Զանգել են՝ հայտնել արտերկրում հարազատի վթարի ենթարկվելու մասին. ավելի քան 100 քաղաքացուց խոշոր գումարներ են հափշտակվել

14/08/2024 schedule15:35

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։ 

Մասնավորապես, անհայտ անձինք զանգահարում են տարբեր քաղաքացիների և տեղեկացնում, թե իբր այլ երկրում գտնվող իրենց հարազատը դարձել է ավտոպատահարի պատճառ, և տուժողի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել: Դրանից հետո ինչ-որ մարդիկ այցելում են տվյալ քաղաքացիների բնակարաններ և, օգտվելով վերջիններիս հուզական վիճակից, նրանցից խաբեությամբ վերցնում են տարբեր չափերի, ընդհուպ առանձնապես խոշոր չափերի գումարներ ու հափշտակում դրանք:

Նշված եղանակով կատարված խարդախություններից տուժած քաղաքացիների թիվն արդեն իսկ գերազանցում է հարյուրը։

Ներկայացված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության բաժիններում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:

Քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային, ինչպես նաև ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքերի հանգամանքները, հանցագործություն կատարող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ 

Հաշվի առնելով, որ նման ահազանգերը չեն դադարում` ՀՀ քննչական կոմիտեն ազգաբնակչությանը զգուշացնում է անծանոթ անձանցից նման տեղեկություններ ստանալիս խուճապի չմատնվել և հապճեպ քայլերի չդիմել՝ հարազատներին օգնելու նպատակով։

Անհրաժեշտ է առաջնահերթորեն ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ հաղորդակցության այլ միջոցներով հարազատների հետ կապ հաստատելու ուղղությամբ, կատարել լրացուցիչ ճշգրտումներ և ստացված տեղեկատվության իսկության, ինչպես նաև իրենց հետ կապ հաստատած և գումար ստացող անձի վստահելիության մեջ համոզվելուց հետո միայն դիմել քայլերի, հնարավորության դեպքում առհասարակ խուսափել առձեռն գումարներ փոխանցելուց։ 

Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում քաղաքացիներին հորդորել, որ խաբեության փաստն արձանագրելու կամ նման կասկածներ ունենալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես իրենց հետ կապ հաստատած անձանց վերաբերելի բոլոր տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
925 դիտում

6-1. Հայաստան-Վրաստան պատասխան հանդիպումն ավարտվեց հարևանների փայլուն հաղթանակով

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

6-1. Վրաստանի հավաքականը ևս մեկ գոլի հեղինակ է

5-1. Հայաստանի հավաքականը առաջին գոլն է ուղարկել Վրաստանի դարպասը

Փաշինյանն ու Կոբախիձեն հետևում են Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը

Ի զարմանս ինձ՝ մարզիչն ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում. Ռանոս

5-0. Վրաստանի հավաքականը շարունակում է գոլերի շարքը

4-0. Վրաստանի հավաքականը ևս 2 գոլի հեղինակ է

2-0. խաղի մեկնարկից րոպեներ անց Վրաստանի հավաքականին հաջողվել է 2 անգամ գրավել դարպասը

3 ամսվա ընթացքում՝ 4 դեպք. ինչու են կալանավայրերում ինքնասպան լինում, որ գործոններն են նպաստում. մանրամասներ

Հռոմի պապն ավելի քան 5 շաբաթվա ընդմիջումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ

ԱՄՆ-ը ցանկանում է մինչև ապրիլի 20-ը Ուկրաինայում հրադադարի համաձայնագիր կնքել. Bloomberg

3 օրում Թումանյան փողոցում տնկվել է 95 հուդայածառ. քաղաքապետարան

Կկայանա վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Շիրակի մարզի մի շարք համայնքներում ու Վանաձորի հասցեներում

Արագածոտնում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երբեք պետք չէ ընտրել մարդկանց կամ «քաղաքական» ուժի, որոնցից հնարավոր չէ հետ վերցնել ձեր իշխանությունը. Պապոյան

Հասան Բեռլին՝ Ղարաբաղ հետ բերեն. Չախոյանը հրապարակել է Ղուկասյանի «ռեպետիցիայի» հայտարարությունը. տեսանյութ

Տեղի է ունեցել Փաշինյանի ու Կոբախիձեի առանձին հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Թբիլիսիի մարզադաշտը դիմավորում է «Բարի գալուստ» հայատառ ցուցատախտակով

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի. տեսանյութ

«Ղարաբաղ» ասելով Գյումրին թալանածները նորից ակտիվացել են. Վահագն Ալեքսանյան. տեսանյութ

Ինչու է ձերբակալվել Էրդողանի գլխավոր մրցակիցն ու «ոխերիմ» հակառակորդը. ինչ զարգացումներ են ընթանում երկրում

Թրամփի վարչակազմը ծրագրում է չեղարկել ավելի քան 530 հազար միգրանտի ժամանակավոր իրավական կարգավիճակը

Օդերևութաբանների աշխատանքն առանցքային դեր է խաղում մարդկանց կյանքեր փրկելու գործում. Ազիզյան

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի հետ պատասխան խաղում

17-ամյա տղան երկար նայել էր համաքաղաքացու կնոջը. կադրեր ողբերգական դեպքին նախորդած իրադարձություններից

Առաջիկա օրերին տեղումների դադար է. ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով

Սոցիալական ցանցերում աշխատանքի ընդունման հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում

Կյանքից հեռացել է հայտնի ծաղրանկարիչ Արզոն

«Դինամո Արենա»-ում կհանդիպեն Հայաստանի և Վրաստանի հավաքականները

Արմավիրում հրդեհված «Մազդա»-ում բռկումից առաջ պայթյուն է եղել. մանրամասներ. լուսանկարներ

Ինչպիսին են հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

Դատարանը որոշել է կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին

Վատ եմ ու գնալով ավելի եմ վատանում. Ագնեսա Շահնազարյան

Բժիշկները որոշել են Հռոմի պապին դուրս գրել հիվանդանոցից. նրանք հայտնել են՝ երբ կվերականգնվի կորսված ձայնը

Ռուսաստանի երկու օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Վաղարշապատում մեքենայում բռնկված հրդեհն արագ մարվել է

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է