Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին. Փաշինյանը խոսել է խաղաղության պայմանագրի մասին

03/10/2024 schedule18:28

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:50575_b.jpg (1.07 MB)50574_b.jpg (586 KB)50571_b.jpg (639 KB)Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերի իրականացման հարցում։50572_b.jpg (609 KB)50564_b.jpg (827 KB)Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը։ Հաջորդիվ ՀՀ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին` նշելով, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քայլերը` համոզմունք հայտնելով, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի այդ խնդրի լուծմանը:50567_b.jpg (738 KB)

Քննարկվել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման:

Էմանուել Մակրոնն իր երկրի սատարումն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը, միաժամանակ ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին, բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են միջազգային հանրության հետևողական աջակցությունը` առկա խնդիրների հասցեագրման և լուծման գործում:50566_b.jpg (721 KB)Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում, ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը:50567_b.jpg (738 KB)Միաժամանակ, ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության դերակատարումը և ընդգծել Ֆրանսիայի կարևոր դերը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցման հարցում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5003 դիտում

ԼՂ-ից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից

Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը

Ի՞նչ է մետապնևմավիրուսը և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4, որոշ մարզերում՝ 7-10 աստիճանով

Վանաձորցի դպրոցահասակ աղջկան բռնության ենթարկելու գործով կա մեղադրյալ. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից

Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն. Թովմասյան

Պապիկյանը ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին. լուսանկարներ

Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին

Նորածին երեխային խեղդած և պետքարանը նետած մոր նկատմամբ դատարանը որոշում է կայացրել

Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ պատահարների հետևանքով տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ

Եկամտահարկի վերադարձի դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ

Երևան-Ապարան երթուղայինի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների մեծ մասը դուրս է գրվել

Փետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը. տեսանյութ

Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայերին Սուրբ ծննդյան առթիվ

Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհը հիմնանորոգվել է. տեսանյութ

Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային վարակի բռնկում է, որի պատվաստանյութը դեռ հասանելի չէ. մանրամասներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն, սադրիչ և անընդունելի է որակել Մակրոնի հայտարարությունները

ՀՀ-ն շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային աշխարհագրությունը. ԱԳՆ-ն՝ 2024-ին արվածի մասին

Չինաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տեսանյութ

Կառավարությունը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծ

Արտաշատի և Արթիկի ճանապարհներին մառախուղ է

Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ. վարչապետ

Դանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը, մեղավորը ճանաչվել է մեղսունակ. նախաքննության ավարտ

2024 թվականին ՀՀ տարբեր բնակավայրերում կառուցվել ու նորոգվել է շուրջ 220 կմ գազատար. Խուդաթյան

Երևանում հրդեհվել է չշահագործվող գործարանի պահակակետը

Անհամբեր սպասում եմ «Ինչպես հաղթահարել հետտոնական դեպրեսիան» վերնագրով նյութերին. Աննա Հակոբյան

Գյումրիում մեքենա է այրվել

ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին պաշտոնապես ճանաչել է նախագահական ընտրությունների հաղթող

Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ծխականներին

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, օգնել՝ մի քանի տասնյակ մարդու

Նոր վիրուս է սկսել շրջանառվել աշխարհում. բժիշկը ներկայացրել է՝ ինչպես է այն դրսևորվում

Պարզվում է՝ Թուրքիան և Իրանը «Զանգեզուրի միջանցք»-ի հարց չեն քննարկել. Իոաննիսյանը՝ աղմուկի պատճառի մասին

Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է

Մինչև ԱՄՆ նախագահի երդմնակալությունը ռիսկային ժամանակահատված է սահմանային ընդհարումների առումով. Սարգսյան

Ուժգին երկրաշարժ Չինաստանում. կան զոհեր և ավերածություններ

Աշխատանքային ժամի մեկնարկից առաջ անգլերեն եմ պարապում. վարչապետ

Երկրաշարժ Ադրբեջանի և Իրանի սահմանին

Վարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Ավտովթար Խարբերդի ամառանոցների մոտ. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Ջոնաթան Վան Նեսը «Ոսկե գլոբուս»-ում ներկայացել է զգեստով, որն իրարանցում է ստեղծել համացանցում. լուսանկարներ