Չկայացած չվերթի միակ ուղեւորը

10/11/2011 schedule10:17

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը նախօրեին հայտնեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի եկող տարվա գարնանը: Այնինչ, օդանավակայանի բացումը նախատեսված էր այս տարվա մայիսի 9-ին: Ավելին, այս տարվա մարտի 31-ին Սերժ Սարգսյանը ՀՀ-ում գտնվող Շվեյցարիայի նախագահի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ խոստացել էր. «Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը ես եմ լինելու»: Իրականում Ստեփանակերտի օդանավակայանը վաղուց պատրաստ է գործարկման, եւ խնդիրը բոլորովին այլ է: Դա երեւում է նաեւ ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետի հետ մեր զրույցից:

- Պարոն Աթբաշյան, օդանավակայանի բացումը ե՞րբ է սպասվում:
- Մինչեւ տարվա վերջ մենք կավարտենք բոլոր աշխատանքները, այդ թվում` ուզում ենք սերտիֆիկացնել եւ այլն: Ու օդանավակայանը, կարելի է ասել, գարնանը պատրաստ կլինի աշխատելու:

- Բայց այս ամռանը դուք ինձ ասել էիք, որ սեպտեմբերին կսկսի աշխատել: Պատճառը ո՞րն է, որ հիմա նորից ձգվում է:
- Ես չէի ասել, որ աշնանը հստակ կաշխատի, ես ասում էի` մենք ուզում ենք: Բայց եղանակները, այ, օրինակ, այսօր բոլոր գործերը դադարեցված են, ձյուն է գալիս մեզ մոտ, եղանակները շատ, շատ խանգարեցին այս տարի:

- Ի՞նչ է մնացել, որ ավարտեք:
- Մնացել է ընդամենը մետեոսարքավորումների տեղադրումը, տեղադրված են արդեն, բայց 4 կմ ճանապարհ պիտի փորվի, որ լարերը դնենք  հողի տակ, այդ լարերը դեռ չենք բերել: Պիտի բերենք, տեղադրենք, իրար հետ կապենք, ու մետեոյի կողմից օդանավակայանը կլինի նորից պատրաստ:

- Ու գարնանից կաշխատի:
- Այո:

- Ու էլի Սերժ Սարգսյա՞նն է առաջին չվերթի առաջին ուղեւորը լինելու:
-Ես հուսով եմ, որ` այո, եթե ինքը միտքը չի փոխել:

Ստացվում է, որ Ղարաբաղում մինչեւ գարուն 4 կմ փոս են փորելու, կաբել անցկացնելու համար` այն դեպքում, երբ, ինչպես պնդում են մասնագետները, դրա համար կպահանջվի ընդամենը մոտ 20 օր: Իրականում` Ստեփանակերտի օդանավակայանը չի աշխատում միջազգային հանրության հարուցած խնդիրների պատճառով, որը Ադրբեջանի ճնշումներին տեղի տալով` լուրջ խոչընդոտներ է հարուցում: Այս տարվա ապրիլին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO)` հղում անելով իր կանոնադրության վրա, հայտարարել էր. «Յուրաքանչյուր երկիր ամբողջական ու բացառիկ ինքնիշխանություն ունի իր տարածքի օդային տիրույթում»: Ու քանի որ ICAO-ն ԼՂ տարածքը դե յուրե համարում է Ադրբեջանի մաս, ստացվում է` Երեւան-Ստեփանակերտ չվերթը չի կարող տեղի ունենալ առանց Ադրբեջանի համաձայնության: Ավելին, նույն կազմակերպությունը, ըստ էության, հայտարարել էր նաեւ, որ Ադրբեջանն իրավունք ունի կալանել դեպի Ստեփանակերտ կամ հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ինքնաթիռները կամ օդաչուներին պարտադրել փոխել ընտրած ուղղությունը: Բացի ICAO-ի վերոնշյալ հայտարարությունները, Ստեփանակերտի օդանավակայանի հարցին այս ընթացքում անդրադարձել է նաեւ ԵԽԽՎ այժմ արդեն նախկին նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: Այս տարվա ապրիլի 5-ին նա հայտարարել էր, որ Ստեփանակերտում օդանավակայանի հարցը հնարավոր է ընդգրկվի ԵԽԽՎ առաջիկա լիագումար նիստերից մեկի օրակարգում` նշելով, որ այդ կապակցությամբ ԵԽԽՎ-ն թերեւս բանաձեւ ընդունի: Հասկանալի է, այդ բանաձեւն ամենեւին հայանպաստ չէր լինելու: Այնպես որ` չի բացառվում, որ անգամ եկող տարվա գարնանը Ստեփանակերտի օդանավակայանը չբացվի, եւ Սերժ Սարգսյանը մնա Երեւան-Ստեփանակերտ չկայացած չվերթի միակ ուղեւորը, ինչպես` Քոչարյանը մնաց միակ տղամարդը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
887 դիտում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ

Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել

Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ

Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է