Ինչու է դադարեցվել Մարտակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը. ՔԿ-ն պարզաբանել է

26/10/2024 schedule11:47

Մարտակերտի նախկին քաղաքապետ Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը անհիմն և ակնհայտորեն քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել։

Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն և անթույլատրելի համարելով այդ հանգամանքը հետևյալ պարզաբանումն է տարածել.

«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով  (Խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար մեղադրվող Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը անհիմն և ակնհայտորեն քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել։

Անթույլատրելի համարելով այդ հանգամանքը` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանել հետևյալը.

ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1614-Ն որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված և մասնավոր սեփականություն չհանդիսացող՝ մինչև 2017թ․ արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված, ՀՀ քաղաքացիություն ստացած (ունեցող) կամ ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 26-ի N1864-Ն որոշման 1-ին կետով ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և նշված տրանսպորտային միջոցները փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց անվամբ։

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ մեղադրյալի կողմից ավտոմեքենան իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով հիշյալ ավտոմեքենան անհատույց և ապօրինի դարձրել է իրենը։

Սակայն ՀՀ Կառավարության վերոնշյալ՝ փաստացի անձի իրավական վիճակը բարելավող որոշման իրավակարգավորումների պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է և ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների հիման վրա չի կարող համարվել հանցանք:

Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները` վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է»։

Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով, որից հուլիսի 25-ին ազատվել էր:

Գյուրջյանը մեղադրվում էր խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Գյուրջյանը խմբի հետ փաստաթուղթ էր կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի՝ 1 միլիոն 935 հազար դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»-ի հափշտակություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2099 դիտում

Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ

Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել

«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ

«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթները. մանրամասներ

Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ

Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ

Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ

Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ

90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ

Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր

Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն

Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին

Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել

Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել

Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի

20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը

Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ

Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը

Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)

Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը

Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան

ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն

ԱՄՆ-ը վետո է կիրառել Գազայի հատվածում կրակի դադարեցման պահանջով բանաձևի նախագծի նկատմամբ