Հայ-թուրքական սահմանը մի օր բացվելու է, բայց ոչ թե Թուրքիայի որոշմամբ, այլ արտաքին ճնշման արդյունքում. Խալաթյան

01/08/2024 schedule22:00

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ինքնուրույն գործընթաց չէ և թելադրված է աշխարհաքաղաքական ընդհանուր տենդենցներով։

Այս մասին կարծիք է հայտնում իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հնչեցրած մտքին, թե Մարգարայի անցակետը գործարկելու և սպասարկելու համար քաղաքական որոշում է անհրաժեշտ:

Ըստ իրավագետի՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացմանը կգնա արտաքին ճնշման դեպքում:

«Պետք է հիշել, թե Թուրքիայի քաղաքականությունը որն է․ օգտագործել հայ-թուրքական հարաբերությունները որպես խաղաքարտ Արևմուտքի և Ռուսաստանի հետ առևտրում։ Թուրքիայի համար, հատկապես արցախյան հակամարտության չեզոքացումից հետո, հարցն իր արդիականությունը արդեն իսկ կորցրել է։ Այսինքն՝ Թուրքիայի տնտեսության համար կարևորություն չկա Հայաստանի հետ սահմանի բացման և ապրանքաշրջանառություն սկսկելու մեջ։ Հակառակը՝ սահմանի բացումը կարևոր է Հայաստանի համար, և թուրքական կողմը դա գիտակցում է։ Թուրքիայի համար, սակայն կարևոր է Հայաստանին մեկուսացնելը և թույլ վիճակում պահելը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Խալաթյանը:

Ըստ նրա՝ պատահական չէ այն հանգամանքը, որ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանի բացումը պայմանավորում է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացով: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, թե կարող են բացել Հայաստանի հետ սահմանը, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն:

«Այստեղ մեծ է Ալիևի դերակատարումը, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը շահագրռգվածություն ունի Հայաստանից ավելի շատ բան խլելու հնարավորություն ստեղծել, որպեսզի հետաձգեն հարաբերությունների կարգավորման ընթացքը»,-նշում է Խալաթյանը։

Այսինքն՝ ըստ նրա, ընդհանուր առմամբ սահմանի և Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման գնալը չի արվելու տարածաշրջանի պետությունների կամքով։ Մասնավորապես, ԱՄՆ-ի համար է կարևոր, որ հայկական գործոնը տարածաշրջանում ամրապնդվի, և միջին միջանցք ձևավորվի, որը թույլ կտա Կենտրոնական Ասիայով շրջանցել Ռուսաստանը Հայաստանի տարածքով և ապրանքներ հասցնել դեպի Եվրոպա, իսկ եթե Ադրբեջանը շարունակի մնալ Ռուսաստանի հետ նույն գծում, ապա, ըստ զրուցակցի, այդ ճանապարհը կարող է անցնել Իրանով։

«Արևմուտքի համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարևոր նշանակություն ունեն։ Ուստի, այս հարցում կարևորվում է, թե որքանով ԱՄՆ-ը կճնշի Թուրքիային։ Վերջինս տնտեսական վատ դրության պայմաններում է, և ֆինանսական առումով կախման մեջ է Արևմուտքից։ Բայց Ռուսաստանի համար է, որ ձեռնտու չէ հայ-թուրքական սահմանի բացումը, որով Հայաստանը ձեռք կբերի նոր տնտեսական կարգավիճակ։

Հնարավոր է՝ ՌԴ-ն էլ իր հերթին ճնշումներ գործադրի Թուրքիայի նկատմամբ, քանի որ երկուստեք այսօր շահավետ համագործակցություն ունեն՝ ՌԴ-ն Թուրքիային տրամադրում է ատոմային տեխնոլոգիաներ, Թուրքիան՝ ապրանքների մատակարարման սև շուկա է հանդիսանում Ռուսաստանի համար, և այս իմաստով կողմերը փորձելու են չնեղացնել միմյանց»,- մանրամասնում է Խալաթյանը։

Իրավագետը կարծում է, որ մինչև ԱՄՆ նախագահական նոր ընտրությունները երկու գործընթացներում էլ՝ թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, առաջընթաց չի գրանցվի։

Ըստ փորձագետի՝ որոշակի ֆորմալ արարողակարգային հանդիպումներ, հայտարարություններ կլինեն, Թուրքիան կփորձի Արևմուտքին ցույց տալ, թե ջանքեր են գործադրվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ 

«Ինչո՞ւ մինչև նախագահական ընտրությունները առաջընթաց չի լինի, որովհետև ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ աշխարհաքաղաքական զարգացումների մասով տարբեր մոտեցումներ ունեն»,- պարզաբանեց Խալաթյանը։

Ի վերջո՝ անկախ նրանից՝ սահմանը մոտ ապագայում կգործարկվի, թե՝ ոչ, Արտաշես Խալաթյանը կարևորում է այն հանգամանքը, որ Մարգարայի անցակետն այժմ տեխնիկապես լավ վիճակում է գտնվում։ Նրա խոսքով՝ ռազմավարական առումով այդ սահմանը մի օր բացվելու է, բայց դա լինելու է ոչ թե Թուրքիայի որոշմամբ, այլ արտաքին ճնշման արդյունքում։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1668 դիտում

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ