Եթե կարողանանք բացել Թուրքիայի հետ սահմանը, ռուս-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը անհաջողության կմատնվի. քաղաքագետ

09/07/2024 schedule22:00

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր է այս փուլում բարձրացնում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը՝ պատճառաբանելով, թե դրա մեջ առկա որոշ դրույթներ խոչընդոտ են Խաղաղության պայմանագրի կնքման համար:

Ըստ նրա, սակայն, պաշտոնական Բաքուն լավ է հասկանում, որ եթե անգամ հայ հասարակությունը հակված է փոփոխելու իր Սահմանադրությունը, ապա գործընթացը կարող է ձախողվել, եթե դրա մասին պնդումներ անի Ադրբեջանը: Այսինքն, քաղաքագետի դիտարկմամբ, Ադրբեջանին ոչ թե Սահմանադրության փոփոխելն է հետաքրքիր, այլ այս կերպ նա փորձում է տապալել խաղաղության հասնելու ջանքերը: 

Վերջինս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը պատրվակներ են հորինում՝ սահմանային լարումներ հրահրելու համար, որն էլ կվերածեն լայնամասշտաբ գործողություների:

«Դրանով է բացատրվում, որ Ադրբեջանը պնդեց սահմանազատումը սկսել Տավուշից, քանի որ, ըստ էության, այդ հատվածում է, որ ՀՀ-ն պետք է որոշակի տարածքային զիջումներ աներ, որը կհանգեցներ ներքաղաքական գործընթացների, ինչն էլ նրանց հաշվարկով պետք է բերեր ՀՀ-ում իշխանափոխության: Այստեղ ՀՀ-ն կառուցողական գտնվեց և հագուրդ չտվեց ռուս-ադրբեջանական տանդեմի ծրագրերին, ինչի արդյունքում մենք տեսանք, որ իրականության մեջ վերջին տարիների «ամենաապաքաղաքական» շարժումը մարեց, քանի որ բոլորը հասկացան, թե ինչի համար էր, ու ովքեր էին այն առաջնորդում»,- ասում է Առաքելյանը:

Միաժամանակ զրուցակիցը Ալիևը նման՝ ապակառուցողական վարքագիծը կապում է Միացյալ Նահանգներում սպասվող ընտրությունների հետ:

«Ադրբեջանի և նրա դաշնակիցների հույսը ԱՄՆ-ում Թրամփի վերընտրվելն է, այսինքն՝ Բայդենի կամ դեմոկրատների պարտությունը: Նրանք նաև հույսեր ունեին ֆրանսիական ընտրությունների հետ կապված, որում Մակրոնը անհաջողություն կգրանցեր, և աջ ծայրահեղների կուսակցությունը՝ ի դեմս Մարի Լը Պենի, Կառավարություն կկազմեր, ինչը չարդարացավ: Կարծում եմ՝ ԱՄՆ-ի հետ կապված հույսերը նույնպես չեն արդարանա: Այդ սցենարի դեպքում մեզ համար դժվարություններ կարող են լինել»,- նկատում է նա:

Ըստ քաղաքագետի՝ այս մի քանի ամիս ժամանակը հայկական կողմի համար էլ է կարևոր՝ վատթարագույն սցենարին պատրաստվելու համար. «Կրկնում եմ՝ կարծում եմ՝ իրենց հույսերը չեն արդարանա, սակայն միևնույն ժամանակ պետք չէ բացառել պատերազմը: Ալիևի համար զսպող գործոն է «ԿՈՊ29» գագաթնաժողովը, բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ «ԿՈՊ29»-ը և Ալիևի վերընտրվելը հենց այնպես չեն տրվել նրան, այլ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու դիմաց»: 

Հարցին, թե ո՞ր աշխարհաքաղաքական իրողության դեպքում Բաքուն շահագրգռված կլինի խաղաղությամբ և վերջնականապես կգնա այդ որոշմանը, Առաքելյանը պատասխանում է, որ Բաքուն հարցի երևացող կողմն է. «Գլխավոր կողմը, որ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ՌԴ-ն է: Պետք է հաշվի առնենք նաև Թուրքիայի գործոնը, եթե, օրինակ, մեզ հաջողվի բացել Թուրքիայի հետ սահմանը, հայ-թուրքական հարաբերություններում որոշակի նոր հանգրվանի գանք, ապա կարծում եմ՝ ռուս-ադրբեջանական տանդեմի այդ քաղաքականությունը մեծապես անհաջողության կմատնվի, քանի որ նրանք իրենց խաղը տանում են՝ նաև հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»:

Վերջինս մեծ հույսեր է կապում ՆԱՏՕ գագաթնաժողովի հետ. «Դրանից հետո կհասկանանք, թե հայ-թուրքական հարաբերությունները որ ուղղությամբ կզարգանան, որը, անշուշտ, ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, քանի որ մեծ հաշվով մեր տարածաշրջանում անվտանգության բանալին հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ է: Եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, ապա մենք մեծ մասամբ լուծած կլինենք կոնֆլիկտը Հարավային Կովկասում»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1524 դիտում

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն