ համակրի՝ այսօրվա ակցիաների ժամանակ դրսևորած վարքագիծը և խոսույթը, երբ վերջինս աշխատանքի կամ այլ վայր շտապող քաղաքացուն, որը ընդդիմանում էր փողոցը փակելուն, հարց հղեց, թե «քրիստոնյա է», «հա» արձագանքը ստանալուց հետո, պատասխանեց. «հ…փ արա»: Այս ամենից հետո սկսվեց փոխադարձ հարվածներ միմյանց:
Այսօր ևս մեկ նման միջադեպ էլ տեղի ունեցավ, երբ զոհվածի՝ ակցիա իրականացնող մայրը հարձակվեց երիտասարդ ոստիկանի վրա, վիրավորեց, նվաստացրեց նրա արժանապատվությունը, երկու անգամ հարվածեց և գետնին գցեց իրավապահի գլխարկը, ինչ է, թե ոստիկանը պահում էր հասարակական կարգը:
Այսօրվա ընթացքում նմանօրինակ դեպքեր գուցե շատ ավելին են եղել, որոնք պարզապես տեսախցիկը չի արձանագրել, սակայն այստեղ կա մեկ այլ կարևոր փաստ, որը հարկ է արձանագրել:
Բաժանարար գծերը վերացնելու, ատելության մթնոլորտը թոթափելու, սեր և հանդուրժողականության լոզունգների ջատագով, հոգևորական Բագրատ Գալստանյանը հրապարակային մեկ բառ անգամ չասաց այս դրսևորումների վերաբերյալ, փոխարենը նա անդադար կերպով դժգոհեց ոստիկանների՝ օրենքով սահմանված գործողությունների կատարման ընթացքից:
Հարց է առաջանում՝ օրհնո՞ւմ է արդյոք Բագրատ Գալստանյանը իր համակիրների կողմից այս տեսակ ատելության մթնոլորտի գեներացումը, անձանց նվաստացնելու քայլերը, հասարակության մեջ բաժանարար գծեր առաջացնելու դրսևորումները: Դատելով նրանից, որ որևէ դատապարտման կամ զսպվածության կոչ չհնչեցրեց նա՝ ենթադրել կարելի է, որ ողջունում է կամ առաջնորդվում երկակի ստանդարտներով:
Հետաքրքիր է նաև, թե ինչ է խոկում այս ամենի վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսը: Թեպետ հաշվի առնելով տարբեր տարիների՝ Հայաստանում տեղի ունեցած արյունոտ և այլ տեսակի հանրային հնչողություն ստացած հարցերի դեպքում Մայր Աթոռի քար լռությունը՝ կարելի է եզրակացնել, թե ինչ է խոկում Գարեգին Բ-ն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը
Տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը
«Tamara food»-ի 4 արտադրատեսակի արտադրություն կասեցվել է. շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր է տրվել
Ռուսաստանը փակում է Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունը
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները. պայման կա
PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնել զենքերը. լուսանկարներ
Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայկական պանթեոն
Նաիրի Հունանյանը անուններ է տվել, թե ովքեր են իրեն մոտիվացրել. Բաբաջանյանը հանրայնացրել է դրանք. տեսանյութ
Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի դին
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան. նախարարը գործընկերոջը հրավիրել է Երևան
Պետդեպը սկսել է հաստիքների կրճատումը. ծանուցումներ են ուղարկվել 1107 պետծառայողի և 246 դիվանագիտական աշխատողի
Մինչև քացով չտաս աթոռից գցես, չի գնա. վրեն վեղար քաշած ամեն մեկը հոգևորական չէ. Հայկ Սուքիասյան. տեսանյութ
Երևանի փողոցներից մեկում «Հետիոտնային կանչի» ռեժիմով նոր լուսացույց է գործարկվել
ԱԳՆ պատվո մեդալ՝ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենին. Աբիսողոմոնյանն ընդունել է Սկաուին
Սառնաղբյուրի տնամերձ հողամասերից մեկում կանեփի 440 բույս է հայտնաբերվել. տեսանյութ
43-ամյա կինը համագյուղացու տնից ոսկյա զարդեր է գողացել
Կաթվածի ազգային ծրագիրն ընդլայնվում է. նախարարը Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում է ունեցել
«Բեկոն Պրոդուկտ»-ի նրբաբլիթն ու «Պելմենի դասական»-ը շուկայից հետ են կանչվել. ոչնչացնելու կարգադրագիր է տրվել
Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը. ինչ խախտումներ են հայտնաբերվել
Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ
Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակի մանկապարտեզի մասնաշենքը. վարչապետ
«Ոսկե Ծիրան»-ի բացման արարողության ժամանակ Երևանում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում 35-ամյա տղամարդ է սպանվել
Թրամփը՝ Սուպերմենի կապույտ-կարմիր հագուստով. Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել
Արգիշտի Մեխակյանը հրաժեշտ է տվել գործընկերներին, վստահեցրել՝ նոր պաշտոնում ևս կշարունակի ծառայել ՀՀ զարգացմանը
Հրդեհ է բռնկվել Հրազդանի կիրճում. լուսանկար
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը և եվրոպական խաղաղության նպատակի իրականացմանը
Քրեական ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են. տեսանյութ
Մեքենան բախվել է բետոնե սյանը, հողաթմբին և շրջվել. կա վիրավոր
Ֆրանսիայի գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է. Թիերի Բուրկար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը
Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ խոստացել, բայց չեն տվել. քրեական վարույթները դատարանում են
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Եվրոն էժանացել է, ռուբլին՝ թանկացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
«Սիսեռով» լցոնած նռնակը Քոչարյան կրտսերի հրապարակած խաղալիքների կողքին պետք է դնել, թող խաղան. Չախոյան
Գարեգին Բ Ապարանցին բարոյականություն չունի, որ մարդավայել թողնի Լուսավորչի գահը. Ղազարյանը մեջբերում է արել
ԱՄՆ-ն Թրամփի հրամանով առաջին անգամ զենք կուղարկի Ուկրաինա. Reuters
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնիի համալիրը և Քարերի սիմֆոնիան
Հրապարակումը գրագիտության պակասի ցուցիչ է․ ԱԳՆ արձագանքը՝ նախարարի հայտարարագրի վերաբերյալ
Հետևում ենք իրադրությանը տեղում և աջակցում իրավիճակի կայունությանը տարածաշրջանում. ԵՄ դիտորդական առաքելություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT