Շարժումը օրերի կամ ժամերի կյանք ունի, դժգոհության և բախումների հաջորդ փուլը կլինի հոկտեմբերին. Խզմալյանը մանրամասնել է

31/05/2024 schedule22:00

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով, թե ինչի է ձգտում Վազգեն Գալստանյանի առաջնորդած շարժումը, ակնհայտ է մայիսի 28-ից:

«Մայիսի 28-ին, երբ Վազգեն Գալստանյանի անմիջական ղեկավարը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ուղիղ առճակատման և բախման գնաց ոստիկանության հետ: Երբ հայստանյանց եկեղեցու առաջնորդը գիտակցաբար գնում է այդպիսի առճակատման, նշանակում է, որ կա հստակ պատվեր և ցուցում՝ հրահրել բախումներ, այլ կերպ կաթողիկոսի քայլը բացատրել հնարավոր չէ: Նա զգուշավոր մարդ է, և, ըստ երևույթի, ճնշումն է շատ մեծ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Խզմալյանը:

Ըստ նրա՝ այս շարժման պատվիրատուների նպատակը արյուն թափելն է, քաղաքացիական պատերազմ հրահրելը. «Դրան զուգահեռ մարդկանց քանակն է նվազում, շարժման աջակիցների հոգնածությունն է ավելանում, ժողովրդի անտարբերությունը և բացասական արձագանքն է օրեցօր մեծանում, իսկ իշխանությունը չի գնում բախումների՝ հասկանալով, որ դա կլինի մեծագույն սխալ, ուստի չի կատարվում գլխավոր պատվերը՝ հրահրել քաղաքացիական պատերազմ Հայաստանում: Վերջին օրերին տեսնում ենք, որ դա է հիմնական նպատակը, և Գալստանյանի ետևում թաքնված ուժերը այդ նպատակին չհասան»:

Խզմալյանի կարծիքով՝ ուժերը սպառած շարժումը օրերի կամ ժամերի կյանք ունի, և հաջորդ փորձը լինելու է հոկտեմբերին, որը պայմանավորված է մի շարք գործոններով:

«Հոկտեմբերին կատարվելու են մի քանի կարևոր իրադարձություններ՝ Վրաստանի ընտրությունները, Մոլդովայում անցկացվելիք հանրաքվեն՝ եվրաինտեգրման հարցով, ԱՄՆ ընտրությունները, որտեղ Դոնալդ Թրամփի շանսերը դեռևս պահպանվում են, իսկ Մոսկվան մեծ հույսեր է կապում, որ այդ ժամանակ շատ հարցեր իր օգտին են լուծելու: Այնպես որ հոկտեմբերին նրանք կփորձեն հրահրել դժգոհության և բախումների հաջորդ փուլը»,- ասում է քաղաքական գործիչը:

Տիգրան Խզմալյանը ցավով է արձանագրում, որ առանց այն էլ եկեղեցին մեծ հեղինակություն չէր վայելում, հոգևորականներից շատերը բավական հեռու էին քրիստոնեական իդեալներից, իսկ վերջին իրադարձությունները ՀԱԷ-ին դնում են շատ անհարմար իրավիճակում, որից բավական դժվար կլինի դուրս գալ. «Կարծում եմ՝ կաթողիկոս Գարեգին Բ-ն անթույլատրելի սխալ է գործել և հակադրել հայաստանյաց եկեղեցին հայ հասարակության և պետականության հետ: Մենք բոլորս հասկանում ենք, որ եկեղեցին հրավիրվել է կատարելու այս տխուր դերը, և կարծում եմ, որ սա լավագույն ապացույցն է նրա, որ պատվերը ՌԴ-ից է եկել»:

Խոսելով ԱԳ շենքի դիմաց ոստիկանության հետ առճակատման և բախումների մասին՝ Խզմալյանը նկատում է՝ պատերազմից վատ բան կարող է լինել միայն քաղաքացիական պատերազմը:

«ՌԴ-ի գլխավոր նպատակն է հասնել եթե ոչ քաղաքացիական պատերազմի, ապա հասարակության այպիսի տրոհման, անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտի, որ ՀՀ-ում տիրի անիշխանությունը: Ես անգամ կարծում եմ, որ Մոսկվայի նպատակը ոչ այնքան իշխանափոխությունն է, որքան անիշխանությունը, ժամանակ շահել, ձգել մինչև այդ չարաբաստիկ նոյեմբեր ամիս, և նրանց թվում է, որ շատ բաներ և՛ Ուկրաինայում և՛ Մոլդովայում, և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հնարավոր կլինի փոխել այնպես, ինչպես Պուտինն է պատկերացնում: Տևական կամակատարները և սպասավորները ընդամենը սպասարկում են այս նախագիծը»,- համոզված է նա:

Խզմալյանի խոսքով՝ հատուկ ծառայության, հետախուզական մարմինների աշխատակիցները և ՆԳՆ ոստիկանությունը պետք է զգոնությունը չկորցնեն:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2899 դիտում

Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ

Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին

Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել

Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները

Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն

Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը

Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին

Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը

Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել

Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման

Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա

Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին

Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր

Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ

Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում

Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ

Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել

Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված

Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ

Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին

Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Կազանի, Սարատովի, Պենզայի, Սարանսկի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել

Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է