Մենք՝ բոլորս, նույն հոգեբանության տեր մարդիկ ենք․ դրամատիկ տենոր Արսեն Սողոմոնյանը Երևանում հանդես կգա համերգաշարով

30/09/2024 schedule19:09

Արդի ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի համերգաշարը Երևան է գալիս․ հոկտեմբերի 2-ից 11-ը մայրաքաղաքում կհնչի Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ»-ը։

Այն կմեկնարկի հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք կամերային մենահամերգով։ Կամերային համերգները կշարունակվեն հոկտեմբերի 4-ին Մատենադարանում և հոկտեմբերի 6-ին՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահում, (նվագակցող՝ Ելենա Վարդազարյան)։ Համերգաշարը կեզրափակվի մեծ մենահամերգով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Սողոմոնյանը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ հռչակավոր դիրիժոր Անտոնելլո Ալեմանդիի ղեկավարությամբ։

dc8459a9-4245-48c0-a0f1-acecb37b0675.jpeg (318 KB)

Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը համերգի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց, թե ինչպես է առաջացել Հայաստանում նման համերգաշար կազմակերպելու գաղափարը:

«Ինձ բախտ է վիճակվել տարբեր երկրներում Արսենի համերգներն ունկնդրել, Աթենքում համերգի ավարտից հետո բոլոր հուզվել էին, փորձում էի թաքցնել հուզմունքս, բայց հետո տեսա, որ բոլորն այդ վիճակում են։ Հանդիսատեսը Արսենին ճանապարհեց ծափահարություններով, և ես մտածեցի՝ ինչո՞ւ օտար հանդիսատեսը պետք է հիանա մեր արտիստով, իսկ մեր հայ հանդիսատեսը այդ հնարավորությունը չունենա։ Ելնելով այս հանգամանքից, և, չնայած նրան, որ Արսենի համերգացանկը հագեցած է մինչև 2028 թվականը, ես ցանկացա մի ծրագրի հնարավորությունն էլ տալ մեր հանդիսատեսին»,- մանրամասնեց նա:

Վարդապետյանի խոսքով՝ ծրագրի նպատակը երիտասարդությանը, ուսանողությանը բարձր դասական արվեստի հետ մերձեցնելն է, այդ պատճառով ծրագիրը բաղկացած է մի քանի համերգից։

Ասուլիսի ժամանակ Արսեն Սողոմոնյանն էլ մանրամասնեց համերգի խորագիրը․ ««Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ»-ը նրա մասին է, որ արվեստը չունի սահմաններ։ Մարդիկ պետք է հասկանան, որ տարբեր ազգերի հոգեբանական մեկնաբանումները համամարդկային զգացմունքների վերաբերյալ գրեթե նույնն են։ Մենք՝ բոլորս, գրեթե նույն հոգեբանության տեր մարդիկ ենք․ սա է խորագրի իմաստը։ Հետևաբար փորձում ենք փոխանցել, որ դասական արվեստը չի խառնվում այլ երևույթների, այլ բեմից միավորում է մարդկությանը»։

Վերջինս համոզված է, որ շատ հաճելի կլինի, երբ հասարակությունը փորձի ավելի մոտենալ իրական դասական արվեստին։ Ըստ նրա՝ համերգները պետք է ցույց տան, թե ինչքանով է հասարակությունը պատրաստ ընդունել դասական արվեստը։

Պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե որքանո՞վ է երիտասարդությունը հետաքրքրվում դասական երաժշտությամբ, Սողոմոնյանը նկատեց․ «Այսօր ես տեսնում եմ, որ Հայաստանում ունենք հրաշալի երիտասարդներ, որոնք կարողացել են ընդլայնել իրենց դիրքը տարբեր հարթակներում։ Ես նկատում եմ, որ դասական արվեստի հանդեպ ուշադրությունը բավական բարձր է, այլ բան է, որ պետք է օգնել երիտասարդներին դասականը ճիշտ տարբերակել, որովհետև այլևս դասական արվեստի կրողն էլ է վախենում ձանձրալի թվալուց և սկսում է էստրադային բեմի օրենքները բերել դասական, բայց վատ ծառայություն է մատուցում։ Արտիստը բեմում չպետք է պարի, թռվռա, հումորային երևույթներ բերի բեմ, նա եթե ներկայացնում է, օրինակ, Չայկովսկի, ունկնդիրը, գալով դասական երաժշտական համերգի, պետք է լսի ձայնի հոգու համամարդկային արժեքները»։

Արսեն Սողոմոնյանը ՀՀ նախագահի պետական մրցանակակիր է։ Նա նաև Պավել Լիսիցյանի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրն է, որտեղ արժանացել է Լիսիցյանների ընտանիքի հատուկ մրցանակին և պատիվ ունեցել վարպետության դաս վերցնել հենց լեգենդար Լիսիցյանից։ 2009 թվականին Սողոմոնյանը կատարելագործվել է Իտալիայում։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7934 դիտում

«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան. տեսանյութ

Հռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ

Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի

Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ

Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին

Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով

ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է Մեղրիի փոխանակման թեմայի շուրջ առկա վկայությունները

Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից փրկվել է 32 ուղևոր

Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Ադրբեջանական կործանված ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են

Եզակի դեպք էր, որ դիմել եմ դատարան, որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են․ Հարությունյան

Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Ալիևն ու Պուտինը ցավակցել են ավիավթարի հետևանքով զոհված Ադրբեջանի, ՌԴ և այլ երկրների քաղաքացիների հարազատներին

Ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել․ ՀՀ վարչապետը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին

Բաքվի օդանավակայանի աշխատակիցները ապամոնտաժում են տոնածառը

ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ

Ադրբեջանական կործանված ինքնաթիռի ուղևորներից 28-ը փրկվել է․ մի քանիսի վիճակը ծանր է

Կայքը, որին բոլորը հղում են անում, չի կարող համարվել հավաստի․ Թորոսյանը՝ Երևանի օդի աղտոտվածության մասին

ՃՇՀԱՀ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար

ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ

AZAL ինքնաթիռի կործանման պատճառով Ալիևը ՌԴ-ից Բաքու է վերադառնում

Նախկին նախագահներին բանավեճի օր ու ժամ առաջարկված չի եղել. վարչապետի խոսնակը պարզաբանել է

Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը

Հայտնաբերվել են սմարթֆոններ, արգելված իրեր․ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է աշխատանքը

Հայտնի է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի ընկնելու պատճառը․ վթարի վայրում ողջ մնացածներ կան

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

Վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը․ ականատեսները նկարահանել են ընկնելու պահը

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է

Վլադիկավկազի առևտրի կենտրոնում գազի պայթյունից հրդեհ է բռնկվել