Երևան
12 °C
2023 թվականի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 551 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 41 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 7 անձ՝ քրեական պատասխանատվության:
Այս մասին Ազգային ժողովում՝ հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 68 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 14 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 1 անձ՝ քրեական պատասխանատվության:
«2023 թվականի ընթացքում 41 դատախազի նկատմամբ իրականացվել է 29 կարգապահական վարույթ:
Կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են հանդիսացել քրեական վարույթներով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ընթացքում թույլ տրված թերացումները, ինչպես նաև նյութական ու դատավարական նորմերի, դատախազի վարքագծի կանոնների պահանջների, աշխատանքային ներքին կարգապահական կանոնների խախտումները և այլն:
Իրականացված կարգապահական վարույթների արդյունքներով 1 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ 4 դատախազ ազատվել է կարգապահական պատասխանատվությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգապահական խախտումը կատարել են առաջին անգամ, զղջացել են դրա համար, կարգապահական խախտման հետևանքներ առկա չեն եղել»,- նշել է Վարդապետյանը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից արդարադատության նախարարին է ներկայացվել 25 հաղորդում, որոնցից 13-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, իսկ 12 հաղորդման դեպքում արդարադատության նախարարը հարուցել է 12 կարգապահական վարույթ, որոնցից 2-ը ընթացքի մեջ են, 2-ը կարճվել են, իսկ 7-ի դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ:
«Նշված 7 միջնորդության քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը 1 դեպքում կարճել է գործի վարույթը, 2 դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները մերժվել են, 2 դատավորի նկատմամբ նշանակվել է «նախազգուշացում» կարգապահական տույժի տեսակը, 1 դատավորի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը, իսկ 1 դատավորի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտում կատարած լինելու հիմքով:
Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Դատախազության ուշադրության կենտրոնում են այն դեպքերը, երբ դատական նիստերը անհիմն հետաձգվում են, նշանակվում են երկար ժամանակային միջակայքերով կամ դատական ակտը տրամադրվում է դրա եզրափակիչ մասի հրապարակումից այնքան ուշ, որ հանցանք կատարած անձը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից կամ նշանակված պատժից»,- մանրամասնել է նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից
Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
Սպիտակ տունը վերսկսում Է Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ աշխատանքը
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. Սուրենյանն ասել է՝ երբ կդադարեն տեղումները
Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբուխչյանը պարզաբանել է՝ ինչ կապ ունի հրդեհված «Լեքսուս»-ների հետ
Երևանում գովազդի նոր չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր վահանակները հանվելու են, արտոնյալներ չկան. Խաչատրյան
Գեղամ Նազարյանը «շակալների» մեջ է, պետք է դուրս գա «Հայաստան» դաշինքից, դառնա անկախ պատգամավոր. Մկրտչյան
Ինչո՞ւ է ԵԱՏՄ նիստը նախագահող Հայաստանի խնդրանքով այն անցկացվելու ՌԴ-ում. ԱԳՆ-ն պարզաբանել է
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են
Ցավում ենք «հեռադիտակ-շոուի» համար. Ադրբեջանը սպառնացել է հայ-ադրբեջանական սահման այցելած Լեհաստանի նախագահին
Եթե սահմանազատում ենք մեր սահմանը, դիտորդ դուրս կգա, տուրիստ, թե ով, ոչ մեկի գործը չէ. Մեհրաբյան (տեսանյութ)
Կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել ծառին. պարզվում են Գյումրիում երթուղային «Գազել»-ի վթարի հանգամանքները
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը
ՊՆ-ն հերքել է Ջերմուկի մոտակա դիրքերից նահանջելու վերաբերյալ տարածվող լուրերը
Ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել Լեհաստանի նախագահին և տիկնոջը (լուսանկարներ)
Հույս ունենք, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցության, մեր դռները բաց են. Զախարովա
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. «Մեղրու սար» հատվածում մառախուղ է
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես բենց»-ը բռնկվել է. կա տուժած
Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր նշանակումներ ԶՈՒ-ում. նախագահը հրամանագրեր է ստորագրել
Վլադիմիր Պուտինը պետական այցով Ղազախստանում է
Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում
Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վասիլիս Մարագոսի հետ
Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, որոշ հատվածներում առկա է մերկասառույց
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Պաշտոնանկություն ֆինանսների նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել
Արմեն Ղազարյանը նոր պաշտոն ունի
Wildberries-ում Իդրամ կա
Մինչեւ 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. օրինախախտները կտուգանվեն (տեսանյութ)
Արգելափակումից 63 մեքենա է դուրս բերվել, օգնություն է ցուցաբերվել 100-ից ավել քաղաքացու
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի հաստատումը. ԱԳՆ
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դիտորդների հետ (տեսանյութ)
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 27-ին
17-ամյա տղայի սպանությունից հետո փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը. կա 4 կալանավորած, 1 հետախուզվող
Լեհաստանում Պուտինի մասին ֆիլմ է նկարահանվել. կիրառվել է «դիպֆեյք» տեխնիկա (տեսանյութ)
Վրաստանի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մանդատներից
Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա մնացել է խցանման մեջ՝ չկարողանալով տեղաշարժվել
ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT