Երևան
12 °C
Մերձավան համայնքի նախկին ղեկավար Լևոն Գրիգորյանի հետ կապված գործը Հակակոռուպցիոն դատարանում է՝ վկաների հարցաքննության փուլում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ շուտով հասնելու է ամբաստանյալների հարցաքննության փուլը:
Նկատենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն էին դիմել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչներ (համայնքը խոշորացվել է և այժմ Փարաքար համայնքի կազմում է) և հայտնել, որ համայնքի նախկին ղեկավարը՝ ՀՀԿ-ական Լևոն Գրիգորյանը, իր պաշտոնավարման տարիներին անօրինականություն է թույլ տվել և օգտվելով բնակիչների անտեղյակությունից՝ նրանցից անհիմն գանձել գումարներ։
Բանն այն է, որ, Մերձավանի բնակիչների խոսքով, Գրիգորյանն ամեն տարի՝ բյուջեն հաստատելուց առաջ, կոյուղիների մաքրման աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել կամայական անձի հետ և յուրաքանչյուր ամիս համայնքային բյուջեից 100 հազար ՀՀ դրամ գումար հատկացրել: Սակայն այս ամենին զուգահեռ բնակիչներից գանձվել է տարեկան 1000-ական դրամ կոյուղու սպասարկման գումար։
Նրա պաշտոնավարումից հետո, երբ Մերձավանի բնակիչները գնացել են Փարաքար խոշորացված համայնքում աղբահանության վճարների հետ նաև կոյուղու սպասարկման գումար վճարելու, համայնքապետարանում զարմացել են, հայտնել, որ դրա կարիքը չկա:
Մի խումբ այլ մերձավանցների պնամամբ էլ՝ 2018 թվականին Լևոն Գրիգորյանը աճուրդային կարգով, ընդամենը 100 հազար ՀՀ դրամ արժեքով իր եղբորն է օտարել համայնքային սեփականություն հանդիսացող Մերձավանի լիճը։
Հիշեցնենք, որ Լևոն Գրիգորյանի որդին՝ Վոլոդիա Գրիգորյանը, Փարաքար խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցությունով առաջադրել էր իր թեկնածությունը:
Լուսանկարում Լևոն Գրիգորյանն է և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել (Շմայս) Մովսիսյանը:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Գրիգորյանը 2007-2008 թվականների ընթացքում իր ստորագրությամբ հաստատված՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց տրամադրել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր վերջիններիս անունով շրջխորհրդի գործկոմի՝ իրականում գոյություն չունեցող որոշման հիման վրա համայնքում գրանցված են տարբեր չափերի հողամասեր՝ այդ կերպ համայնքին պատճառելով 8 միլիոն 613 հազար ՀՀ դրամ գումարի վնաս և անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Իրավապահները պնդում են, որ հիշյալ անձինք քաղվածքների հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեում նշված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):
Կեղծ քաղվածքներն օգտագործած վերոհիշյալ անձինք դիմումներ են ներկայացրել նախաքննական մարմնին այն մասին, որ համաձայն են և չեն առարկում իրենց նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, բացառությամբ մեկի, ում վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց ինչ ասում է Արամ Սարգսյանը, ճիշտ է ասում․ Սիմոնյան
Ապրիլի 26-ից ջրանցքում որոնվող Իրանի քաղաքացու դին հայտնաբերվել է
Պատերազմը գցեցին մեր ջեբն ու գնացին, չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի կարելի է ՀՀ-ին վերաբերվել․ Սիմոնյան
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Մարդկանց հետևից գնալու է դատախազը, որոնք 2008-ին զորք են մտցրել Երևան, գնդակահարել երևանցիներին. Սիմոնյան
ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյունների վտանգի մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
Թե Արցախն ով է կորցրել, գնա իրեն ասա. ես էդ տականքներից զզվում եմ. Միքայելյան
Գողը գոռում է՝ բռնեք գողին, վարչապետը ճիշտ էր ասում՝ կոկորդին է հասնում բոլորիս․ Սիմոնյան
Ընդունվում են հայտեր՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» -ի կարիքների համար «կապի սարքավորումների» ձեռքբերման համար
Ոստիկանական համակարգ մտնելու տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի. կկարգավորվի հարցերի 3 խումբ
Շիրակի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար. վարույթը դատարանում է
Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին
Ապօրինի գույքի հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 մլն 344 հազար դրամ
Հունիսից մինչև օգոստոս Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ
Դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին է վերադարձվել 107 միլիոն 341 հազար դրամ արժեքով գույք
Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ
2021-ից մինչև 2025-ի ապրիլի 9-ը Հակակոռուպցիոն դատարանի վարույթով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի վրա
Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ, կա կալանավորված. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
«Այստեղս եք հասցրել». ինչ է իրականում Ազգային ժողովում ասել վարչապետը՝ հպվելով պարանոցին, և ինչ է ներկայացվում
2018-2024-ին պետությանն է վերադարձվել 536 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց․ դատախազ
2024-ին դատարաններում ավարտված քրեական գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ․ Վարդապետյան
86 մլն դրամ մոտարկված արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ
Անդրեասյանը, Գաբրիելյանը և Ղազարյանը ուղիղ եթերում կպատասխանեն կրթական ոլորտի հարցերի. ինչպե՞ս ուղղել դրանք
Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենայի հրկիզման դեպքով կա ձերբակալված
Պուտինի հայտարարած եռօրյա հրադադարն ուժի մեջ է մտել
Ադրբեջանի միջնորդությամբ Իսրայելի և Թուրքիայի միջև Բաքվում բանակցություններ կընթանան
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը
Խոշոր ու շղթայական վթար Զովունի-Եղվարդ ճանապարհին. «Կիա»-ն բախվել է 4 մեքենայի և շրջվել
Արմավիրի Երևանյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ է դուրս եկել. Հռոմի պապ դեռ չի ընտրվել
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին
Հաղպատի ճանապարհին մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ԲՏԱ նախարարն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներին
Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից
Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ
30 տարվա մեջ մի փամփուշտ չեն արտադրել. այժմ ձեռք ենք բերում 4-րդ, 5-րդ սերնդի զինտեխնիկա. Խաչատրյան
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը
24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է երկաթե դարպասին և քարե պարսպին, կոտրել դրանք, հայտնվել բենզալցակայանում
ՀՀ-ն երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Արարատ Միրզոյան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT