Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում ավելի է հիմնավորվում. նրանք շենքեր են կառուցում, թույլտվությունը քաղաքապետն է տվել

10/06/2024 schedule21:18

Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում ավելի է հիմնավորվում. Կումայրի պատմական միջուկում գտնվող բազայի պարիսպներից ներս շինարարական բուռն ընթացք է։ 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մանրամասնել է՝ ասելով՝ հանրակացարաններ են կառուցվում զինծառայողների համար։

Ռուսական կողմին Գյումրու պատմական միջուկում կառուցապատման իրավունքը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն է տվել՝ հիմնվելով քաղշինկոմիտեի, ԿԳՄՍ նախարարության և քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի գնահատականների, հաստատումների և եզրակացությունների վրա։

Ռուսաստանի զինվորաշինարարական համալիրը՝ «Մեծ ամրոց» N 1 զինվորական թաղամասի օբյեկտների էսքիզային նախագիծը Գյումրու քաղաքապետարան է ներկայացրել 2023 թվականի մարտին։ Գասպարյանն ասում է՝ անմիջապես չեն հաստատել։

չչչչչչչչչչ.jpg (191 KB)

«Սկզբում մերժել ենք, որովհետև բերված նախագծերը չէին համապատասխանում պատմական միջավայրին, նաև հարկայնությունն էր բարձր, և տեսքը համահունչ չէր։ Դրա համար փոփոխության ենթարկվեց նախագիծը։ Մենք տվեցինք նոր առաջադրանք՝ համապատասխան գոտեվորման չափանիշներին։ Արդեն ներկայացվել է համապատասխան լիազոր մարմիններին և համաձայնեցվել»,- պարզաբանում է Գասպարյանը։

Ի սկզբանե ցանկություն է եղել կառուցել վառ գույներով 5 հարկանի շինություններ, կատարված փոփոխությունները կանգն են առել 2 և 3 հարկանի 2 հանրակացարանի կառուցման վրա։

Հարկերի հարցը լուծելուց զատ, ինչպե՞ս են պատմական միջավայրին համահունչ դարձվել շինությունները։ Մեր հարցին ի պատասխան՝ ճարտարապետն ասում է՝ գույները համապատասխան են. տուֆանման քարով են երեսպատվում։

«Ուղղանկյուն շենքեր են, ճակատներն էլ տուֆին նման քարով են արվում։ ԿԳՄՍՆ-ն ընդունել է, և մեր քաղաքի միջուկի տրամաբանության մեջ է։ 1 տարուց ավելի քննարկվել է, նոր՝ համաձայնությունը տրվել»,- նշում է Գասպարյանը։

ճճճճճճճճճճճճճճ.jpg (186 KB)

Ճարտարապետը նաև վստահեցնում է՝ չնայած ռազմաբազան հուշարձանների պատմական միջավայրում է, հուշարձաններին ռուսները ձեռք չեն տալիս. շինարարությունն իրականացվում է հարակից հատվածներում։ Քաղաքապետարանը լայն լիազորություններ չունի, սակայն որոշակի վերահսկողություն կարողանում է իրականացնել։

Պատասխանատուները երբեմն-երբեմն լինում են տարածքում, հետևում իրականացվող շինարարության ընթացքին, նաև ուշադիր են, որ նախագծային շեղումներ չլինեն։ Իհարկե, այնքանով, որքանով թույլ է տալիս իրենց իրավասությունը, քանի որ ռազմաբազայի տարածքում կառուցվող հանրակացարանները և ցանկացած շինություն նախևառաջ ռազմաբազայի սեփականությունն են։

Գյումրիում գտնվող ռազմաբազան մոտ 3000 զինծառայող ունի, որոնք միայնակ կամ ընտանիքների հետ բնակվում են ռուսական 8-րդ զինվորական թաղամասում և Գյումրու այլ փողոցներում՝ վարձակալած բնակարաններում։

000000000000000000000000.jpg (241 KB)

Բացի զինվորականներից, Գյումրիում 2018-ից տեղակայված է նաև Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը՝ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացման նպատակով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11491 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս