Երևան
12 °C
2000-ականներին նրան Հայաստանում շատերը գիտեին. երգարվեստում փայլուն և հաջողակ երիտասարդ գյումրեցին հայտնի «Գոհար» երգչախմբի անդամ էր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի առաջին կարգի մեներգիչ: Նրան կարելի էր տեսնել աշխարհահռչակ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների գլխավոր կերպարներում, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում Սարոյի դերակատարն էր։
Բոլոր ձեռնարկումներում պատասխանատու և պատվախնդիր Արտակ Կիրակոսյանի կյանքում, սակայն, ամեն ինչ հարթ չընթացավ, ինչպես շատերն ու նաև ինքն էր մտածում:
2008-ի հայտնի ողբերգությունը. Առաջին հանրապետության տոնի 3,5 տոննա կշռող երկաթե վարագույրը
2008 թվականի մայիսի 28-ը շատերի հիշողություններում տոնի փոխարեն մնաց որպես ողբերգական իրադարձության օր: Սարդարապատի ճակատամարտին 90-ամյա հոբելյանական միջոցառման գլխավոր փորձը մայիսի 26-ին էր:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արտակը հիշում է՝ Սարդարապատի հուշահամալիրում անընդհատ սաստկացող քամի էր, ճոճվում էին բեմի դեկորացիաները: Փորձի վերջին հատվածը ճակատագրական եղավ իր և ողբերգական ավարտ ունեցավ երեխաներից մեկի համար: Լուսաձայնային տեխնիկայի համար նախատեսված 3,5 տոննա քաշ ունեցող մետաղական կառույցը շուռ եկավ բեմում գտնվողների վրա։
«Այսօր էլ եմ ասում, որ ճիշտ չէր ամրացված։ Բեմում երեխաներին շատ մոտ էի կանգնած. Մարինե Ֆարադյանի պարախումբն էր։ Փորձեցինք խուսափել, բայց չհասցրինք, դե այդպես էլ է ստացվում։ Ու կոտրվեց ողնաշարս: Տարածքում եղած «Գազել»-ից պոկված նստարաններից մեկի հենակին անշարժացրել ու նույն «Գազել»-ով էլ տեղափոխել են ինձ հիվանդանոց՝ վիրահատության»,- հիշում է Արտակը։
Երկրորդ կյանք և անսպասելի իրականություն. Արտակն ընկերացավ սայլակի հետ
Այդ տարիներին ամեն ինչ շատ դժվար ու բարդ էր: «Գոհար» համույթի հիմնադիր, բեյրութահայ գործարարը՝ Հարութ Խաչատրյանը, Արտակին առաջարկեց անհապաղ մեկնել Գերմանիա և մերժում ստացավ: Երիտասարդ երգիչը վստահ էր, որ պետությունն իր կողքին է կանգնելու: Իրականությունը, սակայն, այլ եղավ:
Պետության աջակցությամբ համերգասրահներ տրամադրվեցին Արտակի ընկերներին Գյումրիում և Երևանում, բարեգործական 2 համերգի ընթացքում 21-22 հազար եվրո հավաքվեց, ինչը անհամատեղելի էր Գերմանիայում վիրահատության ու բուժման հետ. անհրաժեշտ էր նախնական 46 հազար եվրո:
Ֆինանսական խնդիրն իր ուսերին վերցրեց Արտակի մերժման հետ չհամակերպված Հարութ Խաչատրյանը, ու «Գոհար»-ի մեներգիչը հասավ Գերմանիա, կրկին վիրահատվեց՝ հաջող ելքի համար առաջին ոսկե ժամանակահատվածը արդեն բաց թողած։
«Վերադարձա Երևան, պարոն Խաչատրյանն ինձ համար բնակարան էր վարձակալել՝ իմ կարիքներին ու հնարավորություններին հարմարեցված: Բայց պարբերաբար Գերմանիա մեկնելու և դեղորայք ստանալու խնդիրներ կային։ Որոշեցինք, որ ընտանիքով տեղափոխվենք Բեռլին, քանի որ միայն այնտեղ էր հնարավոր լիարժեք բուժում ստանալ»,- ասում է Արտակը։
Ապրել բոլորի նման, չտարբերվել, չառանձնանալ
Հայաստանում անհնար է: Սայլակով տեղաշարժվել մենակ, ինչպես անում են Գերմանիայում հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ, տասնամյակներ անց էլ դեռ երազանք է:
«Ամենուր՝ առողջապահական ոլորտ, տրանսպորտ, կառույցներ, մարդն իրեն զգում է լիարժեք, ոչ մի բարիերի չի հանդիպում։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ հանրային տրանսպորտից օգտվում են անվճար, հատուկ նրանց համար կան անվճար կայանատեղիներ: Գերմանիայում անվասայլակ կամ հենակ օգտագործող մարդը կարողանում է այնքան ինքնուրույն լինել, որ արդեն աչքի համար գրեթե տեսանելի էլ չի լինում խնդիրը»,- նկատում է նա:
Վերջին անգամ Արտակը 2017-ին է եղել Հայաստանում: Այնպես էր, ինչպես իր հեռանալու ժամանակ է եղել: Անհարմարություններն իր նման խնդիր ունեցողի համար բազմաթիվ էին: Վերելակներ, թեքահարթակներ, տրանսպորտ. չկարգավորված խնդիրներ են, որոնք ամեն քայլափոխի հաշմանդամություն ունեցողին հիշեցնում են, որ ինքնուրույն լինել չի կարող, ինչ-որ մեկի օգնության, ներկայության կարիքն ունի:
«Վստահ եմ, որ հիմա շատ բան է փոխվել Հայաստանում։ Եվ մեծապես վստահ եմ, որ հաշմանդամություն ունեցողների նկատմամբ, հատկապես պատերազմից հետո մարդկանց վերաբերմունքն է փոխվել»,- ասում է Արտակը։
Կյանքն Արտակին չտարավ իր ուզած ճանապարհով, խառնեց երազանքները, նպատակները, մտքերն ու ամեն ինչ:
«Ինձ հետ կատարվածն իմ կարիերայի, իմ բարձունքին հասնելու մեծ ճանապարհի կտրուկ անկումն էր, բայց ինձ մեծ դպրոց եղավ կյանքին այլ աչքերով նայելու, այլ արժեքներ գնահատելու համար։ Ես երբեք չեմ մտածել, որ կապրեմ Եվրոպայում, ավելին՝ Գերմանիայում և որ էլ անհավանական էր՝ Բեռլինում։ Շատ եմ կարոտում հայրենիքս, Գյումրիս ու հարազատներից, ծանոթ մարդկանց, ընկերներիս»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Արտակը՝ շեշտելով՝ ցանկացած պարագայում մարդն ամեն ինչի պետք է պատրաստ լինի, լինի զգոն ու ապրի մտածված:
Հայրենիքից հեռու անվասայլակով արտիստը պահանջված չէ. ինչո՞վ է զբաղված օպերային երգիչը Գերմանիայում
«Շատ եմ փորձել, բայց որևէ օպերային թատրոնում չեմ կարողացել աշխատանքի անցնել։ Չկան, ես դեռ չեմ հանդիպել սցենարիստների, որոնք կարողանան անվասայլակով արտիստի ընդգրկել»,- ասում է Արտակը։
Սկզբունքներ ունի կյանքի, որոնք անխախտ են ցանկացած իրավիճակում. օրինաչափություն, չափի զգացում, ազնվություն, անկեղծություն, խստապահանջություն կյանքում և արվեստում: Թվարկածից շեղում չկա: Սրանք և՛ հաջողության բանալին են, և՛ հարգանքի ու պատվի առանցքային կետեր:
Մեծ մի բեմ, ուր ձգտում է Արտակի միտքը, սիրտն ու հոգին. որտե՞ղ է ցանկանում երգել կանգնած
«Ոտքի կանգնել և «Լա սկալա»-ում երգել։ Այս պահին իմ ամենամեծ նպատակն ու երազանքն է սա: Ես ինքս ունեմ համբերության, խորհրդի, ուժի կարիք: Վստահ եմ, որ եթե մարդը սկզբունքորեն առաջ շարժվի, կհասնի ուզածին: Ընկճվելը վատ խորհրդատու է: Աստված երկրորդ անգամ ապրելու հնարավորություն է տվել, և ես ուզում եմ ուժեղ ու օրհնված ապրել»,- ասում է նա:
Առաջիկա ծրագրերում հայաստանյան մեծ համերգն է: Արտակն ուզում է այն երկու մասից կազմված լինի՝ դասական և ժողովրդական-ազգագրական։
2017-ին առաջին նման փորձն արդեն ունեցել է: 3,5 ժամ տևած «Կրկին բեմում» խորագրով համերգի ընթացքում մեկական ստեղծագործություն է կատարել բոլոր այն երաժիշտների երգացանկից, որոնք իր կյանքի դժվար վայրկյաններին եղել են կողքին՝ ի նշան շնորհակալության և երախտագիտության։
Նոր համերգի ծրագիրն ու խորագիրը դեռ վերջնական տեսք չունեն. նախապատրաստական աշխատանքների ու հովանավորների որոնման մեջ են:
Ասում է՝ հենց զգա պահն է՝ անպայման կգա: Ասելիք շատ ունի, սրտում տարիներով ափեափ կարոտ ու սեր է ամբարել:
Թե որքանո՜վ է իր թողած Հայաստանը նման կամ տարբեր այսօրվա Հայաստանից, Արտակն ասել չի կարող: Անկեղծանում է՝ հեռավորությունն ու տարաբնույթ տեղեկատվությունը, որը հասնում է աշխարհի տարբեր երկրներ, իրականության արտացոլանքը չեն: Վերջին անգամ 2017-ին է եղել, հիմա, եթե իր երազած համերգը կարողանա կյանքի կոչել, կգա, կհասկանա, հարցի պատասխանը կունենա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ
Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի
Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով
ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է Մեղրիի փոխանակման թեմայի շուրջ առկա վկայությունները
Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից փրկվել է 32 ուղևոր
Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են
Եզակի դեպք էր, որ դիմել եմ դատարան, որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են․ Հարությունյան
Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները
Ալիևն ու Պուտինը ցավակցել են ավիավթարի հետևանքով զոհված Ադրբեջանի, ՌԴ և այլ երկրների քաղաքացիների հարազատներին
Ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել․ ՀՀ վարչապետը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Բաքվի օդանավակայանի աշխատակիցները ապամոնտաժում են տոնածառը
ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի ուղևորներից 28-ը փրկվել է․ մի քանիսի վիճակը ծանր է
Կայքը, որին բոլորը հղում են անում, չի կարող համարվել հավաստի․ Թորոսյանը՝ Երևանի օդի աղտոտվածության մասին
ՃՇՀԱՀ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար
ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ
AZAL ինքնաթիռի կործանման պատճառով Ալիևը ՌԴ-ից Բաքու է վերադառնում
Նախկին նախագահներին բանավեճի օր ու ժամ առաջարկված չի եղել. վարչապետի խոսնակը պարզաբանել է
Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը
Հայտնաբերվել են սմարթֆոններ, արգելված իրեր․ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է աշխատանքը
Հայտնի է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի ընկնելու պատճառը․ վթարի վայրում ողջ մնացածներ կան
Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ
Վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը․ ականատեսները նկարահանել են ընկնելու պահը
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում գազի պայթյունից հրդեհ է բռնկվել
Նորագավթի 61-ամյա բնակչի տանն ու ավտոմեքենայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT