Վենսի թեկնածությունը՝ սարսափելի լուր Ուկրաինայի համար. ինչով է հայտնի Թրամփի նախընտրելի փոխնախագահը և ինչու հենց նա

20/07/2024 schedule19:00

Վերջին շաբաթներին հարյուրավոր վերլուծաբանների, քաղաքագետների ու քաղաքական գործիչների ուշադրությունը կենտրոնացած է Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցող գործընթացների վրա, որոնք կարող են փոփոխությունների պատճառ դառնալ աշխարհի տարբեր կետերում առկա ճգնաժամերի, հակամարտությունների, քաղաքական գործընթացների համար:

Նախ՝ նախկին ու ներկա նախագահներ և առաջիկա ընտրություններում ամենաֆավորիտ թեկնածուներ Թրամփի ու Բայդենի աղմկահարույց բանավեճը, որտեղ Բայդենի թիմը զգալի տապալվեց, ապա՝ Թրամփի դեմ անհաջող մահափորձը, Բայդենի՝ նախագահական մրցավազքից դուրս գալու մասին տարբեր աղբյուրներից շարունակվող արտահոսքը, վերջինիս՝ կորոնավիրուսով վարակվելը, Թրամփի պաշտոնապես առաջադրվելն ու իհարկե, նրա կողմից իր ընտրվելու դեպքում նախընտրելի փոխնախագահի թեկնածության մասին հայտարարությունը: Վերջին նշվածը պակաս աղմկոտ չէ և նույնքան ուշագրավ է, որքան նախորդները:

Բանն այն է, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում առաջարկել է Օհայո նահանգից սենատոր Ջեյ Դի Վենսի թեկնածությունը: Վերջինս էլ,  պաշտոնապես ընդունել է փոխնախագահի պաշտոնի հավակնությունը հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախագահության պարագայում:

658.jpg (88 KB)

Թրամփն ու Վենսը կանանց հետ՝ Հանրապետականների համագումարում

Հուլիսի 15-ին Հանրապետական կուսակցության համագումարում Թրամփը պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, և  հայտարարեց Վենսին՝ որպեսփոխնախագահ։ Գործող նախագահ Ջոզեֆ Բայդենը անմիջապես արձագանքեց տեղի ունեցածին՝ Վենսին անվանելով «Թրամփի կլոն», իսկ փոխնախագահ Քամալա Հարրիսը շտապեց հրավիրել  նրան բանավեճի։

Իրականում, սա այդքան էլ ընդունելի նորություն չէ ԱՄՆ-ից կախում ունեցող մի շարք գործընթացների համար և կարելի է ասել՝ սարսափելի նորություն է հատկապես Ուկրաինայի համար:

Ինչում է խնդիրը

Սենատոր Վենսն անցյալ տարվա գարնանն Ամերիկայի կողմից Ուկրաինայի օգնության նոր փաթեթի գլխավոր հակառակորդներից մեկն էր և անտարբերություն էր հայտնում այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում այս պատերազմում:

Նաքւ առանցքային դեր է խաղացել դեպի Ուկրաինա Վաշինգտոնի՝ 60 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթը հետաձգելու գործում: Նա քանիցս հայտարարել է, որ պետք է դադարեցվի կամ առնվազն սահմանափակվի ամերիկյան օգնությունն Ուկրաինային, նշել է, որ դեմ է միլիոնավոր դոլարների փոխանցմանը:

«Եթե լինեմ անկեղծ՝ ինձ համար բացարձակ միևնույն է, թե ինչ կկատարվի ապագայում Ուկրաինայի հետ»,-հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր սենատորը:

Այս կամ այն կերպ նրա տեսակետները, թեկուզ ոչ ուղղակիորեն, պաշտպանում է նաև Թրամփը և կարելի է ենթադրել, որ ընտրելով Վենսին որպես իր թեկնածու՝ Թրամփը նոյեմբերի ընտրություններում գրանցված ամերիկացի ընտրողների համար հստակցերել է իր դիրքորոշումը արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովում Վանսն ասել էր, որ Եվրոպան պետք է սթափվի փաստից, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունները այժմ գտնվում են Արևելյան Ասիայում:

«Միացյալ Նահանգները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Արևելյան Ասիայի վրա։ Սա է ամերիկյան արտաքին քաղաքականության ապագան առաջիկա 40 տարիների համար, և Եվրոպան պետք է արթնանա այս փաստից»:

Այս տարվա սկզբին Վենսը քննադատել էր Բեռլինին բանակի պետական և մարտական պատրաստվածության համար. նրա կարծիքով, Գերմանիան չունի բավարար արդյունաբերական բազա զենքի արտադրության համար։ Ելույթներից մեկում էլ նա հայտարարել էր, թե չի կարծում, որ ՌԴ նախագահ Պուտինը սպառնալիք է հանդիսանում Եվրոպայի անվտանգության համար:

Նա դեմ է միասեռ ամուսնություններին և աբորտներին և քննադատում է Բայդենի վարչակազմի ներգաղթային քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, Վենսին չի կարելի անվանել արմատական. իր հայտարարություններում  բավականին զգույշ է և համեմատաբար փափուկ։

Տնտեսական հարցերում փոխնախագահի նոր թեկնածուն նման չէ դասական հանրապետականներին. նա կողմնակից է նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, արհմիությունների զարգացմանը, ինչպես նաև սակագների և հակամենաշնորհային կարգավորմանը:

Ինչու հենց նրա թեկնածությունը

CNN-ի փոխանցմամբ՝ Ջեյ Դի Վենսի թեկնածությունը Թրամփին առաջարկել է գործարար Իլոն Մասկը։ Bloomberg-ը և The Wall Street Journal-ը (WSJ)իրենց հոդվածներում  գրել են, որ Մասկը որոշել է դառնալ Թրամփի քարոզարշավի հովանավորը և Թրամփը շատ հարցերում խորհրդակցում է նրա հետ։

WSJ-ի փոխանցմամբ՝ գործարարը որոշել է ամեն ամիս 45 մլն դոլար նվիրաբերել քարոզարշավին:

Ինչ տվյալներ են հայտնի Վենսի մասին

Օգոստոսի 2-ին Վենսը կդառնա 40 տարեկան։ Նա ծնվել է Օհայոյում։ Նրա մայրը տառապել է թմրամոլությունից, ուստի տղային մեծացրել է տատիկը։ Ավելի ուշ Վենսը տատիկի մասին խոսելիս ասել է, որ  նա «սիրում էր Տիրոջը», «սիրում էր F տառով հայհոյանքը» և ուներ 19 ատրճանակ: Քաղաքական գործիչը  «Hillbilly Elegy» («hillbilly»-ն ամերիկյան ժարգոնային բառ է, մոտավորապես՝ «թշվառական», «գեղջուկ» իմաստով) վերնագրով գիրք է գրել, որը նվիրել է աղքատության և զրկանքների մեջ անցկացրած իր ծանր մանկությանը, այն դարձել է New York Times-ի բեսթսելլեր:

Ավագ դպրոցից հետո Վենսը ծառայության է անցել ԱՄՆ ծովային հետևակային ծառայություն, որտեղ աշխատել է որպես ռազմական թղթակից Իրաքյան պատերազմի ժամանակ: Վերադառնալով տուն՝ նա երկու տարում ավարտել է Օհայոյի համալսարանը, իսկ հետո ընդունվել հեղինակավոր Յեյլի համալսարանի իրավաբանական դպրոց։ Այնուհետև աշխատանքի է անցել վենչուրային կապիտալիստ Փիթեր Թիելի մոտ, իսկ 2017 թվականին հիմնել է իր սեփական ընկերությունը։

Հատկանշական է, որ այս տարիների ընթացքում Վենսը խիստ քննադատել է Թրամփին. նա ասել է, որ «տանել չի կարողանում Թրամփին» և նույնիսկ անվանել է վերջինիս «ամերիկյան Հիտլեր»։  Թրամփի գաղափարները նա անվանել է անբարոյական և անհեթեթ, իսկ հենց Թրամփին «ափիոն ժողովրդի համար»։ Սակայն 2020 թվականից Վենսը փոխել է իր տեսակետը քաղաքական գործչի վերաբերյալ՝ նշելով, որ սխալվել է նրա հարցում, անգամ՝ ջնջել է սոցիալական ցանցերում թրամփին առնչվող բոլոր քննադատական հրապարակումները:

Նա Օհայոյից ընտրված սենատոր է դարձել 2022 թվականին։

Չնայած նրան, որ գործիչը  քննադատում է Սպիտակ տան ներկայիս վարչակազմի ներգաղթային քաղաքականությունը, Վենսն ամուսնացած է հնդիկ ներգաղթյալների ընտանիքի դստեր՝ Ուշա Չիլուկուրիի հետ։ Նա Վենսի կուրսընկերուհին է եղել Յեյլի իրավաբանական դպրոցում:

645.webp (94 KB)646.jpeg (178 KB)

Զույգն ամուսնացած է 2014 թվականից և ունի 3 երեխա։

Համակրանք-հակակրանք խաչմերուկում

Եվրամիությունում Թրամփ-Վենս տանդեմի գլխավոր աջակիցը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է, ով վերջերս այցելել էր Թրամփին, իսկ մինչ այդ՝ Կիև, Մոսկվա և Պեկին։

ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում Օրբանը նշել է, որ եթե Դոնալդ Թրամփը հաղթի, ապա չի էլ սպասի իր երդմնակալությանը և անհապաղ կպահանջի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների մեկնարկը։

Այս ամենը լրացուցիչ ճնշում կգործադրի Գերմանիայի վրա, որը Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն է և ներկայումս Ուկրաինային օգնություն տրամադրող երկրորդ խոշորագույն երկիրը: Բեռլինը Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ հասել է պաշտպանական ծախսերի՝ ՀՆԱ-ի 2%-ի ավելացմանը, թեև կարճաժամկետ բյուջետային ներգործության միջոցով, սակայն երկիրը այժմ բախվում է նոր ծախսերի:

Եվրոպացի պաշտոնյաների թվում, որոնց հետ Վենսը կարճ ժամանակում զարգացրել է հարաբերություններ,  Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Լամմին է: 

Վենսը ոչ ստանդարտ մտքեր ունի  ԱՄՆ-ի  արտաքին և առևտրային քաղաքականության վերաբերյալ: Թրամփը հիմնականում նույն գաղափարներ էր առաջ բերում 2016 թվականին, Վենսն էլ ակամայից դարձել է Կոնգրեսում այդ թևի առաջնորդներից մեկը:

Հանրապետական կուսակցությանը անհրաժեշտ էր թարմ ու նորարական գաղափարներով համակիր,  թեպետ, օրինակ, The Atlantic-ի կարծիքով Վենսի հայացքներն արտաքին քաղաքականության վերաբերյալ ավելի բարդ են, քան Թրամփի «պարզ մեկուսացումը», և ԱՄՆ փոխնախագահի նոր թեկնածուն չի կարող համարվել Վլադիմիր Պուտինի երկրպագու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14063 դիտում

Ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա աղջկա կյանքը փրկվել է

Կարդում ես ու ցնցվում․ մինչև հիմա գիտի՝ գյուղատնտեսության նախարարությունը գյուղաբնակների նախարարությունն է

Կցանկանայի, որ Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ. Սամվել Կարապետյան

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

Անում ենք ամեն ինչ, որպեսզի թուլացնենք ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը․ Էրդողան

Պատմությունը հուշում է, որ ՀՅԴ-ի համար Մայր Աթոռը մշտական սրբավայր չէ, այլ ժամանակավոր բունկեր․ Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ տեսանյութ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Ժողովուրդ» օրաթերթին

Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է Հայաստանի համար․ փոխվարչապետն ընդունել է դեսպան Շիրղոլամիին

100 հազար դոլար՝ երկու րոպեանոց ելույթի համար. «իրենց մեթոդներով» խաբել են IRF-ի կազմակերպիչներին. ԶԼՄ

ԿԸՀ-ն երբ կսահմանի ԱԺ ընտրությունների անցկացման հիմնական գործողությունների ժամանակացույցը

Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ ապակենտրոնացմանը և ՏԻ բարեփոխումներին վերաբերող հարցեր է քննարկել

Ո՛չ «Մեր ձևով»-ին, ո՛չ էլ Քոչարյանին, ձայնս տալու եմ Փաշինյանին, նրան եմ վստահում. հարցում. տեսանյութ

Մհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ

Լավրովը ճիշտ կանի՝ չխառնվի մեր գործերին. TRIPP-ի կյանքի կոչման ճանապարհին չենք հանդուրժի խոչընդոտներ

Արդարադատության նախարարին է ներկայացվել ՀԿԱԾ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Ծնողները երեխաների հույզերն օգտագործելով կարեկցանքի, շահույթի ակնկալիքով տեսանյութեր են տեղադրում սոցցանցում

ԱԺ ընտրությունների օրը հայտնի է․ նախագահը հրամանագիր է ստորագրել

Հետախուզվողներ են հայտնաբերվել․ տղամարդիկ կալանավորված են․ տեսանյութ

WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ AMIO Mobile-ում

Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ընդհանուր 40.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

Գարեգին Բ-ի ապաեկեղեցական գործունեության ևս մեկ ապացույց է հրապարակվել․ լուսանկար

Ուրախությամբ ներկայացնում ենք Դեյվիդ Ալենին․ ԱՄՆ դեսպանությունը տեսանյութ է հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում բուք կլինի

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Բժշկական կենտրոններից վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․ քննարկվել է 2025-ի հաշվետվությունը

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ և 2 շարժական գույք

Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ է շրջանառում, սուտ է. ԱՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել