Ադրբեջանի հատուկ ծառայության լրտես դարձած Սարգիս Գալստյանը գործել է ծածկանունով. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

11/07/2024 schedule17:35

Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սարգիս Գալստյանը, 2018-2023թթ. Արցախում զբաղեցնելով տարբեր՝ մասնավորապես՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա` Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Սարգիս Գալստյանը համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։

«Այնուհետև Սարգիս Գալստյանն օտարերկրյա հետախուզության ծառայության հիշյալ աշխատակցի առաջադրանքով, 2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ. սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ՝ այդպիսով կատարելով լրտեսություն:

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո Սարգիս Գալստյանը, օտարերկրյա հետախուզության ծառայության վերը նշված աշխատակցի կողմից ստանալով պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:

Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով (Լրտեսությունը) ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթից Սարգիս Գալստյանի վերաբերյալ մասն անջատվել և, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ԼՂ-ից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը 2024 թվականի ապրիլին լրտեսության մեղադրանքով կալանավորվել է։

Ինչպես հայտնի է, նա և կինը Հայաստան են տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4808 դիտում

Կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան

ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան

Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ

Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի

Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր

Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ

ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը. լուսանկարներ

Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի. քայլեր են ձեռնարկվել

Մեքենաներ են բախվել, «Օպել»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր

Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում

Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է, անձնակազմի 3 անդամները ողջ են

Հեշտ է ասել՝ Փաշինյանը «կապիտուլյանտ» է ու չգնալ բանավեճի, բա Պուտինին պատասխանեք, ձեզ մեղադրել է. Դալլաքյան

5 ոստիկան է ազատվել ծառայությունից. ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, դիերն անճանաչելի են. մանրամասներ

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Բաքուն և Երևանը կարող են համատեղ նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Զախարովա

ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել առկա խնդիրներին. լուսանկարներ

ՌԴ ԱԻՆ-ը հատուկ չվերթ է իրականացրել Ղազախստան՝ տեղափոխելու ավիավթարից տուժած ռուսներին

ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025-ի աշխատանքային օրակարգը

Ներկայացվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը

Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել. Կոնջորյան

Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի են հունվարին 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը. ժամանակացույց

Հրավերը չմերժելու պարագայում առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն. Ազարյան

Եղանակի պատճառով ինքնաթիռը փոխել է ուղղությունը, տարբեր վարկածներ կան, որոնց մասին խոսելը վաղ է. Ալիև

«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան. տեսանյութ

Հռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ

Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի

Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ

Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին

Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով

ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան