Կանայք սկսել են ավելի շատ վաստակել, մեր օրերում նաև՝ հաճախ դավաճանել. ինչու է աճել ամուսնալուծությունների թիվը

02/08/2024 schedule21:12

2024 թվականի հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա համեմատ, ամուսնությունների քանակը Հայաստանում կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։

Ըստ Ազգային վիճակագրական տվյալների՝ միայն 2023-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 2024-ին 58-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 2602 ամուսնություն՝ նախորդ տարվա 2660-ի փոխարեն։

Ամուսնալուծությունների քանակն էլ, ընդհակառակը, 2023-ի համեմատ ավելացել է 37-ով․ 2024 թվականի հունվար-փետրվարին արձանագրվել է ամուսնալուծության 698 դեպք՝ 2023 թվականի հունվար-փետրվարին արձանագրված 661-ի համեմատ:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը փաստում է՝ հոգեբանական թերապիայի դիմող կանանց և տղամարդկանց բողոքները ամուսնությունների վերաբերյալ աճել են։ Եթե 10 տարի առաջ ընտանեկան զույգը չէր դիմի հոգեբանի՝ խոսելու համար ամուսնալուծության թեմայից, ապա վերջին տարիներին նման դեպքերը շատ են։

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առանձնացրել է այն հիմնական պատճառները, որոնց համար կինն ու տղամարդը որոշում են գնալ ամուսնալուծության ճանապարհով։

«Առաջինը սոցիալական ֆակտորն է․ կանայք սկսել են աշխատել տղամարդկանց հետ հավասար, եթե ոչ՝ տղամարդուց ավելի։ Նախկինում կնոջ դերը հասարակության մեջ սահմանված էր այնպես, որ կինը զբաղվում էր տան գործերով, երեխաներով, իսկ տղամարդը՝ գումար վաստակելով։ Եվ այդ դեպքերում, անգամ չսիրելով միմյանց, միևնույն է՝ միասին էին ապրում, որովհետև ավանդույթներ ու հասարակական կարծիք էին հաշվի առնում։ Հիմա կինն է շատ հաճախ ընտանիքի կերակրողը։ Հարց է ծագում՝ դա անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ընտրություն. պարզ է, որ դա անհրաժեշտություն է, որովհետև նաև անցնող պատերազմների ընթացքում տղամարդկանց զոհվելու հետևանքով կինը ստիպված տղամարդու պարտականությունները վերցնում է իր վրա»,- ասում է նա։

Հոգեբանի խոսքով՝ այն կարծրատիպը, թե կինը թույլ օղակ է և պետք է տանը մնա, նույնպես վերջին տարիներին չքացել է հասարակությունից, հիմա աղջիկները 16 տարեկանից աշխատում են ու հետագայում՝ սեփական ուժերով պահում ընտանիքը։ Լինում է, որ շատ դեպքերում տղամարդը չի ցանկանում աշխատել, որն էլ դառնում է բաժանությունների պատճառ:

«Հաջորդ պատճառը հետևյալն է՝  հայ տղան ուզում է ամուսնանալ ֆինանսապես հարուստ աղջկա հետ, հիմա տղաները որոնում են հարուստ հարսնացուների, իսկ աղջիկները փնտրում են հարուստ փեսացուների։ Այսինքն՝ ոչ թե զգացմունքն են հաշվի առնում, այլ գումարը։ Սակայն լինում է, որ ամուսնանալով հարուստ տղայի հետ, աղջիկները տեսնում են, որ նրա սովորությունները չեն համպատասխանում ընտանեկան նորմերին»,-նշում է բանախոսը։

Ծատուրյանն իր ունեցած աշխատանքային փորձից պատմում է՝ հիմա արդիական է հատկապես այն հարցը, երբ ամուսինը կամ կինը գնում են երկրից՝ հետագայում վերամիավորվելու միտումով, սակայն տվյալ երկրում ապրելով, հեռանում են ամուսնական պարտականություններից ու բաժանվում ընտանիքից․

«Շատ հաճախ են հանդիպում դեպքերը, երբ, օրինակ, տղամարդը գնում է ԱՄՆ, խոստանում է կնոջը կանչել իր մոտ, բայց գնում է ու մոռանում ամեն ինչ։ Շատ հաճախ ընկերները, նշանածներն են նաև այդպես վարվում։ Այս ամենի հետևանքով ամուսնությունները նվազում են, իսկ ամուսնական ինստիտուտը զրկվում է իր արժեքներից։ Բաժանությունների և ամուսնությունների ավելացման և նվազման այլ միտումներ էլ կան․ ամուսնական զույգերից մեկը երեխա չի ցանկանում ունենալ»։

Զրուցակիցը մանրամասնում է, որ ամուսնալուծությունների գլխավոր պատճառը հիմա նաև դավաճանությունն է․ եթե նախկինում տղամարդկանց կողմից կնոջը դավաճանելու դեպքերն էին շատ, այժմ հակառակն է։

«Մեր հասարակությունը կարծես նորմալ է ընդունում, երբ տղամարդն է դավաճանում կնոջը, բայց հիմա շատ են այդպիսի կանայք։ Թերապիայում 18 տղամարդ կա, որոնք իրենց կանանց բռնացրել են դավաճանության մեջ։ Եղել է, որ ականատես են եղել կամ զգացել են, բայց չեն կարողացել ապացուցել, հեռախոսազանգերից են տեղեկացել։ Կան, որ ասում են՝ չեմ կարող բաժանվել, իրեն բաց թողնել։ Երբեմն չեն բաժանվում երեխաների պատճառով, որովհետև բաժանությունը երեխայի համար մահվան հավասար է․ դեպք կար, որ երեխան ամեն օր գնում էր իրենց մարզի խաչքարի մոտ, աղոթում, որ մայրն ու հայրը չբաժանվեն, բայց  բաժանվեցին։ Մի ուրիշ խնդիր էլ կա՝ բաժանված ընտանիքում մեծացած երեխաների համար հետագա կյանքում բաժանությունը սովորական երևույթ է դառնում»,- նկատում է նա։

Իրինա Ծատուրյանն ասում է՝ նման խնդիրներով հոգեբանի դիմում են բոլոր տարիքային շեմի անձինք, բայց հիմնականում բաժանության որոշում կայացնում են երկար տարիների ամուսնական կյանք ունեցող զույգերը․ երեխաներին ամուսնացնում են ու հեռանում իրարից։

Երբեմն ամուսնալուծությունից հետո գնում են այլ զուգընկերջ մոտ, երբեմն էլ՝ բաժանության չգնալու պատճառը ֆինանսական գործոնն է լինում այն տեսանկյունից, որ կինը կամ տղամարդը առանձին ապրելու միջոց չունեն։

Հոգաբանն այս համատեքստում հիշում է իր պրակտիկայից մի դեպք, երբ կինը իր և ամուսնու համար գնել է 2 սենյականոց բնակարան ու հետագայում պարզել, որ տղամարդը դավաճանում է իրեն։

Բաժանությունից հետո հիմնականում կնոջ համար կյանքը կանգ է առնում, նկատում է մասնագետը։ Կնոջ համար ավելի ծանր են լինում այն դեպքերը, երբ, օրինակ, 40 տարեկան ամուսինը բաժանվելուց հետո ամուսնանում է երիտասարդ՝ 20 տարեկանին մոտ կնոջ հետ։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15874 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում