Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է Դեմոկրատական կուսակցության դոնորներին, որ կարող է հաղթել իր հանրապետական մրցակցին նոյեմբերի ընտրություններում՝ չնայած իր թեկնածության վերաբերյալ մտահոգություններին, որոնք ուժեղացել են հունիսի 27-ին Դոնալդ Թրամփի հետ բանավեճի վատ արդյունքների հետևանքով:
Նախագահը, ով 82 տարեկան է, մասնակցել է մի քանի դրամահավաք միջոցառումների Նյու Յորքում և Նյու Ջերսիում: Բացի դրամահավաքից, Ջո Բայդենը փորձում էր փոխել պատկերացումները CNN-ի նախագահական բանավեճի երեկոյին տեղի ունեցածի վերաբերյալ։
Ելույթ ունենալով միջոցառումներից մեկում՝ Բայդենը խոստովանել է. «Ես լավագույն երեկոն չունեցա, բայց ոչ էլ Թրամփը» և հավելել.
«Ես ձեզ խոստանում եմ, որ մենք հաղթելու ենք այս ընտրություններում»:
Այնուհետև ԱՄՆ նախագահն ասել է, որ հասկանում է բանավեճից հետո դեմոկրատներին պատած կասկածները, սակայն կոչ է արել չդադարեցնել պայքարը։
Իրականում, բանավեճը Բայդենի համար իսկապես վատ ընթացք է ունեցել: Ամբողջ ընթացքում նա այնքան անորոշ տեսք է ունեցել, որ բանավեճից անմիջապես հետո լիբերալ մեկնաբաններն ու քաղաքական ստրատեգները մեկը մյուսի հետևից սկսել են կոչ անել նրա քաղաքական թիմին այլ թեկնածու առաջադրել։ Ոմանց կարծիքով, եթե Բայդենը չհրաժարվի երկրորդ ժամկետի համար պայքարից, դա կարող է նշանակել Դոնալդ Թրամփի գրեթե անխուսափելի հաղթանակ։
BBC-ի հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի նախկին դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ Բայդենի բանավեճի ելույթը «շատ լավ չէր», իսկ նրա նախկին կապի տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը դա անվանել է «շատ հիասթափեցնող»:
Բայդենի թիմը չի հերքել, որ բանավեճը չի անցել այնպես, ինչպես իրենք էին ակնկալում, սակայն վստահեցրել են, որ նա իր տեղը չի զիջի այլ թեկնածուի։
Ինչպես վստահեցրել է նախընտրական շտաբի ղեկավար Ջենիֆեր Օ՛Մելի Դիլոնը, դատելով բանավեճից հետո անցկացված հարցումներից, «ընտրողների կարծիքը չի փոխվել»։
«Սա առաջին դեպքը չէ, երբ ԶԼՄ-ների ուռճացված գնահատականները ժամանակավորապես տապալում են վարկանիշները», - ասել է նա:
ԱՄՆ-ի նախկին նախագահ և Ջո Բայդենի մտերիմ ընկեր Բարաք Օբաման սոցիալական ցանցերում գրել է, որ «երբեմն վատ բանավեճեր էլ են լինում»։
«Այս ընտրությունները ընտրություն են այն մարդու միջև, ով իր կյանքն անցկացրել է հասարակ մարդկանց համար պայքարելով և այն մարդու միջև, ով մտածում է միայն իր մասին»,- գրել է Օբաման:
Բանավեճից ժամեր անց Թրամփը կողմնակիցներին հայտարարել է, թե տեղի ունեցածը համարում է «մեծ հաղթանակ» իր ընտրարշավի համար:
«Ջո Բայդենի խնդիրը նրա տարիքը չէ: Նա բացահայտ ապաշնորհ է»,- ասել է 78-ամյա Թրամփը, որը բանավեճին չափազանց ինքնավստահ և գիտակ է ներկայացել ու խոսքով մի քանի անգամ «տապալել» Բայդենին:
Համաձայն Data for Progress-ի՝ լիբերալ ուղղվածություն ունեցող կազմակերպության հարցման՝ բանավեճը դիտած կամ կարդացած հավանական ընտրողների 62%-ը կարծում է, որ Թրամփը հաղթել է: Հարցվածների միայն 30%-ն է ասել, որ Բայդենը կհաղթի։
Մինչև այլ հարցումների արդյունքների ի հայտ գալը, հաջորդ քայլով դրամահավաքը կարող է վկայել Ջո Բայդենի աջակցության հաստատուն լինելու կամ դրա կորստի մասին:
Հունիսի 27-ի երեկոյան տեղի ունեցած բանավեճից մինչև հունիսի 28-ի գիշերը հանգանակվել է 27 միլիոն դոլար, ասել է նախընտրական արշավի նախագահ Ջենիֆեր Օ'Մելի Դիլոնը. սա վատ ցուցանիշ չէ, բայց նաև այն չէ, ինչ սպասվում էր:
Բայդենի թուլությունը երկիրը վտանգի տակ է դրել, գրում է New York Times-ը։ Գործող նախագահը չի կարողանում տապալել Թրամփին, Ամերիկան ունի վերջին հնարավորությունը, սակայն դեմոկրատների ողբերգությունն այն է, որ դրա իրականացումը զգալի ուժ կպահանջի։
Թերթը գրում է, որ նախագահ Բայդենը բազմիցս և իրավացիորեն գալիք նախագահական ընտրություններն անվանել է պայքար ամերիկյան ժողովրդավարության ապագայի համար։ Շատերն են կարծում, որ Թրամփը ապացուցել է, որ լուրջ սպառնալիք է ժողովրդավարության համար՝ անկանխատեսելի և եսասեր անձնավորություն, որն արժանի չէ հանրության վստահությանը։
Միաժամանակ, Բայդենն էլ չի կարողացել ցույց տալ, որ ինքն ամենալավ թեկնածուն է բռնակալության սպառնալիքin դիմակայելու և այն տապալելու համար: Նա բավարար չափով չի հիմնավորել, թե ինչու ամերիկացիներն այս տարի էլ պետք է քվեարկեն իր օգտին:
Որոշ քաղաքագիտական աղբյուրներ էլ կարծում են, որ Բայդենը նույն մարդը չէ, ինչ եղել է 4 տարի առաջ. այժմ վատթարացել է նրա առողջական վիճակը, ավելացել՝ աշխարհին ու երկրին պատուհասած մարտահրավերները: Բայդենի լավագույն պայքարը կլինի թեկնածությունն իրենց շարքերից մեկ ուրիշի փոխանցելը՝ թիկունքում թողնելով իր ամուր աջակցությունը:
Եթե ընտրողները պետք է ընտրեն Թրամփի և Բայդենի միջև, ապա գործող նախագահը, ըստ առկա իրավիճակների վերլուծության, քիչ շանսեր ունի վերընտրվելու: Միացյալ Նահանգներին ավելի ուժեղ խաղացող է պետք հանրապետականների ենթադրյալ թեկնածուի դեմ: Դեմոկրատական կուսակցության նոր թեկնածուի առաջադրումը մրցավազքի վերջում դժվար որոշում կլինի, բայց այն կլինի մտածված ու կշռադատված քայլ:
Հարկ է հավելել, որ հենց Բայդենն է Թրամփին բանավեճի մարտահրավեր նետել։ Նա սահմանել է բանավեճի կանոնները և պնդել, որ այն անցկացվի մի քանի ամիս շուտ, քան նախորդ ընտրություններում: Ճշմարտությունը, սակայն, հիմա այն է, որ Բայդենը պետք է խոստովանի՝ ձախողել է իր իսկ առաջ քաշած փորձությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դրանք կլինեն երկրի պատմության մեջ 60-րդ նախագահական ընտրությունները, որի արդյունքներով կարող է ընտրվել ԱՄՆ-ի 47-րդ նախագահը։
ԱՄՆ Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն՝ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է լինի ԱՄՆ քաղաքացի, նա պետք է լինի 35 տարեկանից ոչ պակաս և երկրի տարածքում ապրի առնվազն 14 տարի։ Առավել հաճախ թեկնածուները փրայմերիզների ընթացքում առաջադրվում են քաղաքական կուսակցություններից մեկից։ Այս տարվա ամենաֆավորիտ թեկնածուների թվում է հանրապետական Դոնալդ Թրամփը, որը եղել է ԱՄՆ նախագահ 2017-2021 թվականներին, և դեմոկրատ Ջո Բայդենը, որը նախագահ է ընտրվել 2021 թվականներին և երկիրը կառավարում է հիմա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ
Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը
Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը
Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել
Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները
Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի
Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան
Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը
Հայտնի է՝ քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT