Այրվող դրոշ են տեսնում այն մարդիկ, որոնք ուզում են դա տեսնել. Մարտիրոսյանը՝ «Մայրենի 3» դասագրքի կազմի մասին (տեսանյութ)

06/09/2024 schedule13:25

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պարզաբանել է «Մայրենի 3-րդ» դասագրքի կազմի հետ կապված բարձրացված աղմուկը։

«Այրվող դրոշը այրվում է մակերեսի վրա, ոչ թե դրոշի մակերեսից երկու անգամ դուրս։ Ցավոք, ես տեսել եմ, թե ոնց է դրոշ այրվում։ Հիմա այս հայտարարությունները, թե դրոշը այրվում է գրքի կազմում, անում են այն մարդիկ, որոնք ուզում են տեսնել այրվող դրոշ։ Ես տեսնում եմ դրոշը, որը բարեկամների համար լույս ու ջերմություն է ճառագում, թշնամիների համար՝ կրակ։ Այդ կրակը ավելի մեծ է, քան՝ դրոշը։ Մնացած հարցերը մեկնաբանման խնդիր են»,- պարզաբանել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ գրքի կազմում պատկերված է միասնություն, համաձայնություն, և ընդհանուր առմամբ արված դիզայնը գեղեցիկ է։

Ըստ հրատարակչության տնօրենի՝ իրեն զանգահարել են դասագրքի հեղինակները. «Ասել՝ մեզ գիտական բացատրություն տվեք։ Մենք ֆայլին ձեռք չենք տվել, ոնց տվել են, առանց բացելու տվել ենք, մենք իրավունք չունենք միջամտենք որևէ կազմակերպության դիզայնին։ Ի՞նչ, սիրուն չէ՞․ ինչ-որ մեկը ուզեցել է տեսնել այրվող դրոշ, դա է տեսել, ուզենար տեսնել դրոշ, որը լույս է ճառագում, կտեսներ։ Այդ դիզայնը շատ էլ լավն է»։

Հրատարակչությունը մեզ տրամադրել է նաև տեսանյութ, որտեղ ցուցադրվում է տպագրության ընթացքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը շրջանառում են «Մայրենի 3-րդ» դասագրքի կազմի վերջին էջը և պնդում, թե դրանում Հայաստանի դրոշը այրվում է։

Դասագրքի հեղինակները պարզաբանում են տարածել՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ և կից հրապարակել են այն տարբերակը, որը ի սկզբանե ուղարկվել է տպարան:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի պատասխանատու Կարինե Մանուկյանը հայտնել է, որ բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են նաև «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» էջում, որտեղ ևս հստակ երևում է, որ դասագրքի վերջին էջում այրվող դրոշով նկար չկա: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքի հղումը՝ այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7744 դիտում

Ալեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ

Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ

Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել

«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ

«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերը. մանրամասներ

Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ

Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ

Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ

Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ

90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ

Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր

Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն

Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին

Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել

Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել

Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի

20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը

Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ

Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը

Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)

Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը

Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան

ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն