Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ զրուցել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այդ համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող խաղաղության պայմանագրի կարևորության մասին:
Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
- Պարոն Սաֆրաստյան, վերջին շրջանում ազդակներ ենք ստանում թուրք պաշտոնյանների հայտարարությունների տեսքով, ըստ որոնց՝ կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ համատեքստում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը: Արդյո՞ք Թուրքիան իրապես շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, և ինչո՞ւ է պարբերաբար հղում արվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին:
- Խոսքը ոչ թե հարաբերությունների ջերմացման, այլ կարգավորման մասին է, քանի որ երկու հարևան երկրներ պետք է ունենան նորմալ հարաբերություններ: Մեզ շատ լավ հայտնի է Թուրքիայի մոտեցումը, Էրդողանն էլ մի քանի անգամ շեշտել է, որ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ հնարավոր է միայն այն բանից հետո, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև և այդ ուղղությամբ տեսնում է որոշակի դրական դինամիկա:
Մեկ այլ հանգամանք էլ կա՝ վերջին շրջանում ինտենսիվ բնույթ են ստացել թուրք-ամերիկյան քննարկումները՝ կապված Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Մասնավորապես՝ օրերս Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Բլինքենի հետ, սա ես կապում եմ այն հանգամանքի հետ, որ Ֆիդանը շատ ավելի հակված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և երկխոսությունը ավելի սերտացնելու, և մեզ, իհարկե, լավ հայտնի է ԱՄՆ-ի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, որ կողմ է դրան: Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր է խաղում նաև այդ հանգամանքը, որ ԱՄՆ-ն որոշակի առումով հորդորում, նաև ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, և այդ ամենի ֆոնին հավանական է հարաբերությունների որոշակի կարգավորում:
- Թուրքիան ինչո՞ւ է շահագրգռված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ:
- Թուրքիան հովանավորն է Ադրբեջանի, և այն իրողությունները, որ մեր տարածաշրջանում ստեղծվել են 44-օրյա պատերազմից հետո, Թուրքիան ձգտում է, որ դրանք իրականություն դառնան արդեն պայմանագրի տեսքով՝ թղթին հանձնվեն: Դա է առաջին մղիչ ուժը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ. սա վաղեմի մոտեցում է, այստեղ նորություն չեմ տեսնում:
- Երբ խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, հասարակության շրջանում բացասական ընկալումներ կան այդ առումով: Ի՞նչ կտա մեզ դրանց կարգավորելը:
- Այն, որ այդ հարաբերությունները կարգավորված չեն, Թուրքիայի որոշումն է, բայց եթե իսկապես հարաբերությունները կարգավորվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, սահմանը բացվի, Հայաստանի համար ընդհանուր առմամբ օգտակար կլինի: Վերջին 30 տարիներին մասնակցել եմ բազմաթիվ խմբերի աշխատանքների, որոնք զբաղվել են այդ հարցով, թե ի՞նչ հետևանքներ կունենա, օգտակար կլինի՞, թե՞ չէ, և ընդհանուր եզրակացությունն այն է, որ, չնայած կան ռիսկեր, և այդ ռիսկերն ակնհայտ են, բայց այն օգուտ կբերի տնտեսական առումով, և պետք է գնալ այդ քայլին՝ իհարկե, կառավարելի դարձնելով բոլոր այն ռիսկերը, որ իր հետ կբերի այդ քայլը: Ընդհանուր առմամբ ես այդ մոտեցմանը կողմնակից եմ:
- Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ՌԴ-ն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, կարո՞ղ է, այսպես ասած, խանդով վերաբերվել:
- Երբ որ սկիզբ էին առնում հայ-թուրքական բանակցային գործընթացները, հենց սկզբից Հայաստանն առաջարկել էր, որ դրանք տեղի ունենան Մոսկվայում, և հենց այդպես էլ եղավ, ինչը Մոսկվան դրական էր ընդունել, հետագայում արդեն Թուրքիան պնդեց, որ ՌԴ-ում չլինեն այդ քննարկումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն գտնվում է այսպիսի ծանր պատերազմական իրավիճակում Ուկրաինայի հետ՝ նրա համար Հարավային Կովկասում Թուրքիան դարձել է կարևոր գործընկեր, որից ՌԴ-ն տարրական կախման մեջ է, և դրա համար ներկա փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ՌԴ-ին չի անհանգստացնում առանձնապես:
- Ֆիդանի հայտարարությունը, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ոչ միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի համար, այլև ամբողջ տարածաշրջանի, իսկապե՞ս այդպես կլինի:
- Կարծում եմ՝ այո, կարևոր կլինի տարածաշրջանի համար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն, և այստեղ շատ կարևոր է, որ այդ կարգավորման գործընթացի ավարտը և պայմանագիրը այնպիսի տեսք և բովանդակություն ունենան, որ ՀՀ ազգային շահերը չվնասի, եթե կարողանանք դրան հասնել, կարծում եմ՝ իսկապես մեծապես կնպաստի տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը և համագործակցությանը նոր լիցք կհաղորդի:
Տեսեք՝ տարածաշրջանում գործընթացներն ինչ ուղղությամբ են գնում. մի կողմից Թուրքիա-Ադրբեջան այդ շատ լուրջ համագործակցությունը, մյուս կողմից Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցության ձևաչափը, մյուս կողմից 3+3-ը գոյություն ունի, որին Վրաստանը փաստորեն չի մասնակցում, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան-Իրան-Թուրքիա: Մենք տեսնում ենք, որ իսկապես տարածաշրջանը պետք է մոտ ապագայում կարողանա հաղթահարել այդ հակամարտությունների փուլը և ավելի սերտ մաս կազմի համաշխարհային գործընթացներին: Հիմա կարծես թե Հարավային Կովկասը դուրս է մնացել այդ համագործակցությունից տնտեսական առումով: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ոչ միայն տարածաշրջանային առումով կարևոր կլինի, այլ նաև կնպաստի մեր ամբողջ գլոբալ խնդիրների որոշակի լուծմանը: Կարծում եմ՝ բոլոր երկրներն են շահագրգռված, որ Հարավային Կովկասը ինտեգրվի համաշխարհային գործընթացներում, և դրանում, իմ ընկալմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ունի բանալի նշանակություն, իհարկե, այն պայմանների դեպքում, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար:
- Հասարակության մեջ կան տրամադրություններ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր չէ հասնել խաղաղության:
- Մենք հավերժ հակամարտելու համար ռեսուրս չունենք: Եվ երկրորդ՝ կարևոր է, որ կարողանանք մեր տարածաշրջանում այնպիսի իրադրություն ապահովել Հայաստանի շուրջ, որ հնարավորինս ռիսկերն ու վտանգները նվազագույնի հասցնենք: Սա է մեր դիվանագիտության խնդիրը, այս առումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կունենա կարևոր նշանակություն, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Բայց դա, իհարկե, հեշտ խնդիր չէ, որովհետև երկու երկրներն էլ ունեն իրենց նպատակները Հայաստանի հետ կապված, ճնշում են գործադրում, պետք է այդ ճնշումներին չենթարկվել, մեր ազգային շահերը պինդ և ամուր պահել ու գնալ առաջ դեպի տարածաշրջանում հարաբերությունների կարգավորում, դեպի խաղաղություն, տնտեսական կապերի զարգացում, տարածաշրջանի բացում աշխարհի համար:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT