ՀԱՊԿ-ի հետ կապված հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը. Նիկոլ Փաշինյան

13/06/2024 schedule12:17

«Ընդդիմությունը պնդում է՝ քանի որ այսօր Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը մի շարք դեպքերում, ըստ իրենց, հակասում Է Կառավարության 2021-2026 թվականի գործունեության ծրագրին, ուրեմն Կառավարությունը պետք է հրաժարական տա»:

Այս մասին Ազգային ժողովում՝ 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ դրա համար ընդդիմությունը բերում է մի քանի կոնկրետ օրինակներ:

«Օրինակ՝ ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, ԼՂ-ի ինքնորոշման և կարգավիճակի հետ կապված հարցը, որոնց անդրադարձ կա 2021-26 թթ Կառավարության գործունեության ծրագրում:

Հիմա ինչո՞ւմ մենք համաձայն չեն ընդդիմության նշված պնդումների հետ՝ ցույց տամ իրենց նշած կոնկրետ օրինակով:

Ի՞նչ ենք մենք գրել ՀԱՊԿ-ի մասին Կառավարության ծրագրում, մենք ասել ենք, որ ակտիվ ներգրավված կլինենք ու կաշխատենք Հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Դիվանագիտական լեզվից եթե թարգմանենք, գրել ենք, որ ՀԱՊԿ-ի մեխանիզմների հետ կապված հարցեր ունենք և պետք է գնանք այդ հարցերի պատասխանը ստանալու հետևից՝ նպատակ ունենալով այդ պատասխանները ստուգել մեր երկրի պետական շահերի տեսակետից»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նաև նկատեց, որ դա գրել են 2021 թվականի ամռանը, մի միջավայրում, երբ արդեն տեղի էր ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Սոթք-Խոզնավար հատվածում. «Որից առաջ ՀԱՊԿ գործընկերներից ստացել էինք հավաստիացումներ, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է կազմակերպության և դաշնակիցների համար, բայց արդեն այդ պահին չէր հետևել ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքը, Կառավարության ծրագրում մենք արդեն շատ նրբորեն կասկածի տակ էինք դրել ՀԱՊԿ-ի առնվազն արդյունավետության հարցը»:

Վարչապետի խոսքով՝ դրանից հետո անցել են շատ կոնկրետ աշխատանքի՝ բանակցություններ, քննարկումներ, նիստեր, ինչի արդյունքում հասկացել են, որ ՀԱՊԿ-ն հրաժարվում է կատարել իր պարտականությունները:

«2022 թվականի ՀԱՊԿ Երևանի գագաթաժողովին հրաժարվել ենք ստորագրել այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանել ՀՀ շահերին: Այսինքն՝ հիմա ընդդիմության ասածն ի՞նչ է, որ մենք հլու-հնազանդ պետք է ստորագրեինք այն թղթերը, որոնք Կառավարության ծրագրին և մեր երկրի շահերին չէին համապատասխանում, որոնք կասկածի տակ էին դնում մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որ դա չենք արել, պիտի հիմա հրաժարական տանք:

ՀԱՊԿ-ի հետ կապված կառավարությունը ճշգրիտ արել է այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, և հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը: Ուզում եմ հիշեցնել, որ մենք 2021-26 թթ ծրագրում չենք ասել, որ մենք մնալու ենք ՀԱՊԿ-ի անդամ, մենք ասել ենք՝ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք»,- ասաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1907 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի