Երևան
12 °C
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցը գերիների վերադարձի վերաբերյալ հուշում է, թե որն է լինելու հիշյալ խմբակցության առաջիկա պոպուլիստական նախաձեռնությունը։
Ենթադրվում է, որ այս անգամ էլ ընդդիմադիր երեսփոխանները հերթական հայտարարության նախագիծը կդնեն շրջանառության մեջ, որում կոչով կդիմեն Ադրբեջանի Միլի Մեջլիսի իրենց գործընկերներին եւ կհորդորեն իրենց հերթին հորդորել Ալիեւին՝ մարդ լինել ու մարդասիրական քայլ անել՝ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայազգի գերիներին՝ շեշտելով մասնավորապես ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Հայտարարության նախագիծն էլ հատուկ դիտավորությամբ այնպես կշարադրեն, այնպիսի ձեւակերպումներով, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը առարկություններ հայտնի ու չմիանա դրան։ Եվ այս՝ չմիանալու հանգամանք էլ կօգտագործեն քարոզչական էժանագին ուղերձներ հղելու նպատակով, թե՝ «տեսեք, հայ ժողովուրդ, «Արցախը հանձնածները» չեն միանում մեզ, այսինքն՝ դեմ են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու մյուս գերիներն ազատ արձակվեն, քանի որ», ինչպես կասեր մեկ այլ ՀՅԴ-ական՝ Գառնիկ Դանիելյանը, «լեղաճաք են լինում նրանց Հայաստան վերադառնալուց»։
Մինչ «Հայաստան» խմբակցությունը կմտմտա իր ենթադրյալ հայտարարության նախագծի շուրջ, նկատենք՝ Լիլիթ Գալստյանը (նա, ի դեպ, առաջին անգամը չէ, որ գերիների վերաբերյալ հարց է հղում վարչապետին, հերթական հարցադրումը փետրվարին էր) Կառավարության ղեկավարին փորձում էր մղել պոպուլիզմի՝ ակնկալելով, որ վերջինս Դաշնակցության «ջրերը» կընկնի ու կխոստանա, որ հրեն հա, COP 29-ին ընդառաջ մի պարտադրագիր էլ ինքն է հղելու Ալիեւին ու «Չարի վերջ»-ի անպատկառ աղվեսի տոնայնությամբ պահանջելու է «ձգել» բոլոր գերիներին Հայաստան, թե չէ․․․ «կացինը հրեն սրած, գնամ, բերեմ, ծառը կտրեմ․․․»։
«Մի՞թե ճիշտ պահը չէ, որ Հայաստանը պաշտոնական հայտարարությամբ պահանջի գերիների, մասնավորապես՝ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, որը մեզանից յուրաքանչյուրի ազգային արժանապատվության, Հայաստան պետականության խնդիրն է․․․․»,- երկարաշունչ նախաբանից հետո հարցը մի կերպ ձեւակերպեց տիկին դաշնակցականը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՀՀ-ի՝ ոչ պոպուլիստական դիրքորոշումը. «Ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարի դեկտեմբերին, երբ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան, վերադարձան ոչ թե այն պատճառով, որ մենք պաշտոնական եւ հրապարակային հայտարարություններ էինք անում, այլ վերադարձան այն բանի շնորհիվ, որ մենք աշխատանքային մակարդակում փնտրում էինք եւ գտնում հնարավորություն՝ նրանց վերադարձելու համար»։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատեց, որ Գալստյանը հարցը ձեւակերպելիս մոռացավ ամենակարեւոր դրվագի մասին՝ ինչ հանգամանքներում է, որ հնարավոր եղավ ապահովել 32 գերիների վերադարձը։
Հիշեցնենք, որ այս՝ չափազանց կարեւոր հանգամանքը չարանենգորեն անտեսում է ընդդիմության քարոզչամեքենան, երբ խոսք է բացվում COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու, դրանում Հայաստանի ունեցած «մեղավորության» մասին։
Հիշեցնենք, այդ թվում նաեւ՝ Լիլիթ Գալստյանին եւ մյուսներին, որ որպես բարի կամքի քայլ՝ Հայաստանը նախորդ տարի դեկտեմբերին իր աջակցությունն էր հայտնել «COP29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին եւ հանել իր թեկնածությունը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում էլ Ադրբեջանը 2023թ. դեկտեմբերին ազատ արձակեց գերեվարված 32 հայ զինծառայողի:
Այս պայմանավորվածության հանրայնացումից ընդամենը օրեր առաջ, նկատենք, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր «գերիացավի» հերթական նոպան ունեցել։
Նա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց «Արցախին մենակ թողնելու» եւ մասնավորապես գերիների ազատ արձակման հարցում ձախողվելու համար։
«Ի՞նչ կապեր ունեք Արցախի ղեկավարության հետ, ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում, եւ ի՞նչ է արվում գերիներին վերադարձնելու ուղղությամբ եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին պաշտպանելու, դիվանագիտական ճանապարհով հետ վերադարձնելու համար, որովհետեւ նրանք ահաբեկիչներ չեն»,- նշել էր Օհանյանը։
Վարչապետն էլ, պատասխանելով Օհանյանին, նախ երախտամոռության համար էր մեղադրել «Արցախին մենակ թողնելու» մասին նարատիվը թութակողներին, ապա հավելել՝ «գերիների հնարավոր վերադարձի ուղղությամբ արվում է ամենօրյա աշխատանք, ամենօրյա»։
Հարցուպատասխանից օրեր անց իրականություն դարձավ 32 գերիների վերադարձը։
Այն, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը Հայաստանի օրակարգում է, անցած մի քանի ամիսներին հայտարարել են ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետը, ԱԽ քարտուղարը, ԱԺ նախագահը, ինչպես նաեւ՝ ԱԳՆ-ն։ Այս հավաստիացումներն ու ոչ հրապարակային աշխատանքը, փաստորեն, չեն գոհացնում ու համոզում լիլիթգալստյաններին եւ մյուսներին, նրանց թվում է, թե մարդասիրական հարցերի լուծման միակ ու լավագույն ձեւը ամբիոնների առաջ մարմնի տարբեր մասերը թափահարելը, ծեքծեքալն ու անիմաստ «շուխուռ» սարքելն է։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲիթքոինի գինն առավոտյան երկրորդ անգամ հասել է պատմական նոր առավելագույնի
20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ
Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը
Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանիվով (տեսանյութ)
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ
Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը
Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին
Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան
ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել
Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել
Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)
Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)
Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն
ԱՄՆ-ը վետո է կիրառել Գազայի հատվածում կրակի դադարեցման պահանջով բանաձևի նախագծի նկատմամբ
Կա մի առանձնահատուկ իրավունք, որը կարևոր է շեշտադրել, դա երեխայի մասնակցության իրավունքն է. Վայգանդ
Շատ կարևոր է, որ մեր առաջարկած կրթությունը միջազգայնորեն մրցունակ լինի. վարչապետ (տեսանյութ)
Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ. Կարեն Գիլոյան
Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխում է ավարտական փուլ, վերջին ճիգերն են. Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)
Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների. Պեսկով
Գևորգ Մանթաշյանը Լատվիայի դեսպանին ներկայացրել է ԲՏԱ ոլորտի զարգացմանն ուղղված տեսալականն ու ծրագրերը
Բանակայինների ԱԱ. Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
Սուրեն Աղաջանյանը դարձավ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
Դուք եք ուզում, որ մեր մարզիկները պարտվեն, դա ձեր ցանկությունն է, բայց չեք ուրախանալու. Գիլոյան
Բանակայինների ԱԱ. Էլեն Բաբաջանյանը արծաթե մեդալ է նվաճել
Հռոմում այցելել եմ մանկական հիվանդանոց. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար
«Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում 57 հայտ է ստացվել. մեկնարկել է ուսումնասիրությունը
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին
Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց. մեկնարկել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթացը
Մեկնարկել է Երևանում Ամանորի ընթացքում Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումը
Բախվել են դիզվառելիք տեղափոխող «Կամազ»-ն ու «Նիսսան»-ը. վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
Էստոնիան շահագրգիռ է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպանը՝ Նիկոլ Փաշինյանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT