Երևան
12 °C
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մի շարք քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից կաշառքի դիմաց դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր փոխանցելու դեպքեր:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Ա. Ս.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալի հետ 465 հազար ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ ու այլ սարքավորումներ փոխանցելու շուրջ:
Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Ս.-ն յուրաքանչյուր բջջային հեռախոս հիմնարկի տարածք տեղափոխելու և դատապարտյալին փոխանցելու համար նրանից որպես կաշառք պետք է ստանար 20 հազար և 40 հազար ՀՀ դրամ:
Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ա. Ս.-ն հանդիպել է դատապարտյալի մտերիմներին, ովքեր 2022 թվականի հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կանխիկ և անկանխիկ եղանակով որպես կաշառք նրան են փոխանցել ընդհանուր 465 հազար ՀՀ դրամ, որի դիմաց հիշյալ պաշտոնատար անձը արգելված իրեր է տեղափոխել քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալին:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Խ. Մ.-ն դարձյալ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում պահվող կալանավորի հետ կաշառքի դիմաց վերջինիս բջջային հեռախոսներ փոխանցելու շուրջ:
Կաշառքի գումարը ստանալուց հետո Խ. Մ.-ն 2024 թվականի փետրվարի 11-ին բջջային հեռախոսներն իր հետ տարել է «Արմավիր» ՔԿՀ, սակայն դրանք կալանավորին փոխանցել չի հաջողվել, քանի որ ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում բջջային հեռախոսները հայտնաբերվել և վերցվել են:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված հերթական քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կազմակերպության «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույրը, քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 100 հազար ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս համար արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ և լիցքավորման սարքեր, ՔԿՀ տարածք տեղափոխելու շուրջ:
Պայմանավորվածությունը, սակայն, ավարտին չի հասցվել, քանի որ աշխատանքի ներկայանալիս բուժքույրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ հիշյալ արգելված իրերը նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել են։
Կաշառք ստանալու համար համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել «Արմավիր» ՔԿՀ երկու պաշտոնատար անձանց և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը, իսկ վերջիններիս կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու դատապարտյալի և մեկ կալանավորի:
Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԷդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Իմ շրջապատում բանակի տարիքի տղաներին կամ երկրից դուրս են բերել, կամ տարբերակ գտել՝ խուսափելու. Հասմիկ Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է
Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար
Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի
Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում
Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է
Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան
Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին
Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան
Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել
Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել
Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան
Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը
Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը
Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել
Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ
Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT