ՊՌԱԱՆԱԼԻԶԻՐՈւՅ ԷՏԸ, ՈւՌՈւ ԳԼՈւԽ...

16/01/2010 schedule10:54

Արդեն մի քանի օր հարգարժան մարդիկ լուրջ-լուրջ դեմքով քննարկում են հունվարի 10-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ ընտրողների ակտիվության, ավելի ճիշտ պասիվության հարցը եւ սրանից գլոբալ քաղաքական հետեւություններ անում: Որեւէ մեկը, սակայն, մինչեւ օրս չի նկատել, որ ընտրողների ակտիվություն կարող է դիտարկվել միայն այն ժամանակ, երբ ընտրարշավը կրքոտ պայքարի բնույթ է կրում: Այսինքն, տեղի է ունենում եթե ոչ գաղափարների, գոնե թեկնածությունների բախում, սկզբունքային ընտրարշավ, եւ թեկնածուներից յուրաքանչյուրը մխրճվում է ընտրողների հորձանուտը եւ նրանց փորձում իր կողմը քաշել: Հարգելի վերլուծաբաններից ոչ ոք չի նկատել, սակայն, որ թիվ 10 ընտրատարածքում, ի սկզբանե նախընտրական քարոզչական պայքար տեղի չի ունեցել: Դավիթ Հակոբյանը պաշտոնապես հայտարարել է, որ քարոզարշավ չի իրականացնելու, «Ազգային միաբանության» թեկնածուն մի երկու անգամ խոսել է իր ընտրարշավի մասին, բայց փաստացի որեւէ ընտրարշավ չի իրականացրել, բացի հատուկենտ խանութների պատուհաններից իր նկարները կախելով: Այդպիսի խանութների թիվը ամենեւին էլ մեծ չէ: Ավելին, լրագրողները շաբաթներով փնտրում-փնտրում եւ չէին գտնում հարգարժան թեկնածուին: Թող ներվի ասել, այս ընտրություններում առաջադրված թեկնածուներից նախընտրական քարոզարշավ, այն էլ միջնորդավորված, միայն ես եմ իրականացրել: Նախընտրական իմ շտաբի անդամները մուտք են գործել ընտրատարածքի շուրջ 10 հազար բնակարան, եւ ընտրողներին հանձնել նախընտրական քարոզչական նյութեր: Իշխանական կուսակցությունները դեռ էն գլխից են հայտարարել, որ որեւէ թեկնածուի չեն պաշտպանում, եւ այս ընտրություններին չեն խառնվելու: Փոխարենը Հայ ազգային կոնգրեսը, մի շարք ընդդիմադիր կուսակցություններ եւ գործիչներ հայտարարել են իմ թեկնածությունը պաշտպանելու մասին: Այսինքն, եթե իրավիճակին նայենք քաղաքական տրամաբանության տեսակետից, այս ընտրություններում ի սկզբանե չկար թեկնածուների հակամարտություն: Թեկնածուներից մեկը, կրկնում եմ, պաշտոնապես էր հրաժարվել քարոզարշավից, մյուսը` փաստացի: Այս պայմաններում ընտրողների մեծ ակտիվություն ակնկալել ուղղակի ճիշտ չէր լինի, որովհետեւ ցանկացած ընտրության պարագայում ընտրողը ակտիվանում է ընտրարշավի տրամաբանությանը համապատասխան, այնքանով, որքանով անհրաժեշտ է քաղաքական տրամաբանությամբ, նախընտրական քարոզարշավի արդյունքներով` հաղթական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Եւ տվյալ դեպքում էլ նույնն է տեղի ունեցել: Չի կարող քարոզչական բախման բացակայության պայմաններում ընտրություններին մասնակցել ընտրողների 25, 30, 40 տոկոսը: Նման պայմաններում ընտրողների մասնակցությունը աշխարհի ցանկացած երկրում չի կարող գերազանցել 10-15 տոկոսը, որովհետեւ, եթե առաջադրված թեկնածուներից միայն մեկն է ընտրողներին քաղաքական, օրինական մեթոդներով ակտիվացնում, այդ ընտրողը կակտիվանա միմիայն այնքան, որքան օբյեկտիվորեն, օրինականորեն հարկավոր է այդ թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Սա է քաղաքական տրամաբանությունը: Այս տրամաբանությունը տեղավորվում է ոչ միայն քաղաքականության, այլեւ ֆիզիկայի օրենքների սահմաններում. երբ ազդեցությունը չի ծնում բավարար հակազդեցություն, այդ ազդեցությունը չի կարող ավելին լինել, քան անհրաժեշտ է օբյեկտիվորեն գոյություն ունեցող հակազդեցությունը հաղթահարելու համար: Եւ ուրեմն` հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ քաղաքական հետեւություններ անողները նույնքան հեռու են քաղաքականությունից, որքան խոզը պտտաձողից, որովհետեւ ոչ մի քաղաքական տրամաբանությամբ չի կարող քարոզարշավ չիրականացրած, բացի իր սատկած մայր-կուսակցությունից քաղաքական որեւէ ուժի աջակցություն չստացած թեկնածու հաղթել` որեւէ քաղաքական ընտրություններում: Բայց հունվարի 10-ի ընտրությունների արդյունքում հաղթող է հռչակվել հենց այդպիսի մի թեկնածու: Եւ ընդ որում, այդ ընտրությունների ժամանակ մեկուկես ժամով ընտրական տեղամաս է փակվել` փաստ, որ չի արձանագրվել նույնիսկ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Այս ընտրությունները պատմության մեջ կմնան նրանով, որ հաղթող է ճանաչվել 0 վարկանիշ ունեցող, եւ ընտրական տեղամասեր այցելած մարդկանց բացարձակ անծանոթ մի թեկնածու: Ուժեղ վերլուծաբանները թող նախ մի քանի անհայտներով այս հավասարումը լուծեն, հետո միայն իրենց հաստ գլուխները տպել տան հեղինակավոր թերթերի էջերում: Հ.Գ. Չնայած կկրկնվեմ, բայցեւայնպես, չեմ կարող չընդգծել, որ ընտրողների ակտիվության վրա ազդել է նաեւ ընտրական տեղամասերի` սափրագլուխներով պաշարված լինելու փաստը: Երբ ընտրական տեղամաս գնալը քաղաքացու համար կարող է նվաստացման տարրեր պարունակել, բոլորը չէ, որ ի զորու կլինեն անցնել այդ քավարանի միջով: Եւ ուրեմն, ընտրությունների ընթացքի վրա ազդել են ոչ թե քաղաքական, այլ ապաքաղաքական գործոնները, որոնք օրինական ընտրությունների անցկացման պարագայում գոյություն չպետք է ունենային: Ոմանք նաեւ հարց են տալիս, եթե նշված գործոնները չէինք կարողանալու չեզոքացնել, ինչու մասնակցեցինք ընտրություններին: Դրա համար կան մի քանի պատճառներ. ա) փորձարկելու համար, թե որքանով են 2008 թվականի Մարտի 1-ից հետո իշխանության խոստացած բարեշրջումները տեղի ունեցել, բ) մեր ասելիքը, գաղափարները տարածելու համար, խնդիր, որ փայլուն ձեւով է լուծվել, գ) ցույց տալու համար, որ Հայ ազգային կոնգրեսը ընդդիմադիր դաշտում շարունակում է պաշտպանել իր դոմինանտ դերը. թող որեւէ` իրեն ընդդիմադիր համարող քաղաքական ուժ այդպիսի ընտրություններում թեկնածու առաջադրի եւ այդքան ձայն հավաքի: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ www.nikol.am

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
827 դիտում

Վստահ եմ՝ այս պարգևները ձեզ համար կլինեն ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական, այլև նոր պատասխանատվություն

Արթուր Նահապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների անցանկալի լինելու մասին. Զախարովա

Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած

Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում

Տիգրան Մեծի պողոտայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փոխվարչապետը մասնակցել է Հանրապետության տոնին և Ապարանի հաղթական ճակատամարտի 108-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Գուսանագյուղ բնակավայրում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Ճանապարհային դեպարտամենտ ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով

Աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, ասել են՝ Դոդի Գագո, իմ ցեղի մեջ էլ դոդ ամաններով են կերել

Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Վիճաբանություն և ծեծկռտուք Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի բարեկամն է եղել․ 5 անձ է ձերբակալվել

Հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ․ զորահանդեսին ցուցադրվեցին հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ ևս

BMW-ն հայտնվել է ձորակում․ կան զոհ և 3 վիրավnր, բոլորը՝ 16-18 տարեկան

Հանրապետության օրվա առթիվ մի շարք զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Ասում են՝ պետական պարտքը կրկնապատկվել է. հրապարակում դուք տեսաք մեր պետական պարտքը, որ «կանսեռվի կոկոշ» չէր

Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով. Սաակաշվիլի

ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցը. Ուշակով

Կարողացել ենք պահպանել վստահելի հարաբերություն ԱՄՆ-ի և Իրանի հետ. դա մի բանի շնորհիվ է՝ մենք խաղեր չենք խաղում

Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման և ժամկետների մասին

Մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք. վարչապետ

Դու պատրաստվիր, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին

Իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավականին զարգացած է և «բնում կխեղդի» ցանկացած հեղաշրջման փորձ. վարչապետ

Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան

Զորահանդեսից հետո բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում են՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ». տեսանյութ

Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը կխնդրի. Փաշինյանը հայտնել է՝ դատական ևս մեկ հայց կներկայացնի նրա դեմ

Մեր պետականության կարևոր հիմնասյունը՝ մեր բանակը․ Տիգրան Ավինյան

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները լքում են Կիևը. Կալաս

Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան

Բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա. այս հայեցակարգն է առաջնորդում մեզ. Փաշինյան

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կարբամիդ և ալյուր են ուղարկվել

2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում. Փաշինյան

Հանրապետության հրապարակում ընթացող զորահանդեսը՝ լուսանկարներով

Հրետանային համազարկեր են հնչել՝ ի հիշատակ նահատակների

Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի, ինչպես նաև ՀՀ սպառազինություն և ռազմական տեխնիկա

Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները

Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ