«Գերազանցիկ եմ սովորելու, դառնամ ոստիկան». Մարզահամերգային համալիրում առաջին դասարանցիները մուլտֆիմ են դիտել

02/09/2024 schedule20:30

Հանրապետության շուրջ 30 հազար առաջին դասարանցի այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մուտք գործեց կրթական հաստատություն:

Մանկապարտեզից հետո այժմ Երևանի նույն դպրոցներից մեկն են հաճախելու զույգ եղբայրներ Սարգիսը և Հակոբը, իսկ նրանց ընկեր Նարեկը՝ մեկ այլ դպրոց: Նրանք, սակայն, նոր ուսումնական տարվա առաջին օրը միասին եկել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողությանն ու մուլտֆիլմի դիտմանը:

Մինչ սիրելի զբաղմունքին՝ մուլտֆիլմ դիտելուն անցնելը, նրանք ոգևորված խոսում են «Հայկական ժամանակ»-ի հետ։ Վերջիններս միմյանց գրկում են, խնդրում իրենց լուսանկարել, հետո իրար հերթ չտալով՝ ոգևորությամբ պատմում են դպրոցական օրվա տպավորությունների մասին։

457540155_2349536748741142_4898594585058894606_n.jpg (168 KB)

Սարգիսը, Նարեկը և Հակոբը

«Շատ ուրախ եմ, որ դպրոց եմ գնալու։ Դժվար չէ շուտ արթնանալը, պատրաստ եմ ամեն օր շուտ արթնանալ ու գնալ դպրոց։ Էսօր ալբոմում նկարել ենք դասարանում, ուսուցչիս անունը ընկեր Օֆելյա է։ Որ արդեն պետք է դուրս գայինք դպրոցից, ես ասացի, որ էլի եմ ուզում գնալ դպրոց, գերազանցիկ եմ սովորելու, որ դառնամ ինքնաթիռներ վերանորոգող»,- ասում է Հակոբը։

Սարգիսն էլ, եղբորը շարունակելով, ավելացնում է․ «Նույն դասարանում ենք սովորելու։ Ես էլ ուզում եմ ինժեներ դառնալ»։

Նրանց է միանում Նարեկն ու հավելում, որ ինքն էլ ոստիկան է դառնալու․ «Հավանել եմ շատ դպրոցը, էսօր ուսուցչուհին մեզ գրքեր է նվիրել։ Լավ եմ սովորելու, որ գերազանցիկ լինեմ։ Արդեն նոր ընկերներիս հետ եմ ծանոթացել։ Դժվար չէ շուտ արթնանալը, էնքան եմ քնել, որ էլ չեմ կարողանա քնել»։

Երեք ընկերներից բացի, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների շուրջ 500 երեխա էր ներկա Մարզահամերգային համալիրում հրավիրված միջոցառմանը, որը ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցության միջոցով էր կազմակերպվել։

Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

457269854_1027108765822957_2388896573521248385_n.jpg (265 KB)

Լրագրողների հետ զրույցում Սվաջյանը նկատում է՝ երեխաներին սպասվում է բազմազբաղ ու յուրօրինակ ուսումնական տարի․ «Առաջին դասարանցիների համար կյանքի նոր փուլ է սկսվելու, և այսօրվա միջոցառումն էլ նրանց բարի երթ մաղթելու ու հետաքրքիր ուսումնառություն մաղթելու նպատակով է կազմակերպվել։ Սա լավ սկիզբ կլինի ու դրական տպավորություններ նոր ուսումնական օրվա համար»։

Փոխնախարարի խոսքով՝ այն ուսումնական հաստատությունները, որտեղ այցելել է, տոնական տրամադրություն է եղել. դրական սպասումը ուսուցիչների շրջանում ճառագում է:

«Հետաքրքիր էր հետևել երեխաների էմոցիաների փոփոխությանը, ինչպես էին անհանգիստ մտնում դասարան, սակայն երկու րոպե անց նրանց աչքերը սկսում էին փայլել»,- ասում է նա:

457533558_1003271724925699_3129117577196877644_n.jpg (108 KB)

Արաքսիա Սվաջյանը

Վերջինս առաջին դասարանցիներին մաղթեց բազմաբովանդակ ուսումնառություն։

Երեխաներին խոսքով դիմեց նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Նա նախ փորձեց հասկանալ, թե ինչպես է փոքրիկ դպրոցականների տրամադրությունը, հետո ներկայացավ․ «Ես քաղաքապետի տեղակալն եմ և զբաղվում եմ կրթության ոլորտով։ Ուզում եմ ձեզ ասել՝ ուրախ ենք, որ դուք դպրոցներ եք ընդունվել և ամեն ինչ անելու ենք, որ ձեր այս տարիները, որոնց ընթացքում դուք կրթություն եք ստանալու, ձեռք բերեք նոր ընկերներ, սիրահարվեք, ամեն ինչ անելու ենք, որ ձեր օրերը լավ անցնեն»։

457528421_2410661742621316_7753976362537179287_n.jpg (103 KB)

Լևոն Հովհաննիսյանը

Միջոցառման ընթացքում առաջին դասարանցիները դիտեցին «Օլիմպիկոս» մուլտֆիլմը, որը, ԿԳՄՍ փոխնախարարի և փոխքաղաքապետի խոսքով, մոտիվացնելու է երեխաներին, ստիպելու, որ նրանք գնան իրենց նպատակների ետևից։

457255557_483177747845109_7221215872006196337_n.jpg (143 KB)

457876901_497474559563828_9159259065822258111_n.jpg (207 KB)

457229889_3623041784676394_3472938694141044058_n.jpg (116 KB)

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5527 դիտում

Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ

Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել

«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ

«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերը. մանրամասներ

Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ

Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ

Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ

Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ

90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ

Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր

Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն

Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին

Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել

Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել

Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի

20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը

Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ

Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը

Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)

Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը

Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան

ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն

ԱՄՆ-ը վետո է կիրառել Գազայի հատվածում կրակի դադարեցման պահանջով բանաձևի նախագծի նկատմամբ