Կայացել է «Թռիչքի գույները» արտ նախագիծը. ներառական կրթության կարիք ունեցող երեխաները ներկայացում են բեմադրել

03/09/2024 schedule15:20

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Ներառում Հայաստան» հասարակական կազմակերպության գործակցությամբ սեպտեմբերի 2-ին՝ «Կանանց կողմից ղեկավարվող քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակներում, կայացել է «Թռիչքի գույները» ներառական արտ նախագիծը:

Միջոցառման ժամանակ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Միասին» թատերական խմբի սաները Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդես են եկել մանկական թատերական ներկայացմամբ, որոնց հետ միասին ելույթ են ունեցել վրացական «Օփըն Հաուս» հասարակական կազմակերպության անդամ երեխաները։

457390853_1556689298582330_1306217603098063872_n.jpg (51 KB)

Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է՝ միջոցառումը ուղղված է՝ ևս մեկ անգամ իրազեկելու ներառական կրթության մասին:

«Ծրագիրը կարևոր է, որովհետև միտված է հզորացնելու հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցություն ցույց տվող պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների միջև առկա ակտիվ փոխհարաբերությունները, ինչպես նաև՝ այդ կառույցների միջև կառուցողական երկխոսություն ստեղծելուն»,- նկատել է նա:

Ըստ Մնացականյանի՝ Կենտրոն 12-ից ավելի սան է հաճախում, ներկայացման մեջ, սակայն, ընդգրկված են տասը։ Տնօրենի խոսքով՝ շատ երեխաների համար ներկայացումն առաջինն է, իսկ այն հիանալի հնարավորություն է՝ ներթափանցելու երեխաների բազմաբովանդակ ու բազմաշերտ աշխարհ․ «Նման համագործակցությունները թույլ են տալիս էլ ավելի հասանելի ու մատչելի միջավայր ստեղծել բոլոր երեխաների համար։ Մենք պետք է ջանք չխնայենք, որ յուրաքանչյուր երեխա կարողանա իրացնել կրթության իր իրավունքը»։

457255557_526176433298753_8788950270279415621_n.jpg (157 KB)

Մնացականյանը նաև նշել է, որ միջոցառման անունը նույնպես պատահական չէ ընտրված․ «յուրաքանչյուր թռիչք ունի իր գույնը»․ «Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր երեխա, բացելով իր թևերը, տա իր գույնը։ Մեր երեխաները իրենց գույնը սփռելու են աշխարհով մեկ»։

8-ամյա Միքայելը մեկ տարուց ավելի է, ինչ հաճախում է կենտրոնի «Միասին» թատերախումբ։ Մոր՝ Ալիսայի խոսքով՝ տղան մեծ խանդավառությամբ է մասնակցություն ունենում Կենտրոնի բոլոր ծրագրերին:

«Թատերախումբը այն վայրն է, որտեղ կարողանում ենք նոր գիտելիքներ ձեռք բերել, նոր էմոցիաներ ու տպավորություններ ունենալ։ Շատ ուրախ ենք, որ մեր երեխաները կարող են այսպիսի ծրագրերով ակտիվ լինել»,- ասել է նա:

458273758_860748376016324_6577569880310917827_n.jpg (66 KB)

«Ներառում Հայաստան» ՀԿ նախագահ Սյուզաննա Պետրոսյանն էլ ասել է՝ նման ծրագրեր իրականացվում են դեռևս 2021 թվականից։ Մինչ միջոցառման մեկնարկը երեխաները նաև երեք օր հաճախել են ճամբար, դասընթացներ ունեցել։ Սպասվող այլ ծրագրերին մասնակցություն կունենան բոլոր երեխաները։

457140218_442217478137663_7628410808036105402_n.jpg (122 KB)

Մերի Խաչատրյան

Տպել
1021 դիտում

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է

Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից

Վանաշեն գյուղի բակերից մեկից հեռացվել է 85 տոննա ջուր

ՀՀ-ում էպիդուրալ ցավազրկումը անվճար է դարձել. մեր երկրում 37,7%-ը ծննդաբերում է կեսարյան հատմամբ. ինչ վտանգներ ունի այն

Նպատակը՝ բացահայտել Գեղարքունիքի տնտեսական զարգացման հեռանկարները. հանդիպում ԷՆ-ի և գործարարների միջև

Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին (լուսանկարներ)

Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և կից 27 բնակավայրի փողոցները․ ՏԿԵՆ

ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով. Օվերչուկ