Երևան
12 °C
Հայաստանում աննախադեպ ծննդաբերություն է գրանցվել. 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ:
Ծննդաբերող կինը՝ Գայանե Ասատրյանը, և նրա ամուսինը՝ Սենիկ Կիրակոսյանը, երկար տարիներ դիմել են տարբեր բժիշկների՝ հույսով, որ մի օր մայրանալու և հայրանալու բերկրանքին կարժանանան: Սակայն, թեև բժիշկների հուսադրող խոսքերին, որ մի օր կկատարվի իրենց ցանկությունը, միևնույն է, ամուսնների մոտ առավելապես վերջին մի քանի տարին այդ հույսը լրիվությամբ կորել է:
Մայր դարձած Գայանեն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ կարծես երազում լինեն. կատարվածի իրական լինելը դեռ ամբողջությամբ չեն ընկալում՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ փոքրիկը մեծ ուրախություն է պարգևել իրենց:
«Արդեն հույսներս կորցրել էինք, անգամ համակերպվել, բայց մեր Լուսեն մեզ անակնկալ արեց: Գնացինք «Հանրապետական» հիվանդանոց, էԽՈ արեցին, ասացին՝ հղի եք, այնքան էի ուրախացել ու միաժամանակ շփոթվել, տարբեր զգացողություններ էին խառնվել, դրան գումարվել էր նաև բժիշկների զարմանքը, իսկ դրանից 40 րոպե հետո կեսարյան հատմամբ ծնվեց աղջիկս: Տպավորություն է, որ երազի մեջ եմ, ու ինձ հետ կատարվողը իրականություն չէ, միայն Աստծուն եմ շնորհակալություն հայտնում՝ երեխա պարգևելու համար, որին այնքա՜ն երկար եմ սպասել»,- հուզմունքը զսպելով՝ պատմում է գրեթե մեկ ամսական Լուսեի մայրը:
Երեխայի ծնվելուց մի քանի օր առաջ Գայանեն Սուրբ Հովհաննես եկեղեցի է գնացել, ուխտ արել՝ Աստծուց երեխա խնդրել՝ չիմանալով անգամ, որ կրծքի տակ կրում է նրան:
«Այնքան տարօրինակ զգացողություններ եմ ապրել Լուսեի ծնվելու ժամանակ, երբ զանգում էին, որ շնորհավորեն, չէի կարողանում խոսել, հուզվում էի, չէի հավատում: Աստված է ինձ Լուսիս ուղարկել: Ամեն շաբաթ-կիրակի ամուսինս գնում էր եկեղեցի, մոմ վառում, բոլոր ծիսակատարություններին մասնակցում: Ես մանկապարտեզում եմ աշխատում, ամուսինս բոլոր երեխաներին կոնֆետներ էր բերում, մեր թաղի բոլոր ծանոթ ու անծանոթ երեխաներին էլ, այնքան շատ է սիրում երեխաներ, ու ինքը որքան այդ երեխաներին է կամեցել, տվել, Աստված էլ մեզ տվեց: Մեր կյանքն իմաստավորվել է, փոխվել: Միակ երեխան եմ ծնողներիս, եղբայրս 18-ը չբոլորած մահացել է, ու 25 տարի մեր տան դուռը ասես փակ լիներ, Լուսես իր ծնունդով բացեց այն, իմ տան դուռը բացեց, լույս բերեց, դրա համար էլ Լուսե եմ դրել իմ աղջկա անունը»,- պատմում է նա:
Իսկ ինչպե՞ս է եղել, որ որևէ կերպ կինը չի զգացել, որ հղի է: «Կլիմաքսի շրջանում էի ու մտածում էի, որ այդ փոփոխությունները հենց դրա հետ են կապված, սրտխառնոց էի ունենում, բայց իսկապես չեմ պատկերացրել, որ կարող է հղի լինեմ»,- ասում է Լուսեի մայրիկը:
Մոր համար որքան անսպասելի է եղել երեխայի ծնվելը, այնքան անսպասելի և անհանգստացնող նրա մոտ հայտնաբերված հիվանդությունը. «Կերակուրը հետ էր տալիս, չէր մարսում, ոտքերն էին ձգվում, քնի ժամանակ շատ անհանգիստ էր, մտածում էինք՝ գազիկներ ունի, բայց փաստորեն խնդիր ուներ: Ես, որ Լուսեին տարա բժշկի՝ Նիկոլայ Դալլաքյանի մոտ, որին հոգաչափ շնորհակալ եմ՝ երկրորդ կյանք պարգևելու համար (հուզվում է), միայն Աստծուն խնդրում էի, որ վիրահատությունն էլ հարթ ընթանա, ինչպես հղիության դեպքում էր եղել: Փառք Աստծո, ամեն ինչ հաղթահարեցինք, հիմա էլ կերակրել եմ ու գրկումս հանգիստ քնած է: Այդ 25 տարիների սպասումն ու սերն եմ հիմա իրեն տալիս, անգամ չեմ ուզում գրկիցս մի րոպե վայր դնել»:
Փոքրիկի հայրը՝ 53-ամյա Սենիկ Կիրակոսյանն էլ ասում է, որ եթե իրեն մեկը պատմեր նման դեպքի մասին, չէր հավատա, կմտածեր՝ հորինում են, խաբում, անհնար է, բայց արի ու տես, որ հենց իրենց հետ է կատարվել:
«Մենք արդեն տարիքով բավականին մեծ ենք, մայրը՝ 47, ես՝ 53, ու հույսներս կորցրել էինք, չէինք հավատում, որ երեխա կունենաք, բայց փաստորեն հրաշքներ լինում են: Մենք մտածել ենք՝ վերջ, էլ չի լինի, դրա համար բացարձակ մտքներովս չի անցել, որ կարող է Գայանեն հղի լինի»,- ասում է Սենիկն ու հավելում, որ Լուսեի ծնվելով՝ իր կյանքն ու աշխարհը հիմնովին փոխվել են. «Աշխարհի վրա ավելի քաղցր հոտ ու երևույթ չկա, գոյություն չունի, իմ աշխարհն ու կյանքը փոխվել են այս փոքր մարդուկի՝ Լուսեի հայտնվելով: Աստծո տված ու պահած երեխա է, նման ուրախություն ու բերկրանք աշխարհի երեսին չկա»:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ նորածինն ունեցել է աղեստամոքսային տրակտի կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ:
«Վիրահատել ենք, և շատ հաջող է ընթացել, դրական ընթացք է եղել, 8-9 օր մնացել է մեզ մոտ, և արդեն դուրս ենք գրել: Ամեն ինչ՝ վիրահատությունը և վերականգնողական փուլը, ընթացել է հարթ, ինչպես հղիությունը, երեխան վերականգնվել է ամբողջովին, նորմալ սնվում է, քաշ ավելացնում, դրա համար էլ ասում եմ՝ Աստծո տված ու Աստծո պահած երեխա է»,- ասում է տարիների հարուստ փորձ ունեցող բժիշկը, որը, սակայն, առաջին անգամ է նման առանձնահատուկ դեպքի առնչվել և հաճելիորեն զարմացած է:
Հարցին՝ կարո՞ղ էր հիվանդությունը հետևանք լինել նրա, որ մայրը ոչ մի հետազոտություն չի անցել, բժշկական վերահսկողության տակ չի եղել հղիության ողջ ընթացքում, բժիշկը պատասխանում է. «Արատների զարգանալու տարբեր պատճառներ կարող են լինել՝ թե՛ ֆիզիկական, թե՛ վիրուսներ, թե՛ քիմիական, թե՛ սթրեսային իրավիճակներ, դրա համար որևէ մեկը հստակ չի կարող ասել, թե որն է պատճառը այս կամ այն արատի զարգացման: Իսկ այս պարագայում Աստված է պահել, կինը առանց բժիշկների, առանց մանկաբարձի, առանց հետազոտությունների կարողացել է պտղի բնական զարգացումն ապահովել և ծննդաբերել, թեպետ որոշ խնդիրներով, սակայն արդեն այդ ժամանակ բժիշկներս ենք մտել խաղի մեջ և անհրաժեշտ գործողություններ կատարել»:
Ըստ մասնագետի՝ դեպքի առանձնահատկությունը բժիշկներին ավելի է պարտավորեցրել՝ անել հնարավորինս ամեն բան՝ փոքրիկի կյանքին սպառնացող ցանկացած վտանգ նրա ճանապարհից հեռացնելու համար:
«Երբ իմացել ենք, թե ինչպիսի ժամանակահատված է անցել պտուղը, դարձել երեխա, ծնվել, բնական է, պարտավորված ես զգում՝ ամեն ինչ անես, որ որևէ բարդություն չառաջանա, և բնականոն՝ Աստծո գծած ճանապարհը հարթ մինչև վերջ տանենք: Ես երկար տարիներ եմ աշխատել, վիրահատել ամենաբարդ հիվանդություններ ունեցող նորածինների, շատ դեպքեր կան, երբ և՛ ընտանիքի հետ ենք սերտ հարաբերությունների մեջ լինում, և՛ երեխանների հետ կապվածություն է առաջանում. երեխա կա, որին քավոր եմ կանգնել: Տարիների ընթացքում նման հետաքրքիր ու զգացմունքային էպիզոդներ եղել են, ու այս դեպքը այդ դեպքերից մեկն է, որովհետև ունիկալ բան է. այսքան տարի աշխատում եմ, բայց չէր եղել պացիենտ, որ նման պատմություն ունենար: Ոնց որ «արագիլի» բերած երեխա լինի (ծիծաղում է), ոնց որ երեխայի ծնվելուց 2 ժամ առաջ արագիլն է բերել երեխային այդ մարդկանց, մենք էլ պարտավորված էինք, որ այս կարգի պատմություն ունեցող երեխային միջամտություն ենք անում, որ արդեն առանց խնդիրների առաջ գնա: Մեր արածը այս իրավիճակում ոչ մի բան է, արտառոցությունն այն է, որ այդ տարիքում, երբ 25 տարի փափագել են, ինչ-որ իմաստով երազել են երեխա ունենալ, ու «արագիլը» իրենց երեխա է բերել, մեր պարտավորությունը՝ էմոցիոնալ դաշտը, մեծ է եղել, որ հանկարծ մի բարդություն ու խնդիր չզարգանա»,- անկեղծանում է բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը:
Ինչպե՞ս են ձեռք բերվել «Շանթ» ՀԸ 48 տոկոս բաժնեմասերը. Մինասյանի՝ փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել. ՆԳՆ-ն ներկայացրել է քայլերը
Ռեկորդային տեղատարափ. Սուրենյանը մանրամասներ է հայտնել մայիսի 5-ի տեղումներից
Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-կատարական համագործակցության խորացման ուղիները
Դեբեդում որպես անհետ որոնվող ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել. հատուկ դրոններ են օգտագործվում
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան
Հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ
Չինաստան մեկնած մեր շահառու կին գործարարները կիսվում են իրենց փորձով ծրագրի մյուս մասնակիցների հետ. «Իմ Քայլը»
ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային. տեսանյութ
ԱՄՆ-ը բանակցություններ է վարում մի քանի երկրի հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար
Վարչապետի որոշմամբ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի
Ինչպե՞ս անվանել մեկին, ով ցանկանում է իշխանության գալ մի երկրում, որը կլինի կայսրության ծայրագավառ. Չախոյան
Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան
Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ
Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին
Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ
Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել
Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը
Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ
ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել
Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ինչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում
Փարաքարում ավտոմեքենա է այրվել
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը
Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում
Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը. լուսանկար
ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին. ինչպես մասնակցել. տեսանյութ
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյանն ասել է՝ ինչու
Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը
Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել
Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել
Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան, բարձր գնահատել կապերը խորացնելու՝ Բենուա Պայանի ջանքերը
Կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը. ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT