Երևան
12 °C
Գաղտնիք չէ, որ «Փաշինյան» եւ «Էրդողան» բառերը նույն համատեքստում հոլովված տեսնելիս ընդդիմադիր ագիտպրոպը, սովորության համաձայն, «վայնասուն» է բարձրացնում՝ առաջնորդվելով կոնսպիրացիայի ժանրի «լավագույն ավանդույթներով»։ Դե իսկ երբ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները միջազգային միջոցառումների ժամանակ միեւնույն սրահում են գտնվում՝ կողք կողքի, եւ դիվանագիտական արարողակարգի շրջանակներում ֆիզիկական կոնտակտ ունենում՝ ձեռքսեղմում, ժպիտ, խոսքերի փոխանակում եւ այլն, ականատեսն ենք լինում մի երեւույթի, որը մասնագիտական տերմինով ընդունված է կոչել հոգեխանգարմունք՝ փսիխոզ։
Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ ընդդիմադիր քարոզչամեքենայի այս՝ բարոյահոգեբանական ցնցում-տվայտանքները էժանագին սիմուլյացիա են (կեղծակերպում) եւ նպատակ ունեն հասարակության գիտակցության մեջ ամրապնդել հայտնի նարատիվները՝ ՀՀ իշխանության կողմից վարվող «թրքահաճ արտաքին քաղաքականություն», «Հայաստանի թրքացում», «Հայոց ցեղասպանության ուրացում, թուրքերի հետ «քիրվայություն»» եւ այլն, եւ այլն․․․
Թուրքիայի նախագահը, ըստ «օպոզիցիոն լոգիկայի», անկախ այն հանգամանքից՝ ինչ է հայտարարել ՀՀ ղեկավարի հետ շփումներում կամ ինչ է արել, մարմնացումն է ամենայն հակահայկականի, հետեւապես նրա ցուցաբերած այս կամ այն ժեստը պետք է ընկալել բացառապես բացասական, հակահայկական համատեքստում։ Կարճ ասած՝ «թուրքը մնում ա թուրք»։
Այս քարոզչական տրյուկը, ի դեպ, ահագին աշխատող է՝ հաշվի առնելով հայ հասարակության եթե ոչ ամբողջ, ապա մեծ մասի ֆոբիաները «թուրք» բառի նկատմամբ, եւ հենց այդօրինակ ընկալումներին հղում անելով էլ՝ ընդդիմադիր ագիտպրոպին հաջողվում է բարձր պահել իր ընտրազանգվածի «հականիկոլական տոնուսը»։
Սպասելի էր, որ ԱՄՆ-ում «Թուրքիայի տանը» տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպումը, Թուրքիայի ղեկավարի կողմից ՀՀ վարչապետին գիրք նվիրելու դրվագը նույնպես կարժանանա վերոհիշյալ արձագանքին։ Ընդդիմադիր մեծ ու պստիկ, ճարպիկ քարոզիչները՝ յուրաքանչյուրն իր տաղանդի ու ձեռնահասության չափով, լծվել է այդ հանդիպման ոչ թե բովանդակային, այլ ցուցադրական մասի քննարկմանը, բանն ընդհուպ հասել է Նիկոլ Փաշինյանի ժպիտի լայնքի՝ բերանի բացվածքի, հրճվանքի աստիճանի չափումներին եւ այդ չափումներից էլ տարատեսակ մառազմատիկ եզրահանգումներ բխեցնելուն։ Ոմանք էլ չզլացան ու հիշեցրին, որ Նյու Յորքում գտնվող «Թուրքական տան» շուրջ, որը 36 հարկանի երկնաքեր է եւ գտնվում է Միդթաուն Մանհեթենում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի անմիջապես դիմաց, ժամանակին կոռուպցիոն սկանդալ է ծագել։
2023 թվականից ամերիկյան իրավապահները, ըստ այդմ, հետաքննություն են սկսել շենքի կառուցման թույլտվության, ֆինանսավորման աղբյուրների շուրջ եւ խախտումներ հայտնաբերել։
«Բայց դե Փաշինյանին ոչ այցի ձեւը, ոչ հանդիպման բովանդակությունը, ոչ էլ այդ հարցերը չեն մտահոգի։ Կարեւորը Էրդողանի ձեռքը սեղմելը, մակագրված գիրքը ստանալն արդեն նրան երջանկացրեց»,- «Ֆեյսբուք»-ում մասնավորապես «վերլուծել» է «թուրքագետ», ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական անդամ եւ միաժամանակ կարկառուն թրքատյաց Գեղամ Մանուկյանը։
Ինչպես ասում են, «ամեն մեկը դատում է՝ ըստ իր փչացածության աստիճանի»։
Քարոզչական այս փսիխոզի մեջ, սակայն, հասարակության ուշադրությունից վրիպում են կարեւոր արարողակարգային դետալներ եւ ուղերձներ։ Հայ-թուրքական հարաբերությունները վերլուծելիս սիմվոլիզմին հղում անել սիրողները, հուսանք, նկատել են, որ «Թուրքական տանը», որը թուրքական բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների, այդ թվում՝ գլխավոր հյուպատոսության եւ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության կենտրոնակայանն է, Փաշինյան-Էրդողան հանդիպման սրահում դրվել է ՀՀ պետական դրոշը։
Փաստորեն, թուրքերն իրենց տան մեջ՝ իրենց հարկի ներքո, ոչ միայն ընդունել են ՀՀ բարձր ղեկավարությանը, այլեւ թույլ են տվել, որ իրենց տան մեջ հավասարը հավասարի հետ սկզբունքով տեղադրվի նաեւ այն պետության դրոշը, որի հետ սահմանն արդեն 30 տարուց ավելի է՝ փակ է, եւ որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ։
Նկատենք, որ եթե «Թուրքական տան» դիմացի մայթին լիներ պայմանական անունով «Հայկական տուն»-ը, եւ Փաշինյան-Էրդողան հանդիպումը կայանար այդ հաստատության հարկի ներքո, այն էլ՝ Թուրքիայի պետական դրոշի առկայությամբ, ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով տառապող, Թուրքիայի դրոշն այրելուց էքստազի մեջ ընկնող կոնտինգենտը այդ «ինցիդենտը» մեկնաբանելու էր մոտավորապես այսպես՝ «Նիկոլը հայոց տունը սարքել ա թուրքի ոտքի կոխան, դրոշը տնկելով՝ անարգել ա հայոց սուրբ տարածքը, սա ուղերձ ա այն մասին, որ Նիկոլը մանրից մեր տան բանալիները ուզում ա հանձնի Էրդողանին ու կատարի նրա երազանքը՝ հայոց տունն առանց հայերի»։
Մառազմի «բարձր պիլոտաժ է»։
Ի դեպ, հայկական լոբբին կարող է առաջարկը ընդունել ի գիտություն եւ հնարավորության դեպքում աշխատանքներ տանել «Թուրքական տան» հարեւանությամբ «Հայկական տուն» անունով հաստատություն բացելու ուղղությամբ՝ բնականաբար, առանց կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնվելու։
Ինչ վերաբերում է գիրք նվիրելուն, ապա այս մասով էլ սիմվոլիզմը ի նպաստ հայկական կողմի կարելի է մեկնաբանել։ Եթե Էրդողանն իր հեղինակած՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գրքում կիսվում է իր մտորումներով, մասնավորապես ընդգծում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը, միջազգային ընտանիքի ուշադրությունը հրավիրում մի շարք խնդիրների, մասնավորապես՝ օրինականության, ներառականության վրա եւ խոհափիլիսոփայական եզրահանգումներ անում, ապա ՀՀ-ն Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային երկրի, սեղանին, եթե կուզեք՝ «ափն է դրել» առարկայական, մշակված ու իրագործման պատրաստ նախագիծ՝ տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության եւ զարգացման հասնելու վերաբերյալ։ Այն է՝ բաց սահմաններ, ապաշրջափակված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապեր։
Եթե Էրդողանի մտորումներն ու առաջարկները, մասնավորապես՝ ՄԱԿ ԱԽ-ի հիմնարար բարեփոխումների առնչությամբ, այսպես ասած, «բարի ցանկության» շարքից են, ենթադրում են կոլեկտիվ քննարկում (եթե, իհարկե, երբեւէ քննարկվեն) եւ լայն համախոհություն (ընդունվելու պարագայում) ՄԱԿ անդամ մի քանի տասնյակ երկրների կողմից, ապա «Խաղաղության խաչմերուկի» իրագործումը տարածաշրջանային երկրների բարի կամքն ու համախոհությունն է ենթադրում։
Իսկ ի՞նչ է հիշյալ նախագիծը, որը ներկայացվեց Էրդողանին նրա իսկ «տանը»։ Այն երկրի ղեկավարին, որի շուրթերից ժամանակ առ ժամանակ հնչում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
«Խաղաղության խաչմերուկ»-ը հենց այդ՝ ՀՀ-ի կողմից մերժելի խոսույթի հերքումն է, բացառումը եւ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը «միջանցքային տրամաբանությունից» դուրս։
Ըստ այդմ՝ յուրաքանչյուր երկիր իր պետական կառույցների միջոցով պետք է ապահովի սահմանային մաքսային հսկողությունն ու բոլոր ենթակառուցվածքների անվտանգությունը, ներառյալ իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների եւ մարդկանց փոխադրումը: Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար, երկրները պետք է օգտագործեն բոլոր ենթակառուցվածքները հավասարության սկզբունքով։
Նախագիծ, որը հնարավորություն կտա անխափան կապ հաստատել Պարսից ծոցի, Օմանի ծոցի, Սև, Կասպից եւ Միջերկրական ծովերի միջև՝ միավորված տարածաշրջանային երկաթուղային ցանցի միջոցով եւ հյուսիս-հարավ, արեւելք-արեւմուտք ճանապարհներով: Նախագիծ, որի միջոցով ՀՀ կառավարությունը վերահաստատում է հանձնառությունը՝ իր բաժինը ներդնել տարածաշրջանի խաղաղության ու կայունության ապահովման գործում եւ գործնական քայլեր ձեռնարկել խաղաղության խաչմերուկը կառուցելու համար։
Բնական է, որ այս կարեւոր շեշտադրումների վրա ուշադրություն դարձնելը, միջազգային հարթակներում, երկնաքերներում եւ կամ «տներում» տեղի ունեցած հանդիպում-քննարկումների բուն՝ բովանդակային շերտը քննարկելը ձեռնտու չէ ընդդիմադիր քարոզչամեքենայի տարբեր պոլիտ-դամքաշներին, քանի որ նման որակի քննարկումը կզրկի նրանց օրվա հացից, որը վաստակում են՝ ձվի մեջ մազ, մազի մեջ էլ ձու փնտրել-գտնել-ճաշակելով:
Հուզող հանգամանքը, նկատենք, այն է, որ հասարակության գիտակից ու ադեկվատ զանգվածը, որը, անշուշտ, մեծամասնություն է, մասնակից չդառնա այդպիսի ամոթալի ու ճղճիմ խրախճանք-ճաշակմանը։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ
Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը
Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան
Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում
«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար
Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը
Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց
Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել
Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը հայտնի է
2026-ին Հայաստանում կտրվի «Այգ-1»-ի շինարարության մեկնարկը. հանդիպել են Պապոյանը և «Մասդար»-ի գործադիր տնօրենը
Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել
Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է
2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին
Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը
Շարունակվում են «Հորիզոններ» ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացները Սյունիքում
Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ
Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել
Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով
Վիզաների ազատականացման հեռանկարն օրակարգում է․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը
Խմած վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ. պարեկի պաշտոնավարումը կասեցվել է
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
12.500 տարի առաջ անհետացած «Գահերի խաղ»-ից հայտնի գայլերը վերադարձել են. ինչպե՞ս են վերակենդանացել գիշատիչները
Կայք գյուղում ավտոմեքենա է այրվել. տուժած վարորդը հոսպիտալացվել է
Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. տեսանյութ
Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողներն ամաչում են նույնականացվել նրա հետ, հեռու են մնում. Հարությունյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին
Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT