Մանրամասներ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12 տոկոս հետվճարի ծրագրի վերաբերյալ

13/08/2024 schedule17:20

Սեպտեմբերի 1-ից կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի) դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։

Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12% հետվճարի ծրագրի վերաբերյալ հարց ու պատասխանի մեջ: 

Անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում երբվանի՞ց կարելի է ստանալ 12 % հետվճար

Սեպտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակի կամ նպաստի բանկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում հոկտեմբեր ամսին կստանաք կատարած գործարքների ծավալի 12%-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը։ 

Եթե օգոստոս ամսին կենսաթոշակը տնօրինվել է անկանխիկ՝ կատարելով շուրջ 60 հազար դրամ հանրագումարով անկանխիկ գործարք, այս դեպքում որքա՞ն կկազմի հետվճարի չափը

Տվյալ դեպքում սեպտեմբեր ամսին Ձեզ տրվող հետվճարի չափը կկազմի 5000 դրամ։ Եթե նույն ծավալի անկանխիկ վճարումներ կատարեք սեպտեմբեր ամսվա ընթացքում, ապա հոկտեմբեր ամսին արդեն կստանաք մինչև 6000 դրամ հետվճար։ 

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից արդյոք հետվճար կհաշվարկվի

Սեպտեմբերի 1-ից կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի) ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսի ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։

Եթե օգոստոս ամսվա ընթացքում կոմունալ ծառայությունների դիմաց վճարվել է անկանխիկ եղանակով, սեպտեմբեր ամսին հետվճար կստանա՞ն

Այո՛, այն քաղաքացիները, ովքեր օգոստոս ամսվա ընթացքում  կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացրել են անկանխիկ եղանակով, սեպտեմբեր ամսին կստանան հետվճար։ Սակայն արդեն հոկտեմբեր ամսից այս ուղղությամբ հետվճար չի ձևավորվի։ 

Ո՞ր բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ բանկերի քարտապանները՝

·         «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ

·         «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ

·         «ԱյԴի բանկ» ՓԲԸ  

·         «Արարատբանկ» ԲԲԸ

·         «Արդշինբանկ» ՓԲԸ

·         «Արցախ բանկ» ՓԲԸ

·         «Էվոկաբանկ» ՓԲԸ

·         «Ինեկոբանկ» ՓԲԸ

·         «Կոնվերս բանկ» ՓԲԸ

·         «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

·         «Յունիբանկ» ԲԲԸ 

Հետվճար կլինի՞, եթե մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի քարտով անկանխիկ վճարումներ կատարեն

Այո՛, միաժամանակ տեղեկացնում ենք, որ հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

·         ընտանեկան նպաստ,

·         սոցիալական նպաստ,

·         ծերության նպաստ,

·         հաշմանդամության նպաստ,

·         կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

·         մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

·         երրորդ և հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,

·         պատվովճար,

·         պարգևավճար։ 

Ծրագրին միանալու և հետվճար ստանալու համար արդյոք անհրաժեշտ է որևէ տեղ դիմում ներկայացնել

Ո՛չ, որևէ տեղ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Կենսաթոշակի կամ նպաստի անկանխիկ տնօրինման դեպքում՝ հետվճարը կձևավորվի և կփոխանցվի ինքնաշխատ եղանակով։   

Տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ գործարքներից գոյացած հետվճարը ե՞րբ կվճարվի

Տվյալ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների դեպքում հետվճարը կտրամադրվի մինչև հաջորդ ամսվա 25-ը։   

Մեկից ավելի կենսաթոշակի կամ նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ինչպե՞ս է ձևավորվում հետվճարը

Տվյալ ամսում մեկից ավելի կենսաթոշակի կամ նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քարտերում ձևավորված ընդհանուր գումարից հաշվարկվում է հետվճարի չափը, որը չի կարող գերազանցել 6000 դրամը: Հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկված հետվճարի գումարն առավելագույնն է:   

Հետվճարի ծրագրից արդյոք կարո՞ղ են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

Այո՛, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ստանում են կենսաթոշակ կամ նպաստ, ապա անկանխիկ վճարումների դեպքում կարող են ստանալ հետվճար՝ նույն ընթացակարգով։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14264 դիտում

ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ

Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը

Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը

Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը

ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին

Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ

«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին

ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ

Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի

Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին

Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին

Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում

Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ

Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը

Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները

2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր

Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ

ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին

Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար

Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն

Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր

ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը

Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ

Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ադրբեջանից Հայաստան կուղևորվեն 42 վագոն դիզելային վառելիք, ինչպես նաև հացահատիկ ու պարարտանյութ

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան

Մարտունու դպրոցը նորոգելիս հատակի տակից հայտնաբերել են 1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները

ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցրել. ստուգումները սովորական, նորմալ գործընթացներ են. Օվերչուկ

Գաս երգես, որ մենք գնանք դեպի Ռուսաստան, ու ռադդ քաշես ԱՄՆ ապրելու. Ղազարյան