Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ զրուցել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և դրա զարգացումների շուրջ:
Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
- Տիկին Մարգարյան, հնարավոր համարո՞ւմ եք մինչև COP29-ը դրական տեղաշարժ հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում, և հավանակա՞ն է՝ այն մեզ մոտեցնի խաղաղությանը, և դրա շրջանակում ստորագրվի որևէ փաստաթուղթ:
- Եթե դրական տեղաշարժ ասելով՝ մենք նկատի ունենք «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրումը, ապա չեմ կարծում, որ COP29-ը մեզ մոտեցնելու է դրան: Դրա մասին են վկայում Ադրբեջանի կողմից առաջ քաշվող նախապայմանները: Առհասարակ, տպավորություն ունեմ, որ հայ-ադրբեջանական կարգավորման համար COP29-ի հնարավոր դրական դերակատարությունը գերագնահատվել է և՛ Հայաստանի, և՛ մեր արևմտյան գործընկերների կողմից: Այլ բառերով՝ հաշվարկը սխալ է եղել: Եվ հիմա, որքան էլ հնչեն Ադրբեջանում անցկացվելիք COP29-ը բոյկոտելու կոչեր, իրականությունն այն է, որ ավտորիտար, մարդու համընդհանուր իրավունքները կոպտորեն ոտնահարող, մեկ տարի առաջ էթնիկ զտում իրականացրած ռեժիմը հյուրընկալում է նման կարևորության միջոցառում: Արդյունքում, Ադրբեջանը նորից շահեկան իրավիճակում է, իսկ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի առաջիկա ստորագրման հավանականությունը մնում է պարուրված մշուշով:
- Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն օրերս հայտարարել էր, որ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա էթնիկ զտում է՝ կոչ անելով բոյկոտել COP-29 համաժողովը: Ինչի՞ մասին են այս ազդակները. արդյո՞ք Արևմուտքը Բաքվին հիշեցնում է իր կարմիր գծերի մասին, որից հետո պատժամիջոցները, որոնց մասին այդքան խոսվում է, կմտնեն գործնական փուլ:
- Ես մշտապես ընդգծել եմ, որ Արցախում էթնիկ զտման փաստը գործիքայնացվելու է որպես ճնշման միջոց պաշտոնական Բաքվի դեմ՝ տարատեսակ ուժային կենտրոնների կողմից և տարատեսակ օրակարգեր առաջ մղելու համար: Ադրբեջանն էլ է դա լավ հասկանում: Ինչ վերաբերում է պատժամիջոցների՝ գործնական փուլ մտնելուն, ես այն միանգամայն իրատեսական եմ համարում: Բայց քանի դեռ ԵՄ-ն ադրբեջանական և/կամ ռուսական գազ է ներկրում Ադրբեջանից, հնարավոր պատժամիջոցների ազդեցությունը պետք չէ գերագնահատել: Ի վերջո, չմոռանանք, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի ԵՄ անդամ 10-ից ավել պետությունների հետ: Եթե սրան գումարենք նաև Ադրբեջանի կշիռը հակաարևմտյան տարածաշրջայնացման գործընթացներում, ապա ակներև է, որ Արևմուտքից կոնսոլիդացված և հետևողական քայլեր կպահանջվեն Եվրոպական խորհրդարանի՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևի տառին և ոգուն համահունչ քաղաքականություն վարելու համար:
- Հատկանշական էին օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակները, որում կրկին խոսվում էր հնարավորինս կարճ ժամկետում խաղաղության հասնելու կարևորության մասին, ինչպես նաև կոչ էր արվում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը: Կարո՞ղ ենք ասել, որ սա վերջնաժամկետի նման մի բան էր ԱՄՆ նախագահից, ի՞նչ սպասելիքներ ունենալ նաև այդ առումով:
- Ես այն չէի ձևակերպի որպես վերջնաժամկետ: Նախ, կուզենայի ընդգծել, որ և՛ վարչապետ Փաշինյանին, և՛ նախագահ Ալիևին ուղղված նամակների բովանդակությունը արտացոլում էր ամերիկյան կողմի պաշտոնական դիրքորոշումները, որոնք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել են: Երկրորդ, Բայդենի վարչակազմը մեծ ջանքեր է գործադրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը հնարավոր դարձնելու համար: Հետևաբար, միանգամայն օրինաչափ է, որ հեռանալուց առաջ այն պետք է ինտենսիվացնի իր ջանքերը՝ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու և, ինչու չէ, նաև հաջողության դափնիները քաղելու համար: Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա, կարծում եմ, թիվ մեկ կարևորության հարցն այն է, թե որքանով է ապագա վարչակազմը շարունակականություն ապահովելու հայ-ադրբեջանական գործընթացներում ակտիվ ներգրավվելու հարցում, այլ բառերով՝ որքանով է այս թեման մնալու առաջնահերթություն, այդ թվում՝ նաև ԱՄՆ արտաքին շահերի առումով:
- Կազանում ԲՐԻԿՍ-16-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ռուսական հարթակում հանդիպումները կարո՞ղ են որևէ դրական ազդակ հաղորդել բանակցային գործընթացին, թե՞ հակառակը:
- Հարթակների տարբերությունը կարող է ազդել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա և՛ դրական և՛ բացասական առումով, միայն այն պարագայում, եթե ընդունող կողմը, տարբեր գործիքների կիրարկմամբ, առաջ է մղում նաև իր օրակարգերը: Եթե այս տեսանկյունից դիտարկենք հարցը, ապա Արևմտյան համակարգից դուրս բանակցությունները չեն բխում հայկական կողմի շահերից, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը, որպես բնական դաշնակիցներ, շարունակաբար պարտադրողական քաղաքականություն են վարում Հայաստանի հանդեպ: Միևնույն ժամանակ, տևական ժամանակ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ են բանակցում, իսկ Արևմուտքն էլ Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելուն միտված հրապարակային հայտարարությունների, պատժամիջոցներ կիրառելու ահազանգի միջոցով աջակցում է բանակցային գործընթացին: Հետևաբար, BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում Փաշինյան-Ալիև հանդիպումն ու բանակցությունները ոչ այնքան տարբեր հարթակների մասին էր, որքան բարձրագույն մակարդակով դեմ առ դեմ նստելու և օրակարգային հարցեր քննարկելու մասին, ինչը միանգամայն դրական իրադարձություն է:
- Օդում շարունակում է կախված մնալ հարցը՝ հայկական կողմը պե՞տք է մասնակցի ԿՈՊ29-ին, թե՞ ոչ:
- Քանի դեռ պաշտոնական Բաքուն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդառուներին և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին, Հայաստանը չի կարող մեկնել Բաքու և մասնակցել ԿՈՊ29-ին: Սա այն կարմիր գիծն է, որը խախտման ենթակա չէ: Բացի այդ, ԿՈՊ29-ին մեր մասնակցությունը չէ, որ պետք է որոշի բանակցային գործընթացի ճակատագիրը: Հաշվի առնելով հայկական կողմի կառուցողական և ճկուն մոտեցումները՝ բանակցային գործընթացում գնդակը ադրբեջանական դաշտում է: Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից միակ կառուցողական քայլը եղել է երկրի նախագահի կողմից հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը ստորագրելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ
Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ
Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել
«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ
«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերը. մանրամասներ
Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ
Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ
Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ
Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ
90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ
Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն
Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին
Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել
Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի
20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ
Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը
Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ
Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը
Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին
Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան
ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել
Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել
Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)
Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)
Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT