Երևան
12 °C
Երևանյան ամառների շոգի ու տապի, երբեմն էլ մինչև 40 աստիճանի հասնող ջերմաստիճանի պարագայում լավագույն «դեղամիջոցը» ջուրն է, լողավազաններն ու ջրային տարածքները, որտեղ կարելի է և՛ զովանալ, և՛ հաճելի արևայրուք ապահովել, կարճ ասած՝ համատեղել հաճելին և օգտակարը:
Սակայն այս դեպքում էլ «ուրախությունը երկար չի տևի», եթե և՛ լողավազանների տնտեսավարողները, և՛ հաճախողները չպահեն սանիտարահիգիենիկ նորմերն ու կանոնները, որոնք երկուստեք կազատեն տհաճություններից ու մասամբ կապահովագրեն մարդկանց ամենատարբեր վարակներով ու հիվանդություններով վարակվելու հավանականությունից:
Լողավազաններ հաճախող քաղաքացիների հետ մեր շփումները, սակայն, ցույց տվեցին, որ տարբեր ժամանակահատվածում նրանք բախվել են ամենատարբեր խնդիրների:
Քաղաքացին, որը չի ցանկացել ներկայանալ, մեզ հետ զրույցում նշել է, որ 11-ամյա դստեր ամառային ամենասիրած զբաղմունքը լողավազաններ հաճախելն է եղել, մինչև որ նրա մոտ սկսել են նկատվել տարօրինակ գոյացություններ, ինչն ուղեկցվել է քորով, կարմրությամբ, որն ինչպես հետո է պարզվել, լողավազանի գերքլորավորման հետևանքով է եղել:
«Հենց լողավազան էր մտնում, դուրս գալիս, մաշկը կարմրում էր, սկսում քոր գալ: Իհարկե, դիմեցի մաշկաբանի, պարզվեց՝ սնկային հիվանդություն էր ձեռք բերել, որից հետո հրաժարվեցինք տվյալ լողավազան այցելելուց: Հիմա շատ ավելի բծախնդրորեն եմ լողավազան ընտրում»,- ասում է ծնողը:
Մեկ այլ քաղաքացի՝ 28-ամյա Արուսյակ Կարապետյանը, նույնպես տհաճ հիշողություններ ունի լողավազան այցելելու, լողալ սովորելու որոշման հետ կապված:
«2 տարի առաջ եմ հաճախել ֆուտբոլի ակադեմիայի լողավազան, որից հետո հիվանդությունների մի ամբողջ փաթեթ շահեցի: Նախ, որ երիտասարդ մարզիչը «շատ հոգատար» ու ուշադիր էր միայն սիրունիկ արտաքինով աղջիկների հանդեպ, ու ես, սկսնակ լինելով, մի քանի անգամ սուզվել եմ՝ այդ ընթացքում, բնականաբար, լողավազանի ջուր կուլ տալով: Լողավազան այցելելուն զուգահեռ մոտս ցան առաջացավ, իսկ դրանից հետո՝ սուր ստամոքսի ցավեր: Դիմեցի բժշկի, ասաց, որ այնքան եմ կեղտոտ քլորաջուր կուլ տվել՝ ստամոքսաղիքային դիզբակտերիոզ եմ ձեռք բերել: Ընկերուհուս հետ էինք հաճախում, մոտ մեկ ամիս տևած դասերից հետո ընկերուհիս փոխեց լողավազանը, ես էլ սկսեցի բուժվել, դեռ փորձում եմ հեռու պահել ինձ լողավազաններից ու ջրից, քանի որ շատ երկար ու դժվար վերականգնողական փուլ եմ անցել՝ մի շարք թե՛ մաշկային, թե՛ աղիքային խնդիրներից ազատվելու համար»,- պատմում է Արուսյակն ու հավելում, որ անգամ անզեն աչքով կարելի էր կռահել, որ ջուրը կեղտոտ է. «Ջրից տհաճ հոտ էր գալիս ու վիզուալ էլ շատ պղտոր էր»:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը ևս վերահաստատում է, որ լողավազանի սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի չպահպանումը ռիսկ է պարունակում լողավազանից օգտվողների առողջության համար:
«Հիմնական տարածվող հիվանդությունները մաշկային հիվանդություններն են, 2-րդ տարածված հիվանդությունները՝ աչքի եղջերաթաղանթի ալերգիկ ֆոնի հիվանդությունները, երրորդը աղիքային վարակիչ հիվանդություններն են, որոնք առաջանում են լողավազանի ջուրը կուլ տարու արդյունքում: Դրա համար սահմանված են ջրի որակին ներկայացվող պահանջներ: Քանի որ քլորի քանակը նույնպես կարող է վնասել, պետք է լինի ո՛չ գերքլորացում, ո՛չ էլ թերքլորացում: Գերքլորացումը նույնպես լի է ռիսկով և վտանգներով, որովհետև սկսած մաշկային հիվանդություններից, վերջացրած աչքի եղջերաթաղանթի ու շնչառական համակարգի որոշակի ախտահարումներ կարող են լինել դրա ժամանակ»,- ասում է Գրիգորյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կարելի է անզեն աչքով տարբերակել, որ ջուրը մաքուր է, սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները՝ պահպանված, նա արձագանքում է. «Բոլոր սանիտարահիգիենիկ նորմերի պահպանությունը պարզելու համար անհրաժեշտ է իրականացել լաբորատոր հետազոտություն և լինել մասնագետ, բայց կան որոշ մանրուքներ, որոնք կարելի է անզեն աչքով հասկանալ: Ընդհանուր առմամբ, եթե լինի քլորի սուր հոտ, ջրի պղտորություն, ջրից սուր հոտ, դրանք հենց այն առաջին փոքրիկ նկատառումներն են, որոնք աչք են զարնում, կամ զգում է մարդը, և այդտեղ արդեն պետք է զգուշությամբ մոտենալ, քանի որ դրանք խոսում են լողավազանի ոչ պատշաճ շահագործման մասին»:
Ռուբեն Գրիգորյանը նաև մանրամասնում է, թե որոնք են այն բոլոր «չի կարելիներ»-ն ու պայմանները, որոնք պետք է պահել լողավազան հաճախելու դեպքում:
«Ամենակարևոր «չի կարելիներից» մեկն այն է, որ խորհուրդ է տրվում լողավազան մտնելուց առաջ մաշկի ամբողջականությունը անպայման ստուգել, որովհետև գաղտնիք չէ, որ վերքերի միջոցով մանրէների ներթափանցումն ավելի հեշտ է լինում. միանշանակ մաշկի ամբողջականություն ենք ստուգում, ուշադրություն դարձնում տվյալ լողավազանի ջրի գույնին, պարզությանը, հոտին և հնարավորինս փորձում հիգիենայի կանոնները պահպանած մտնել լողավազան, որպեսզի ինքներս չնպաստենք հավելյալ վարակի՝ լողավազան ներթափանցելուն»,- շեշտում է զրուցակիցը:
Վերջինս հորդորում է վարակվելու կամ ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, պարտադիր դիմել մասնագետի օգնության. «Մենք՝ հայերս, ունենք նման բնավորություն, որ մինչև «դանակը ոսկորին չի հասնում», չենք դիմում բժշկի՝ մտածելով՝ դե կանցնի, արևահարվել ենք հավանաբար և այլն: Ես խորհուրդ եմ տալիս անպայման առաջին հերթին դիմել բժշկի օգնության, որից հետո արդեն նեղ մասնագիտական խորհրդատվություն կարող է իրականացվել, և հարցին ավելի հեշտ լուծում կտրվի»:
«Հայկական ժամանակ»-ը փորձել է կապ հաստատել նաև մի քանի լողավազանների հետ՝ պարզելու, թե ի՞նչ պարբերականությամբ է իրականացվում մանրէազերծում, լողավազանի ջրի ստուգում, և արդյոք կա՞ վերահսկողություն: Մեր զանգերին, սակայն, հիմնականում կա՛մ չեն պատասխանել, կա՛մ խոստացել են ավելի ուշ զանգել, բայց այդպես էլ չզանգելով:
Միայն «Mandarinka park»-ից են արձագանքել՝ նշելով, որ տեսչական մարմինը պարբերաբար ստուգումներ է իրականացնում, իսկ արտառոց դեպքեր կամ խախտումներ իրենց մոտ երբևէ չեն արձանագրվել:
«Մենք ունենք աշխատակից, որ ամեն առավոտ պարտադիր գալիս է, մաքրություն անում, քլորի քանակն ապահովում: Բժիշկներն էլ մի շաբաթ առաջ են եկել, նմուշ վերցրել ու ոչ մի խախտում չեն գտել: Մեզ մոտ մինչև չլողանան, չեն մտնում լողավազան, մնացած դեպքերում էլ հետևում ենք, որ ոչ մի խնդիր չլինի»,- ասում է լողավազանի ներկայացուցիչ Հասմիկ Ավետիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT