Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում գործող «Մեգաշին» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է նաև Փարաքար համայնքի ղեկավարի խորհրդական Կարապետ Արթենյանը:
Ըստ նրա՝ հուլիսի 9-ին համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի Արմավիրի մարզում շահագործվող հանքերը ստուգվեն: Հանձնաժողովում ներգրավված են եղել ԱԱԾ-ի և ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Փարաքարի համայնքապետարանի աշխատակիցներ:
«Այցելեցինք Մերձավան համայնքում գտնվող հանքեր, սկզբում՝ «Խիճ», ապա՝ «Մեգաշին» ՍՊԸ: «Մեգաշին»-ը հանք չէ, բետոնի և բազալտի ջարդոնի՝ խճաքարի արտադրամաս է, բետոն են արտադրում, բետոնամեշալկաներ են աշխատում: Ամբողջ գործունեությունը իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի՝ վարելահողերի վրա, իսկ գյուղնշանակության հողի վրա արդյունաբերական գործունեություն իրականացնելու իրավունք չկա: Բացի այդ՝ որոշակի հատված էլ համայնքային հող է, որը կրկին օգտագործում է «Մեգաշին» ՍՊԸ-ն»,- մանրամասնել է Արթենյանը:
Նրա խոսքով՝ տեղում կազմել են արձանագրություն, որի մեկ օրինակը փոխանցել են «Մեգաշին»-ի տնօրենին՝ Սեդրակ Սիմավորյանին: Այն նաև կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն:
«Այսօր՝ ժամը 3-ին, հրավիրել էինք, որ մասնակցեն վարչական վարույթին: Իրենք ներկայացրել էին առարկություն, թե ինչու չեն եկել, մենք առանց նրանց հանձնաժողովի նիստ արեցինք, որոշեցին տուգանել, ըստ օրենքի՝ 150 հազար դրամ և կասեցնել գործունեությունը»,- մանրամասնել է Կարապետ Արթենյանը:
Հարցին՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, նա արձագանքել է. «Կասեցրել ենք այնքան ժամանակով՝ մինչև փաստաթղթերը կբերեն իրավական դաշտ՝ հողերի նպատակային նշանակությունը կփոխեն: Ոնց կարելի է գյուղնշանակության հողի՝ վարելահողի վրա բետոն և շեբեն արտադրել. պիտի փոխեն հողի գործառնական նշանակությունը: Էլ չեմ ասում, որ որոշակի տարածք էլ համայնքային հող կա, պետք է գործառնական և նպատակային նշանակությունը փոխվի, փաստաթղթաշրջանառությունը բերվի օրինական դաշտ»:
Նկատենք, որ Մերձավան բնակավայրում գործող «Մեգաշին» ՍՊԸ-ն, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է Մերձավան համայնքի նախկին ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդուն՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանին, որը նաև առաջադրվել էր Փարաքարի համայնքապետի թեկնածու:
Հիշեցնենք, որ Մերձավանում գործող հանքերի հետ կապված ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն էին դիմել Մերձավանի բնակիչներ, դժգոհել, որ դրանք տարիներ շարունակ անօրինական կերպով են աշխատում՝ վնաս պատճառելով պետությանն ու տեղի բնակիչներին, նաև առողջական խնդիրների առաջացման պատճառ են դառնում:
Այդ ժամանակ Վոլոդիա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ օրինական գործունեություն են ծավալում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումPKK-ի զինյալները շարունակում են զինաթափվել
Գյումրիում կիսակառույց շինության մոտ հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դի
Արենիի գինու զբոսաշրջային կլաստերը մեկն է 7-ից, որոնք ստեղծվելու են ՀՀ կառավարության ներդրումներով. Պապոյան
Հայաստանի և Վրաստանի ՆԳՆ համագործակցությունը կընդլայնվի նոր ուղղություններով. տեսանյութ
Երևանում ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են
Lիցքավորումից հետո ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Եղոյան
Գարեգինն ուր գնա, պիտի ասեն՝ ուխտադրուժ Կտրիճը եկավ. մեզնից խլածը իրավունք ունենք հետ բերելու. Արշակյան
Մարգարիտա Սիմոնյանը Ալեն Սիմոնյանի մասին գրառում է արել, դժգոհել, հետո գրածը ջնջել
Կձևավորվի մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա
Քիչ է մնում ասեն՝ Նաիրի Հունանյանն էլ է քաղբանտարկյալ. չարաշահումների դեպքում ՀԷՑ-ի պետականացումը լեգիտիմ է
Բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում
Կստեղծվի «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ. այն կնպաստի ոլորտի համակարգված զարգացմանը
Նախագահն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին. ինչ է քննարկվել
Չվնասել եզակի բուսատեսակը. «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանն է. ՇՄՆ. տեսանյութ
Մահացել է ամերիկացի դերասան և ըմբիշ Հալկ Հոգանը
«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել
Հարցվածների 85%-ը դրական է գնահատել մատուցվող ծառայությունների որակը. ՆԳՆ. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել
Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների ընդլայնումը. վարչապետը շնորհավորել է Սվիրիդենկոյին
Կործանված Ան-24 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին. տեսանյութ
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Սամվել Կարապետյանը եթե ուզենա, Բիյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ. Բաբաջանյան
Կադրային փոփոխություններ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում. Ռոմանոս Պետրոսյանը նշանակումներ է արել
Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում
Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել
Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում
Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները
Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան
Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ
Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան
Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին
Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել
Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ
Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել
Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT