Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի աշխատակազմը:
Նշվում է, որ նամակում Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, որը «կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը»:
«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջնականապես վերջ կդնի երկարամյա հակամարտությանը»,- ասված է նամակում։
Բայդենը նշել է, որ խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ողջ տարածաշրջանը, կխթանի առևտուրը, ներդրումները և կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև:
«COP29-ը եզակի հնարավորություն է համաշխարհային հանրությանը ցույց տալու Ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքի ավարտը կպահանջի ստեղծագործականություն և փոխզիջում երկու կողմերից: Բայց ես վստահ եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից: Կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը»,- ասվում է նամակում:
Ջո Բայդենն իր հանձնառությունն է հայտնել աջակցելու այս գործընթացին՝ նշելով, որ ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ է համարձակ նախաձեռնությունների, որոնք ճանապարհ կհարթեն դեպի խաղաղություն։
«Իմ խնդրանքով իմ հատուկ օգնական, Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը ձեզ կտեղեկացնի կոնկրետ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել և պարզել ձեր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ։ Հուսով եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանի համար ընդհանուր բարգավաճման և ընդհանուր բարօրության նոր ուղի գծելու համար»,- եզրափակել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵղանակային փոփոխություններ են սպասվում. Սուրենյանը գրառում է արել
Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնում Հայաստանի տաղավարը մրցանակի է արժանացել. լուսանկարներ
«Օպել»-ներ են բախվել. դրանցից մեկը բախվել է գազատար խողովակին և ընկել փոսը
Հայհոյել են, եղել խմած. ովքեր և ինչու են բժիշկներին բռնության ենթարկել. մանրամասներ. տեսանյութ
Դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է. նա հարցերին չի պատասխանել. լուսանկարներ
Բախվել են թիվ 75 և Երևան-Արմավիր երթուղիները սպասարկող «Գազել»-ները․ կան վիրավորներ
ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են Գյումրու և Փարաքարի նախընտրական ցուցակները. տեսանյութ
Որպես ապագա հրամանատարներ՝ Ձեր ընտրությունն է լինել օրենքի դաշտում գործող առաջնորդ. դատախազը՝ կուրսանտներին
Եվրոպական առողջապահական համակարգը լճացման փուլում է. ԱՀԿ
Հեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի համար առանձնատանը նստել, «ջայլամային» հայտարարություններ անել. Մկրտչյան. տեսանյութ
Կարևոր է Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին և պատանդառվածներին ազատելու խնդրի հասցեագրումը. Միրզոյան
Սաստիկ բքի պատճառով փակ ավտոճանապարհներ կան
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. ԱԳՆ
Ո՞րն է առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման նպատակը. Ավանեսյանը մեկնարկել է իրազեկման շարքը
Առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ կարևոր առաքելություն է մեկնարկել
«Կասկադ»-ն ավարտուն տեսք կստանա. ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզով
Դավիթ Խուդաթյանը Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում
Մլեթա-Գուդաուրի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունն իրականացվում է անկանգառ ռեժիմով
Երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում. մի քանի մարզում գետնաբուք է
Պետք է այս մարդկանց հարցերը լուծել, բայց ոչ գնդակահարելով, այլապես երկիրը կպայթեցնեն. Դալլաքյան. տեսանյութ
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը
Հայաստանը դիտարկում է «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. ԱԳ նախարար
Գյումրիում նոր հաշվառումները չեն ազդի ընտրական իրավունքի վրա. ՆԳՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
Չնայած եղանակային պայմաններին, ջերմատների կառուցումը շարունակվում է առանց խոչընդոտների. «Իմ քայլը» հիմնադրամ
Հարսանքավորները փակել են Վաղարշապատ-Արմավիր ճանապարհը և դրիֆթ արել. 3 տղամարդ է ձերբակալվել. տեսանյութ
Գյումրիում բարդին հատվել է՝ հաշվի առնելով ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի գրությունն ու հանձնաժողովի եզրակացությունը
Հրապարակվել է հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը. հավելաճը կազմել է 7.1%
Ռոբե՛րտ Քոչարյան, ոտքի՛ կանգնեք, էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. դատավորը նկատողություն է հայտարարել
Արարատ Միրզոյանը Իսլանդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ ջանքերը՝ կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ընթացքը
Նարեկ Մկրտչյանն այցելել է Շիրակի մարզ, եղել ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում
Բուք է, ձյուն և մերկասառույց. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Հունաստանի ռազմական դպրոցի ձմեռային ուսումնավարժանքին
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 25-ին
ՌԴ ԱԳ նախարարը ժամանել է Թեհրան. տեղի կունենա Լավրով-Արաղչի հանդիպումը. տեսանյութ
Հայ-ադրբեջանական սահմանում ԵՄ առաքելությունը փոքրացնում է էuկալացիայի հավանականությունը. ԱԳ փոխնախարար
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը
Օկսաննա Աբրահամյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT