Երևան
12 °C
Եկեղեցուն ոչ ոք չի մեղադրել։ Մեղադրվել են անձամբ Վեհափառ հայրապետը և եկեղեցու ղեկավարության մի մասը այս ամենը կազմակերպելու մեջ և դա ակնհայտ է։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին:
«Երբ որ Գալստանյանը սկսեց այս շարժումը, նա հայտարարեց, որ դա անում է Վեհափառի օրհնությամբ։ Դա չհերքվեց Վեհափառի կողմից։ Հետագայում Գալստանյանը հայտարարեց, որ ինքը կհռչակվի վարչապետի թեկնածու, կրկին եթե ստանա Վեհափառի օրհնությունն ու թույտվությունը, սրան զուգահեռ Գերագույն հոգևոր խորհրդի մի քանի հայտարարություններ են եղել շարժմանն աջակցող և այսպես շարունակ։
Ես կարծում եմ, որ ունեմ պատճառներ ասելու համար, որ երեկվա իրադարձությունների գլխավոր պատասխանատուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն է, և եկեղեցու ղեկավարության այն հատվածը, որն իրեն աջակցում է»,- ասաց Ռուբինյանը։
Ըստ Ռուբինյանի, խնդիր չի տեսնում այն փաստում, որ Վեհափառը որոշել է զբաղվել քաղաքականությամբ։ Նա որպես քաղաքական գործիչ և իր եկեղեցական ղեկավարության աջակիցները, որոնք կիսում են կարծիքը, որպես քաղաքական գործիչներ կարող են ցանկացած հայտարարություն անել։
«Բայց ես խնդրում եմ իրենց, որպեսզի ՀԱԵ սուրբ եկեղեցին, որը վեր է ցանկացած անհատ եկեղեցականից, չօգտագործեն իրենց քաղաքական նպատակների համար և եկեղեցին չփորձեն դարձնել իրենց քաղաքական կապիտալ, հետո էլ էդ կապիտալը տանեն դնեն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի առաջ։ Սա արդար չէ, չի բխում ոչ ոքի շահից, այդ թվում ՀԱԵ սուրբ եկեղեցու։
Ինչ վերաբերում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը, որով Կառավարությանը հորդորում են զերծ մնալ բռնությունից, թշնամանք սերմանելուց և այլ, ես էլ ուզում եմ խոնարհաբար և որդիաբար հարգարժան եկեղեցականներին հորդորել, որպեսզի իրենք զերծ մնան ատելության խոսքի տարածումից, ոստիկաններին վիրավորելուց, զերծ մնան իրենց հետ անհամաձայն խմբերին պիտակավորելուց, և ամենակարևորը, զերծ մնան ոստիկանների և պետական շենքերի վրա հարձակումներ կազմակերպելուց»,- ասաց Ռուբինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:
Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են 100-ից ավելի անձինք, որոնցից 17-ը՝ ոստիկան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT