Պայքարն օրեցօր ավելի է «սրբազնանում». Ջուլհակյանը մանրամասնել է՝ ովքեր են Գալստանյանի շարժմանը միացած Արթուրները

04/06/2024 schedule09:30

««Սրբազան» պայքարն օրեցօր էլ ավելի է «սրբազնանում»: Տաճարի և ոգու հաղթանակի շարքերն են համալրել 2000-ականներին աֆրիկյան երկրներում, մասնավորապես՝ Քենիայում և Ռուանդայում, մեծ աղմուկ հանած Արթուր «եղբայրները»»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Չեմ կարող չհամաձայնվել ընդդիմության կղերական առաջնորդի հետ. «քենիացի» Արթուր «եղբայրները» իսկապես շատ հետաքրքիր հայորդիներ են: Այս կարծիքը կիսում է նաև Քենիայի խորհրդարանի երբեմնի խոսնակ Ֆրենսիս Օլե Կապարոն: «Իսկապես նրանք հետաքրքիր մարդիկ են», ասել է վերջինս՝ ըստ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչի՝ Վիկիլիքսում տեղ գտած գաղտնի նամակագրության: 

News.am կայքի 2011թ.ի մի հրապարակման մեջ, մասնավորապես, գրված է.

«Ամերիկացի դիվանագետի գրագրության համաձայն՝ «վարձու մարդասպաններին» Քենիա են բերել եւ պաշտպանել այդ երկրի կառավարության մոտ կանգնած անձինք։

Քենիայում իշխանական ուժերի անունից աշխատող զինված օտարերկրացիների ներկայությունը շատերին է անհանգստացրել: 

Ամերիկացու խոսքով՝ նրանց Քենիա ժամանումը համընկել է ԿՈԿԱԻՆԻ հսկայական քանակության տարանցման ժամանակահատվածի հետ։ «Ոմանք կարծում են, որ հենց այս արտասահմանցիներն են մեծ դեր խաղացել 2004թ.-ին Քենիա կոկաինի ներկրման մեջ, որը հետագայում հայտնաբերվել էր, իսկ այժմ նրանք վերադարձել են, որպեսզի վախեցնեն կառավարությանը ապօրինի գործողությունների մեջ մեղադրող նյութերի հրապարակման մտադրություններ ունեցող հակառակորդներին: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին եւ Արթուր Մարգարյանին մոտ 6 տարի առաջ մեղադրանքներ էին առաջադրվել Ռուանդայում հեղաշրջման կազմակերպման փորձի համար։ Ռուանդական աղբյուրները նրանց ներկայացրել են, որպես «Արթուր եղբայրներ»:

Նույն «եղբայրներին» ժամանակին անդրադարձել է նաև Ազատություն ռադիոկայանը:

«Քենիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ռեյլա Օդինգան հայազգի եղբայրներին մեղադրել է, թե նրանք որպես վարձկաններ օգտագործվել են Քենիայի իշխանությունների կողմից որոշ լրատվամիջոցների վրա հարձակումներ գործելու համար: Եղբայրները նաեւ պնդել են, թե Հայաստանի նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ազգականներից են: Իսկ Արթուր Սարգսյանը հայտարարել է, թե ինքը Հայաստանի նախագահության թեկնածու է եւ ոսկու ու թանկարժեք քարերի բիզնեսով է զբաղվում Ասիայում եւ Աֆրիկայում: Գերմանական ԴՊԱ գործակալության վկայությամբ, Արթուր Սարգսյանը նաեւ պնդել է, թե ընդդիմության առաջնորդ Օդինգան իրենից պարտքով մեկուկես միլիոն դոլար է վերցրել, որպեսզի այդ փողով ընդդիմությունը կարողանա պառլամենտում անվստահություն հայտնել Քենիայի նախագահ Մվայի Քիբաքիի կառավարությանը»: 

Հայրենական մամուլի ուշադրության կենտրոնում «եղբայրները» կրկին հայտնվել են 2023թ. սեպտեմբերին, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: 

Մասնավորապես՝ 2023թ. սեպտեմբերի 13-ին irakanum.am-ը գրել է.

«Օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ հայտնի Արթուր եղբայրներից։ Պարզվում է նրանք Հայաստանում են ու կանգնած են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի՝ Ժողովրդավարական համախմբում կուսակցության կողքին։ Սա պարզ է դառնում լուսանկարներից, որտեղ Արթուր եղբայրները  (Արթուր Մարգարյան, Արթուր Սարգսյան) քարոզարշավի ժամանակ կանգնած մտերմիկ զրուցում են կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի հետ, ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ նրանք ներկա են Ժողովրդավարական համախմբում կուսակցության քարոզարշավին։

Թե ովքեր են Արթուր եղբայրները, շատերը կհիշեն նրանց դեռ 2000-ականներից, երբ միջազգային մամուլը ողողված էր Քենիայում նրանց իրականացրած հեղաշրջման մասին լուրերով Արթուր եղբայրները Քենիա էին գնացել, ոստիկանությունում բարձր պաշտոնի նշանակվել ու ստացել հատուկ VIP թույլտվություն միջազգային Ջոմո Կենիատի օդանավակայանի հատուկ տարածքներ մուտք գործելու համար։ Արթուր եղբայրները կանգնած եղել Քենիայում իրականացած քաղաքական անհնազանդությունների, հայտնի «Standard Group» տպարանի վրա իրականացված օպերացիայի հիմքում»: 

Այո, այո, սիրելի հայրենակիցներ, դուք չեք սխալվում: Խոսքը նույն այն Սուրեն Պետրոսյանի մասին է, որն ամենուր, ժիլետը հագին (հագուստի մաս, որը նույնիսկ Կարեն Կարապետյանին չօգնեց), ուղեկցում է ընդդիմության կղերական առաջնորդին: 

Թվում էր, թե Քենիայում և Ռուանդայում վերը նշված «շատ հետաքրքիր հայորդիների» ձախողած հեղաշրջման փորձերը դաս կլինեն ընդդիմության կղերական առաջնորդի և վերջինիս ժիլետով համհարզի համար, և «եղբայրները» գոնե միայն կոկաինի հետ կապված գործերում կդիտարկվեն (ըստ վիկիլիքսի իհարկե), բայց ավաղ: Վերջիններս չեն հանձնվում: Նրանց ակնհայտորեն դուր է գալիս հայտնի ասույթը. «Մի հանձնվիր, խայտառակվիր մինչև վերջ: 

Հ.Գ. «Սրբազան» տեսանյութը»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1829 դիտում

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս