Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ հունիսի 11-ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43-ամյա տղամարդու սպանության, ինչպես նաև 35-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էստոնական փողոցում կրակոցներ են հնչում։
Նույն օրը՝ ժամը 23։53-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի 35-ամյա բնակիչը՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» և 43-ամյա բնակիչը՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։ Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
«LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:
Ձեռնարկվում են անհետաձգելի անհրաժեշտ միջոցառումներ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ոստիկանությանը տրվել են համապատասխան հանձնարարություններ։
Նախաքննության ընթացիկ արդյունքներից ելնելով՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ։
Հիշեցնենք՝ Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում3 օրում Թումանյան փողոցում տնկվել է 95 հուդայածառ. քաղաքապետարան
Կկայանա վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Շիրակի մարզի մի շարք համայնքներում ու Վանաձորի հասցեներում
Արագածոտնում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Երբեք պետք չէ ընտրել մարդկանց կամ «քաղաքական» ուժի, որոնցից հնարավոր չէ հետ վերցնել ձեր իշխանությունը. Պապոյան
Հասան Բեռլին՝ Ղարաբաղ հետ բերեն. Չախոյանը հրապարակել է Ղուկասյանի «ռեպետիցիայի» հայտարարությունը. տեսանյութ
Տեղի է ունեցել Փաշինյանի ու Կոբախիձեի առանձին հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ
Թբիլիսիի մարզադաշտը դիմավորում է «Բարի գալուստ» հայատառ ցուցատախտակով
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի. տեսանյութ
«Ղարաբաղ» ասելով Գյումրին թալանածները նորից ակտիվացել են. Վահագն Ալեքսանյան. տեսանյութ
Ինչու է ձերբակալվել Էրդողանի գլխավոր մրցակիցն ու «ոխերիմ» հակառակորդը. ինչ զարգացումներ են ընթանում երկրում
Թրամփի վարչակազմը ծրագրում է չեղարկել ավելի քան 530 հազար միգրանտի ժամանակավոր իրավական կարգավիճակը
Օդերևութաբանների աշխատանքն առանցքային դեր է խաղում մարդկանց կյանքեր փրկելու գործում. Ազիզյան
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի հետ պատասխան խաղում
17-ամյա տղան երկար նայել էր համաքաղաքացու կնոջը. կադրեր ողբերգական դեպքին նախորդած իրադարձություններից
Առաջիկա օրերին տեղումների դադար է. ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով
Սոցիալական ցանցերում աշխատանքի ընդունման հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում
Կյանքից հեռացել է հայտնի ծաղրանկարիչ Արզոն
«Դինամո Արենա»-ում կհանդիպեն Հայաստանի և Վրաստանի հավաքականները
Արմավիրում հրդեհված «Մազդա»-ում բռկումից առաջ պայթյուն է եղել. մանրամասներ. լուսանկարներ
Ինչպիսին են հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո
Դատարանը որոշել է կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին
Վատ եմ ու գնալով ավելի եմ վատանում. Ագնեսա Շահնազարյան
Բժիշկները որոշել են Հռոմի պապին դուրս գրել հիվանդանոցից. նրանք հայտնել են՝ երբ կվերականգնվի կորսված ձայնը
Ռուսաստանի երկու օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Վաղարշապատում մեքենայում բռնկված հրդեհն արագ մարվել է
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Նախընտրական Գյումրի. ում ցուցակով ով է գալիս և ինչ ծրագրով. թեկնածուներից սպասվող օգուտները, վնասները, վտանգը
Իրանը իսլամական պետություններին կոչ է արել Իսրայելի գործողությունների դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել
Արմավիրի մարզ այցի շրջանակներում վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում
Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Արարատ Միրզոյան
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել
Հութիները հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին
Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ավտոճանապարհներին ծառեր են տապալվել
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Ծալովի դանակ, լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ. Երևանի պարեկները բակային շրջագայություն են անցկացրել
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT