«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

23/10/2024 schedule13:21

«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները պարզաբանել են, թե ինչու են մերժել «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթում ընտրված Իրինա Զախարովայի մասնակցությունը:

«Միսս Տիեզերք» կազմակերպությունը խոր նվիրվածություն է պահպանում այնպիսի արժեքների նկատմամբ, ինչպիսիք են ազնվությունը, թափանցիկությունը և արդարությունը: Որպես մշակութային բազմազանության և կանանց հնարավորությունների ընդլայնման մրցույթի կազմակերպիչներ՝ մենք առաջնորդվում ենք սկզբունքներով, որոնք երաշխավորում են, որ մեր ներկայացուցիչներն արժանահավատորեն արտացոլեն իրենց երկրի մշակույթը, ոգին և արժեքները:

Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ցավով պետք է տեղեկացնենք, որ «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան չի համապատասխանում «Միսս Տիեզերք» նախնական մրցույթի լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով սահմանված պահանջներին: Այս իրավիճակը նաև խախտում է մեր Ազգային տնօրենների գործառնական ձեռնարկը, որը պահանջում է, որ տիտղոսակիրն ունենա այն երկրի վավերական անձնագիրը, որը նա ներկայացնում է:

Մեր Տնօրենների ձեռնարկի 3-րդ բաժնում նշվում է, որ «Հաղթողը պետք է ունենա վավերական անձնագիր՝ տրված այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է»: Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը չի ծնվել Հայաստանում, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին:

Սակայն, համաձայն ներառականության և արդարության մեր արժեքների՝ կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին: Այս որոշումը վերահաստատում է մեր հանձնառությունն արդար և իրավահավասար գործընթացին, որը հարգում է մրցույթի նորմերն ու էթիկական չափանիշները:

Կոչ ենք անում Հայաստանի մեր գործընկերներին հնարավորինս շուտ ընտրել նոր տիտղոսակրի՝ հաշվի առնելով, որ եզրափակիչ մրցույթը տեղի կունենա մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում: Վստահ ենք, որ այս քայլերը կօգնեն պահպանել «Միսս Տիեզերք» մրցույթի ամբողջականությունն ու հեղինակությունը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր հետևորդներին և երկրպագուներին՝ ըմբռնման ու շարունակական աջակցության համար, մինչ միասին աշխատում ենք պաշտպանելու այն սկզբունքները, որոնք մեզ բոլորիս միավորում են այս գլոբալ հարթակում»,- գրված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի պատվիրակ Իրինա Զախարովան հրաժարվել էր մասնակցությունից:

Այս մասին հայտնել էին «Միսս Տիեզերք Հայաստան»-ից՝ նշելով, որ միջազգային մրցույթին մասնակցությունից Իրինա Զախարովան հետ է կանգնել «ընտանեկան հանգամանքների պատճառով»։

Ազգությամբ ռուս Իրինա Զախարովայի մասնակցությունը Հայաստանում քննադատության ալիք էր բարձրացրել․ նրան մեղադրում էին միջազգային մրցույթի մասնակցության իրավունքը հայ աղջիկներից խլելու համար։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը զրուցել էր «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանի հետ: Վերջինս ասել էր՝ 2023 թվականին որոշել է դադարեցնել մրցույթի կազմակերպման մասնակցությունը, քանի որ այն շատ եռանդ ու ժամանակ է խլում: Բացի դա՝ դադարեցնելու պատճառներից մեկը եղել է այն, որ մրցույթի կազմակերպման նոր ընկերության ղեկավարը տրանսգենդեր է: 

Հարությունյանի խոսքով՝ հայ գեղեցկուհիները նամակներով դիմելու էին համապատասխան կառույցներին։

«Չեմ կարծում, որ սա այնպիսի հարց է, որի շուրջ պետք է լռել»,- ասել էր նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1679 դիտում

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է

ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

ԱԺ նախագահը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

3 կրակված մարմին. շների սպանդ իրականացրած տղամարդը ներկայացել է ոստիկանություն, հայտնել՝ որտեղից իրեն հրացանը

Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն

Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ

Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ կա. Փամբուխչյանը թվեր է հրապարակել

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը

Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանին ՌԴ «Օրեշնիկ» հրթիռով հարվածի կադրերը

Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր

ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել

Հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք (տեսանյութ)

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին

Մակունցը և Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաձնառությունը

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

Բիթքոինի գինը կրկին հասել է պատմական առավելագույնի

Պենտագոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման կապակցությամբ

ՃՏՊ Երևան քաղաքում. մոտոցիկլավարը տեղում մահացել է

Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան

Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին

Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել

Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին

Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի

Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Այս պահից սկսած՝ Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ

Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը